Մի բուռ աշուն

Մի բուռ աշուն

Աշուն է։ Դրսում եղանակը հոգուս պես մռայլ է։

Քամի է, մեղմ քամի, որը փչում է մարդկանց հոգու մեջ ու նրանց վերքերը նորից ցավեցնում: Աշնանային այդ մելանխոլիկ եղանակը մարդկանց մեջ անցյալի հուշեր է արթնացնում: Հուշեր՝ որոնք հիշելիս ժպտում ես , բայց սիրտդ ու հոգիդ ճմլվում են: Այդ հուշերը միշտ մեզ հետ են լինում:

Աշնանային անձրևի կաթիլները՝ չասված խոսքեր են: Ամեն մի որոտը՝ անավարտ պատմություն : Իսկ աշնանային եղյամը մեր վերքերն են , որ ամեն մի մանրուքից կարող են բացվել և կրկին մեզ ցավ պատճառել:

Թող այս աշունն էլ ավարտվի, տանելով իր հետ չասված խոսքեր, չլսված բառեր, լքված մարդկանց, անավարտ պատմություններ:

Definitions

Definitions

  • 1 A)4 B)3 C)1 D)2
  • 2 A)2 B)1 C)3 D)4
  • 3 A)5 B)1 C)2 D)4
  • 4 A)1 B)4 C)2 D)5
  • 5 A)2 B)5 C)4 D)1
  • 6 A)5 B)1 C)2 D)4
  • 7 A)4 B)1 C)5 D)2
  • 8 A)5 B)4 C)3 D)2
  • 9 A)4 B)3 C)2 D)1
  • 10 A)5 B)1 C)3 D)2
  • 11 A)1 B)4 C)2 D)3
  • 12 A)5 B)4 C)2 D)1
  • 13 A)1 B)2 C)3 D)4
  • 14 A)4 B)1 C)3 D)5
  • 15 A)5 B)2 C)4 D)3
  • 16 A)1 B)3 C)5 D)2
  • 17 A)2 B)4 C)5 D)3
  • 18 A)5 B)1 C)4 D)2
  • 19 A)5 B)1 C)2 D)3
  • 20 A)4 B)2 C)3 D)1
Երջանկություն

Երջանկություն

Ինձ համար երջանկությունը ՝ ինչպես մյուս վերացական գոյականները սահմանում չունի: Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում երջանկություն հասկացությունը: Մեկի համար երջանկությունը կայանում է հարստության մեջ, մյուսի երջանկության համար առողջություն է պետք, իսկ ոմանց անգամ մեկի ժպիտն է բավական երջանիկ լինելու համար: Ըստ իս կյանքը երջանիկ չի լինում: Երջանիկ են լինում ժամերը, րոպեները կամ վայրկյանները:

Կան մարդիկ, որ ողջ կյանքի ընթացքում երջանկություն են որոնում : Նրանք երջանկությունը որոնում են ամենատարբեր բաներում:

Անձամբ ինձ համար երջանկությունը այն է , երբ քեզ սիրելի մարդիկ առողջ են և երջանիկ: Ինձ երջանիկ զգալու համար բավական են մարդկանց ժպիտները:

Երջանիկ զգալու համար շատերին ինչ որ բան պակասում է , սակայն հասնելով այդ ցանկությանը մարդը հասկանում է , որ դա չի կարելի համարել երջանկություն քանի ,որ նա սկսում է ձգտել ավելիին: Այսպիսով կարելի է ասել, որ երջանկությունը մեր մոտիվացիայի մի մասն է կազմում:

Չպետք է ապրել անցյալի երջանիկ օրերով , այլ պետք է գալիք պահերը երջանիկ դարձնել: Եվ առհասարակ երջանկություն որոնել պետք չէ, քանի որ եթե ուշադիր լինենք ապա կնկատենք՝ որ թեկուզ փոքր քանակությամբ , բայց այն միշտ մեզ հետ է:

Խրախուսանք և պատիժ

Խրախուսանք և պատիժ

Հաճախ մարդիկ պատժի և խրախուսանքի սխալ տարբերակներ են ընտրում, որոնք հակառակ արդյունքի են բերում: Պետք է միշտ հիշել , որ յուրաքանչյուրի համար խրախուսանքը առավել նախընտրելի է քան՝ պատիժը: Միշտ չէ, որ պատժի միջոցով հնարավոր է լինում մարդուն հասկացնել իր սխալը: Անգամ հնարավոր են այպիսի դեպքեր , որ մարդը պատիժ ստանալով սկսի առավել վատ արարքներ գործել: Այստեղից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ եթե ցանկանում ենք դիմացինին որևէ հարցում մոտիվացնել ՝ ապա պետք է նրան խրախուսել իր թեկուզ փոքր , պայց լավ արարքի համար:

Հաճախ իրավիճակն այնպիսին է որ պատիժը արդեն անհրաժեշտություն է, սակայն պետք է հիշել , որ պատիժը չպետքե վնասի հոգեբանական և ֆիզիկական առողջությունը: Պատիժը չպետքե վիրավորի կամ նսեմացնի դիմացինին:

Ճի՛շտ է , խրախուսանքը առավել գերադասելի է , բայց չպետք է մոռանալ, որ այն նույնպես պետք է լինի չափի մեջ, հակառակ դեպքում ստիպված կլինենք պատժել՝ քանզի նախկինում շատ ենք խրախուսել: Մարդուն պետք է խրախուսել այն ժամանկա երբ նա լավ արարք է արել, այլ ոչ մշտապես: Եթե որևէ մեկին մշտապես խրախուսենք ապա տվյալ անձի մոտ ծուլություն կառաջանա այլ կերպ ասած՝ հնարավոր են անհնազանդություններ:

Այսպիսով , թե՛ պատիժը , թե՛ խրախուսանքը պետք է լինի չափավոր:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը

Մեր սիրելի կրթահամալիրի ստեղծման պատմությունը երկար է: Աշոտ Բլեյանը աշխատում էր Ե.Պ.Հ.- ի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն:  Նրա օգնականներն էին՝  Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը :

1989-ին Հայաստանի կառավարությանը նրանք կարողանում են համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:

Նրանք ցանկանում էին ,որ կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով :

Կրթահամալիրի տոնը նշվում է ՝ նոյեմբեր ամսին:

Մխիթարյան միաբանության խորհրդանիշները

Մխիթարյան միաբանության խորհրդանիշները

Մխիթարյան միաբանությունը ուներ իր գլխավոր խորհրդանիշը՝ զինանշանը: Զինանշանը վահանի նման է ,կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:Հեղինակ` Ստեֆանո Ջոնսոն, Միլան, տրամագիծը 61մմ:

Նրանց խորհրդանիշմերից մեկն էր նաը իրոնց ըմպելիքը՝ մխիթարինը: Այն խմիչք էր , որը պատրաստվում էր գաղտնի բաղադրատոմսով և մինչ որս էլ գաղտնի է : Նաը նրանք ունեյին իրենց քայլերգը:

Մթնոլորտ (նախագիծ)

Մթնոլորտ (նախագիծ)

Մթնոլորտը՝  Երկրագունդը շրջապատող օդի շերտն է, այլ կերպ ասած՝ մի հսկայական գազային օվկիանոս : Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում:

Մեր շնչած օդը, թթվածնից բացի պարունակում է այլ գազեր (  ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%)  նեոն, հելիում, կրիպտոն և այլն ): Մթնոլորտում առկա են նաև ծխային մասնիկներ, ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղիկներ:

Ցավոք սրտի ներկա պահի դրությամբ ողջ մարդկությունը շնչում է աղտոտված օդ: Օդային ավազանի աղտոտող գործոնները բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ և շարժական աղտոտողներ : Օդը աղտոտվում է փոխդրամիջոցների, արդյունաբերության, գյուղատնտեսության և մարդու գործունեության միջոցով:

Մթնոլորտի աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում մարդկության առողջության համար: Մարդկանց մոտ դժվարանում է շնչառությունը և վնասվում աչքերը , առաջ են գալիս մի շարք կյանքի համար վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են ստանալ մաշտաբային բնույթ:

Այս ամենից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ մենք պետք է պահպանենք մթնոլորտի մաքրությունը: Մթնոլորտի աղտոտումից որոշակիորեն խուսափելու համար պետք է ստեղծենք էկոլոգիապես մաքուր աշխատող փոխադրամիջոցներ և տեխնիկա: Նաև պետք է ավելի ճիշտ օգտագործենք մեզ բաժին հասած էներգիայի քանակությունը:

Կլիմայի գլոբալ փոփոխությունները մեծ վտանգներ են ներկայացնում ոչ միայն երկրների՝ այլև մարդկության համար: Կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով Հայաստանում ջրային պաշարները կսկսեն առավել արագ գոլորշանալ : Շատ տաքացման դեպքում նաև կարող է նվազել հողերի խոնավությունը, ինչը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը, քանի որ շատ բույսեր և բանջարեղեններ այլևս կդադարեն աճել: Գլոբալ տաքացման հետևանքով նաև առավել արագ կտարածվեն համաճարակները:

Մենք պետք է լրջորեն մոտենանք այս հարցին, քանզի դրանից է կախված մեր ապագա սերունդների բարեկեցությունը:

Մխիթար ՍԵբաստացի

Մխիթար ՍԵբաստացի

Մխիթար ՍԵբաստացին՝ ծնվել է 1749 թվականի , փետրվարի 7-ին: Նա մեծ հայագետ էր, ով հիմնադրել էր՝ Մխիթարյան միաբանությունը:  Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ  : Նրա հետևորդներից էին՝  Գ. Ավետիքյանը,  Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և ուրիշներ:

Երբ բոլոր կրոնական միաբանությունները փակվում էին, Նապոլեոն առաջինը հրամայել էր , որ Մխիթարյան միաբանությունը չփակվեր: Ապա կայսեր հրամանով այն  ճանաչվեց գիտական հաստատություն` «Հայկական ճեմարան» անվանումով։

Որպես ուսուցիչ ՝ խորհրդանշական էր այն , որ նա դասասենյակ էր մտնում Աստվածաշնչով և Հայկազյան բառարանով, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»: Նա , որպես անհատ ներողամիտ էր սեփական անձի հանդեպ արվաած չար գործերի հանդեպ, սակայն ոչ մի կերպ չէր հանդուրժում Աստծո հանդեպ անարգանքը:

Հայկազյան բառարանի մասին

Այն հարցին թե ինչու բառարան կազմեց , Մխիթարը պատասխանել է ՝ «Բառարան կազմեցի, որովհետև առաջին հերթին խոստացել էի ժողովրդիս , երկրորդը՝ միաբանությանը շատ էր անհրաժեշտ այդ բառարանը, իսկ երրորդ պատճառը իմ ազգասիրությունն էր, քանզի հայ ժողովուրդը ցրված էր աշխարհով մեկ և նրանց շատ բառեր անհասկանալի էին » :

Նա ասում էր, որ բառարանի կազմելը նրա համար որոշ չափով բարդ էր՝ քանզի ձեռքի տակ չուներ այլ բառարաններ, փոխարենը՝ նա ուներ թղթերի մի կույտ որոնց վրա դեռ պատանի տարիքից գրում էր իրեն բոլոր անծանոթ բառերը իրենց բացատրությամբ: Նա բառարանում փորձել է տեղավորել բոլոր շատ օգտագործվող բառերը, նաև շատ էին տերմինները վերձված ՝ Աստվածաշնչից: 1744 թվականի նոյեմբեր ամսին տպագրվում է բառարանի առաջին հատորը: 1769 թվականին տպագրվում է երկրորդ հատորը, որի մեջ մեծամասամբ Աստվածաշնչյան տերմիններ և հատուկ անուններ էին: Մխիթարը ասում էր, որ երկրորդ բառարանը ստեղծել է այն նպատակով, որ ժողովուրդը Սուրբ գիրք կարդալուց չդժվարանա:

Նրա գործը անգնահատելի էր:

Ռաքել Պալասիո «Հրաշք» (Նախագծային աշխատանք)

Ռաքել Պալասիո «Հրաշք» (Նախագծային աշխատանք)

Գիրքը Օգյուստ անունով մի տղայի մասին է: Օգյուստ Փուլմանը` տասնամյա մի տղա է, որը ծնվել է դեմքի թերություններով(Թրեչեր Քոլինզ սինդրոմով) : Այս խնդրի պատճառով էլ նա մինչև տասը տարեկանը դպրոց չի հաճախել: Նրա ծնողներն էին ՝ Իզաբել և Նեյթ Փուլմանները , ովքեր միշտ աջակցում էին Օգգին: Նաև Օգգին և քույրը՝ Օլիվիան ունեին մի շուն՝ Դեյզի անունով:Օգգին կրթություն էր ստացել տանը ՝ մոր կողմից: Նա ի համեմատ իր տարիքակիցների շատ բանիմաց էր և հնարամիտ: Նա երազում էր դառնալ տիեզերագնաց : Նրան նվիրել էին տիեզերագնացի  գլխարկ , որը նա կրում էր գրեթե միշտ: Օգգին ընկերներ չուներ, շփվում էր միայն քրոջ մտերիմ ընկերուհու՝ Միրանդայի հետ: Միրանդան նրան որպես եղբայր էր ընդունում :

Օգգի կյանքում ամեն բան փոխվեց այն պահից, երբ նրա մայրը ասաց ,որ այսուհետ Օգգին պետք է դպրոց հաճախի: Սկզբում Օգիին վատ արձագանք տվեց, պնդելով որ չի հաճախի դպրոց, սակայն նրա ընտանիքին հաջողվում է համոզել նրան: Առաջին օրը՝ դպրոցում լարված անցավ, քանի որ բոլորը զարհուրած հայացքներով նայում էին Օգգին և հեռու փաղչում նրանից: Վերադառնալով տուն Օգգին արտասվեց : Այն հարցին թե որն է արտասվելու պատճառը՝ Օգգին պատասխանեց , որ նա իրական հրեշ է ,ով իր արտաքինով  վախեցնում է բոլորին:

Այս օրվանից հետո Օգգին դժվարությամբ դպրոց հաճախեց, սակայն նա շուտով ձեռք է բերում նոր ընկերներ , որոնցից ամենամտերիմը՝ Ջեք Ուիլն էր: Առաջին հայացքից նրանք իրական ընկերներ էին:

Հելոուինի տոնին բոլորը կերպարանափոխված էին գնացել դպրոց: Օգգին պատմում էր, որ Հելոուինը իր ամենասիրելի տոնն է ,քանի որ այդ օրը մարդիկ չեն վախենում իրենց և նույնիսկ բարևում են: Այդ օրը Օգգին դասարան մտնելիս պատահաբար լսում է Ջեքի և դասընկերների խոսակցությունը, բանից պարզվում է, որ Ջեքը Օգիի հետ շփվում է տնօրենի խնդրանքով: Այս դեպքից հետո Օգին դադարում է շփվել Ջեքի հետ:

Մի քանի օր անց նա ընկերանում է Սամըրի հետ: Սամըրը՝ ի տարբերություն Ջեքի շփվում էր Օգիի հետ առանց որևէ պայմանի:  Ջեքը երբ իմացավ, որ Օգգին լսել է խոսակցությունը որոշեց  ներողություն խնդրել և կրկին շարունակել շփումը՝ այս անգամ առանց տնօրենի խնդրանքի: Նա Օգգիին մոտ ընկեր էր համարում , անգամ կռվեց դասնկերոջ հետ , քանի որ նրա դասընկերը վիրավորել էր Օգգիին: Շուտով Օգգին և Ջեքը հաշտվեցին:

Վիան պատրաստվում էր իր ներկայացմանը, որը մոտ օրերս էր տեղի ունենալու: Նա խնդրում է ծնողներին, որպեսզի Օգգին ներա չգտնվի ներկայացմանը: Այս ամենի մասին իմանալով Օգգին խիստ վիրավորվում է և փակվում սենյակում: Րոպեներ անց նրա մոտ է գալիս քույրը և ասում , որ միասին խոհանոց իջնեն: Օգին չի համաձայնվում, քանի որ մտածում էր թե ուզում են իրենից ներողություն խնդրել: Վիան  ասաց ,որ իրենց շունը՝ Դեյզին լավ չէ և պետք է նրան հրաժեշտ տալ, քանի որ մայրիկը պետք է տանի անասնաբույժի մոտ: Այս լուրը լսելով Օգգին շտապ գնում է խոհանոց և տեսնում, որ Դեյզին ընկած է հատակին և ծանր է շնչում: Նրանք մի կերպ հրաժեշտ տվեցին Դեյզիին: Չնայած, որ Դեյզին շատ վատ վիճակում էր՝ միևնույնն է Օգգին հավատում էր ,որ նա կբուժվի, սակայն նրանց ծնողները տուն վերադարձան առանց Դեյզիի:

Այս դեպքերից հետո Վիան հասկանալով իր սխալը ներողություն է խնդրում Օգգիից: Օրեր անց Փուլմանների ընտանիքը գնում է Վիայի ներկայացմանը: Նրանց ելույթը այնքան շքեղ էր, որ ողջ դահլիճը ոտնկայս ծափահարում էր: Այս ժամ Օգգին մտածում էր, որ յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ պետք է արժանանա այդպիսի ծափահարությունների:

Օգգին սովորում  էր ավարտական հինգերորդ դասարանում: Մոտենում էր տարեվերջը և դպրոցի երեխաները  պետք է գնային ճամփորդության: Օգգին նույնպես գնաց: Այնտեղ կային տարիքով առավել մեծ երեխաներ : Մի օր անտառում պատահաբար հանդիպելով Օգգին և Ջեքին նրանք սկսում են ծաղրել Օգգին: Օգգին և Ջեքը  սկսում են պաշտպանվել և այդ ժամանակ նրանց օգնության են հասնում իրենց դասընկերները: Այս կռվից հետո Օգգիի դասընկերները նրանից ներողություն խնդրեցին վիրավորանքների համար և բոլորը մտերմացան Օգգիի հետ:

Տարեվերջյան ավարտական միջոցառման ժամանակ Օգգիին պարգևատրում են մեդալով և նա արժանանում  է դահլիճի ոտնկասյ ծափահարություններին:

Վերլուծություն

Գիրքը ինձ համար լավագույններից է , քանի որ այն կարդացողին կյանքի մեծ դաս է տալիս: Կարծում եմ գրքի իմաստներից մեկը այն է, որ անկախ նրանից թե ով ես դու, ինչպիսի արտաքին ունես և ինչ կարողությունների տեր ես, միևնույնն է դա քեզ չի առանձնեցնում բոլորից և դու նույնպես կարող ես անել այն ամեն ,ինչ որ անում են բոլորը: Սա շատ կարևոր է  գիտակցել, քանի որ շատերը ունենալով նմանատիպ խնդիրներ կործանում են իրենց կյանքը, իրենց մնացածից ցածր դասելով:

 Օգգիին շատ էին օգնում նրա ընտանիքի անդամները հատկապես՝ մայրը:  Օգգիի մայրը մեծ դեր խաղաց նրա կյանքում: Նրան ամենից շատ հուսադրողը իր մայրն էր, իսկ հայրը նրան ճիշտ խորհուրդներ էր տալիս: Նրա քույրն էլ ՝ Վիան մշտապես օգնում էր Օգգիին յուրաքանչուր հարցով:

Օգգիի ուսուցիչները նրան մշտապես պաշտպանում էին և խրախուսում: Նրանք շատ էին սիրում Օգգիին քանի որ, բացի նրանից որ նա շատ բանիմաց էր՝ այլև ուներ բարձր մարդկաին արժեքներ:

Գրքի մյուս իմաստներից մեկը ըստ իս այն է, որ մարդուն պետք չէ դատել արտաքինով: Նրա ընկերները սկզբում շփվում էին իր հետ , որովհետև խղճում էին նրան, սակայն հետո նրանք հասկացան, որ չնայած իր արտաքինին Օգգին նույնպես սովորական տղա է:

Օգգին ուներ մեծ կամքի ուժ և հասնում էր իր նպատակներին, ապացուցելով մարդկանց , որ նա ոչնչով չի տարբերվում իրենցից:

Եվ միշտ պետք է հիշել, որ կարևոր չէ, թե դու ով ես հիմա, կարևորը, թե ինչ կդառնաս հետո:

Երեխայի իրավունքները

Երեխայի իրավունքները

Հոդված 5.Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6.Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7.Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 8.Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9.Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10.Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11.Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12.Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13.Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14.Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15.Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16.Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17.Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18.Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

Հոդված 19.Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20.Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21.Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22.Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23.Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: