Ռաքել Պալասիո «Հրաշք» (Նախագծային աշխատանք)

Ռաքել Պալասիո «Հրաշք» (Նախագծային աշխատանք)

Գիրքը Օգյուստ անունով մի տղայի մասին է: Օգյուստ Փուլմանը` տասնամյա մի տղա է, որը ծնվել է դեմքի թերություններով(Թրեչեր Քոլինզ սինդրոմով) : Այս խնդրի պատճառով էլ նա մինչև տասը տարեկանը դպրոց չի հաճախել: Նրա ծնողներն էին ՝ Իզաբել և Նեյթ Փուլմանները , ովքեր միշտ աջակցում էին Օգգին: Նաև Օգգին և քույրը՝ Օլիվիան ունեին մի շուն՝ Դեյզի անունով:Օգգին կրթություն էր ստացել տանը ՝ մոր կողմից: Նա ի համեմատ իր տարիքակիցների շատ բանիմաց էր և հնարամիտ: Նա երազում էր դառնալ տիեզերագնաց : Նրան նվիրել էին տիեզերագնացի  գլխարկ , որը նա կրում էր գրեթե միշտ: Օգգին ընկերներ չուներ, շփվում էր միայն քրոջ մտերիմ ընկերուհու՝ Միրանդայի հետ: Միրանդան նրան որպես եղբայր էր ընդունում :

Օգգի կյանքում ամեն բան փոխվեց այն պահից, երբ նրա մայրը ասաց ,որ այսուհետ Օգգին պետք է դպրոց հաճախի: Սկզբում Օգիին վատ արձագանք տվեց, պնդելով որ չի հաճախի դպրոց, սակայն նրա ընտանիքին հաջողվում է համոզել նրան: Առաջին օրը՝ դպրոցում լարված անցավ, քանի որ բոլորը զարհուրած հայացքներով նայում էին Օգգին և հեռու փաղչում նրանից: Վերադառնալով տուն Օգգին արտասվեց : Այն հարցին թե որն է արտասվելու պատճառը՝ Օգգին պատասխանեց , որ նա իրական հրեշ է ,ով իր արտաքինով  վախեցնում է բոլորին:

Այս օրվանից հետո Օգգին դժվարությամբ դպրոց հաճախեց, սակայն նա շուտով ձեռք է բերում նոր ընկերներ , որոնցից ամենամտերիմը՝ Ջեք Ուիլն էր: Առաջին հայացքից նրանք իրական ընկերներ էին:

Հելոուինի տոնին բոլորը կերպարանափոխված էին գնացել դպրոց: Օգգին պատմում էր, որ Հելոուինը իր ամենասիրելի տոնն է ,քանի որ այդ օրը մարդիկ չեն վախենում իրենց և նույնիսկ բարևում են: Այդ օրը Օգգին դասարան մտնելիս պատահաբար լսում է Ջեքի և դասընկերների խոսակցությունը, բանից պարզվում է, որ Ջեքը Օգիի հետ շփվում է տնօրենի խնդրանքով: Այս դեպքից հետո Օգին դադարում է շփվել Ջեքի հետ:

Մի քանի օր անց նա ընկերանում է Սամըրի հետ: Սամըրը՝ ի տարբերություն Ջեքի շփվում էր Օգիի հետ առանց որևէ պայմանի:  Ջեքը երբ իմացավ, որ Օգգին լսել է խոսակցությունը որոշեց  ներողություն խնդրել և կրկին շարունակել շփումը՝ այս անգամ առանց տնօրենի խնդրանքի: Նա Օգգիին մոտ ընկեր էր համարում , անգամ կռվեց դասնկերոջ հետ , քանի որ նրա դասընկերը վիրավորել էր Օգգիին: Շուտով Օգգին և Ջեքը հաշտվեցին:

Վիան պատրաստվում էր իր ներկայացմանը, որը մոտ օրերս էր տեղի ունենալու: Նա խնդրում է ծնողներին, որպեսզի Օգգին ներա չգտնվի ներկայացմանը: Այս ամենի մասին իմանալով Օգգին խիստ վիրավորվում է և փակվում սենյակում: Րոպեներ անց նրա մոտ է գալիս քույրը և ասում , որ միասին խոհանոց իջնեն: Օգին չի համաձայնվում, քանի որ մտածում էր թե ուզում են իրենից ներողություն խնդրել: Վիան  ասաց ,որ իրենց շունը՝ Դեյզին լավ չէ և պետք է նրան հրաժեշտ տալ, քանի որ մայրիկը պետք է տանի անասնաբույժի մոտ: Այս լուրը լսելով Օգգին շտապ գնում է խոհանոց և տեսնում, որ Դեյզին ընկած է հատակին և ծանր է շնչում: Նրանք մի կերպ հրաժեշտ տվեցին Դեյզիին: Չնայած, որ Դեյզին շատ վատ վիճակում էր՝ միևնույնն է Օգգին հավատում էր ,որ նա կբուժվի, սակայն նրանց ծնողները տուն վերադարձան առանց Դեյզիի:

Այս դեպքերից հետո Վիան հասկանալով իր սխալը ներողություն է խնդրում Օգգիից: Օրեր անց Փուլմանների ընտանիքը գնում է Վիայի ներկայացմանը: Նրանց ելույթը այնքան շքեղ էր, որ ողջ դահլիճը ոտնկայս ծափահարում էր: Այս ժամ Օգգին մտածում էր, որ յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ պետք է արժանանա այդպիսի ծափահարությունների:

Օգգին սովորում  էր ավարտական հինգերորդ դասարանում: Մոտենում էր տարեվերջը և դպրոցի երեխաները  պետք է գնային ճամփորդության: Օգգին նույնպես գնաց: Այնտեղ կային տարիքով առավել մեծ երեխաներ : Մի օր անտառում պատահաբար հանդիպելով Օգգին և Ջեքին նրանք սկսում են ծաղրել Օգգին: Օգգին և Ջեքը  սկսում են պաշտպանվել և այդ ժամանակ նրանց օգնության են հասնում իրենց դասընկերները: Այս կռվից հետո Օգգիի դասընկերները նրանից ներողություն խնդրեցին վիրավորանքների համար և բոլորը մտերմացան Օգգիի հետ:

Տարեվերջյան ավարտական միջոցառման ժամանակ Օգգիին պարգևատրում են մեդալով և նա արժանանում  է դահլիճի ոտնկասյ ծափահարություններին:

Վերլուծություն

Գիրքը ինձ համար լավագույններից է , քանի որ այն կարդացողին կյանքի մեծ դաս է տալիս: Կարծում եմ գրքի իմաստներից մեկը այն է, որ անկախ նրանից թե ով ես դու, ինչպիսի արտաքին ունես և ինչ կարողությունների տեր ես, միևնույնն է դա քեզ չի առանձնեցնում բոլորից և դու նույնպես կարող ես անել այն ամեն ,ինչ որ անում են բոլորը: Սա շատ կարևոր է  գիտակցել, քանի որ շատերը ունենալով նմանատիպ խնդիրներ կործանում են իրենց կյանքը, իրենց մնացածից ցածր դասելով:

 Օգգիին շատ էին օգնում նրա ընտանիքի անդամները հատկապես՝ մայրը:  Օգգիի մայրը մեծ դեր խաղաց նրա կյանքում: Նրան ամենից շատ հուսադրողը իր մայրն էր, իսկ հայրը նրան ճիշտ խորհուրդներ էր տալիս: Նրա քույրն էլ ՝ Վիան մշտապես օգնում էր Օգգիին յուրաքանչուր հարցով:

Օգգիի ուսուցիչները նրան մշտապես պաշտպանում էին և խրախուսում: Նրանք շատ էին սիրում Օգգիին քանի որ, բացի նրանից որ նա շատ բանիմաց էր՝ այլև ուներ բարձր մարդկաին արժեքներ:

Գրքի մյուս իմաստներից մեկը ըստ իս այն է, որ մարդուն պետք չէ դատել արտաքինով: Նրա ընկերները սկզբում շփվում էին իր հետ , որովհետև խղճում էին նրան, սակայն հետո նրանք հասկացան, որ չնայած իր արտաքինին Օգգին նույնպես սովորական տղա է:

Օգգին ուներ մեծ կամքի ուժ և հասնում էր իր նպատակներին, ապացուցելով մարդկանց , որ նա ոչնչով չի տարբերվում իրենցից:

Եվ միշտ պետք է հիշել, որ կարևոր չէ, թե դու ով ես հիմա, կարևորը, թե ինչ կդառնաս հետո:

Leave a comment