Հունվարյան հաշվետվություն

Հունվարյան հաշվետվություն

2021 թվականի ուսումնական տարին սկսվեց հունվարյան ճամբարով: Հունվարյան ճամբարը ինձ համար ամենից հագեցած և հետաքրքրիր ժամանակահատվածն է: Դպրոց հաճախում էինք հիբրիդային ռեժիմով, պատճառը երկրում տիրող համաճարակն է:

Հունվար ամսին ունեցա այցելություն դեպի` Վիքիմեդիա և  ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան:

Վիքիմիեդիայում ծանոթացացանք իրենց աշխատանքին և շրջեցինք շենքով:

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ունեցանք վեբինար-քննարկում: Հղումը` ստրև

Հանդիպում-վեբինար նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոնում

Հայոց լեզու և գրականություն առարկայից ունեցանք ընթերցում-քննարկումներ: Մասնակցեցի երկու նախագծերի` Սասունի վանական համալիրները և Սասնա բարբառը հղումները ստորև`

Աղբերիկի վանք

Նկարչությունից աշխատել ենք մինիմալիզմի ժանրում:

Անգլերենից նույնպես ունեցել ենք ընթերցում-քննարկումներ: Նաև դիտել ենք ուսուցողական ֆիլմեր:

Զբաղվել ենք սեղանի թեննիսով:

Հոգեբանության ակումբում կատարել եմ նախագիծ հետևյալ վերագրով <<Մարդու խառնվածքները>>, հղումը` ստորև

Խառնվածքի տեսակները

Քաղաքագիտություն և պատմություն առարկաներից ունեցել ենք հանդիպում քննարկում` Պարոն Թոքմաջյանի և Պարոն Տիգրանյանի հետ: Թեման` ընտրություններ:

Իսպաներեն առարկայից` սովորել ենք երգեր, ելույթ ունեցել` Լիլիթ Բլեյանի հետ:

Դասերից զատ զբաղվել եմ ընթերցանությամբ և կատարել վերլուծություններ:

Հունվար ամիսը համարում եմ հագեցած և ստացված:

Խառնվածքի տեսակները

Խառնվածքի տեսակները

Մարդիկ բավականին վաղ են սկսում ծանոթանալ «խառնվածք» հասկացության հետ: Դեռևս մանկության  տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի  ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի  պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս  առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնվածքը:

Խառնվածքը մարդու անհատական  առանձնահատկություններն են,  որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու  վարքի դինամիկան:

Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց  խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ  աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության,  կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր  սթրեսներից խուսափելու համար:  Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք:  Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք է գործադրել  ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ  ձևով օգտագործելու համար:

Սանգվինիկ

Բարձր ռեակտիվություն ունեցող մարդ, որի մոտ ակտիվությունն ու ռեակտիվությունը հավասարակշռված են: Նակենսուրախ է, արագ արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը, ունի արտահայտիչշարժումներ ու դեմքի արտահայտություններ: Աննշան առիթով նա բարձրաձայն ծիծաղում է, իսկ որևէ աննշան բանկարող է նրան շատ բարկացնել: Սանգվինիկի դեմքից կարելի է հեշտությամբ կռահել նրա տրամադրությունը,վերաբերմունքը տվյալ երևույթի կամ մարդու նկատմամբ: Ունենալով բարձր ակտիվություն, եռանդություն ևաշխատունակություն` նա ակտիվորեն գործի է անցնում և կարող է երկար ժամանակ զբաղվել այդ գործով`չձանձրանալով դրանից: Ունակ է արագ կենտրոնանալու, կարգապահ է, անհրաժեշտության դեպքում կարող էզսպել իր զգացմունքները: Նրան հատուկ են արագ շարժումները, մտքի, խոսքի արագությունը, նոր աշխատանքի մեջարագ ներգրավվելը: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին:Նրա մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ,սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպեսկանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը:

Այս խառնվածքի տեր մարդկանց թերությունն այն է, որ նրանք հեշտորեն շեղվում են գործերից կամ էմոցիաներից,եթե արտաքին ազդակները երկար ժամանակ անփոփոխ են մնում: Երբ զգացողությունները չեն թարմանում,սանգվնիկները դառնում են անտարբեր և դանդաղաշարժ:

 Ֆլեգմատիկ

Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը: Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ: Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են: Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել: Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն: Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ: Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն: Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է: Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները: Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն: Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ: Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար:

Խոլերիկ

Սանգվինիկի պես խոլերիկը նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ: Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով: Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում: Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:

Խոլերիկների առաձնահատկություններն են արագ, ընդհատվող խոսքը, վառ և արտահայտիչ դիմախաղը:Խոլերիկները դժվարությամբ են նույն տեղում մնում, հաճախ վեր են թռնում, փոխում են դիրքերը, առատ և կտրուկժեստիկուլյացիա ունեն: Իրենց քայլվածում ինչ-որ վանող բան կա:

Մելանխոլիկ

 Մարդ, ով ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն: Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ: Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային: Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ` ոչ արտահայտիչ:Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել, իսկ անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:

Թեստ-  Ինչպիսի՞ խառնվածք ունեք դուք. (հոգեբանական թեստ)

http://life.mediamall.am/?id=51397

Հանդիպում-վեբինար նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոնում

Հանդիպում-վեբինար նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոնում


ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը նախաձեռնել և կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում, որը բաղկացած էր 2 մասից: Հանդիպմանը ներկա էր նաև գրադարանի ղեկավար՝ Լևոն Ղարիբյանը: Առաջին մասում մեզ ներկայացվեց ՆՁԱԿ-ի գիտնական քարտուղար Լիլիթ Վարդանյանի զեկույցը  «ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի իրականացրած հեռավար աշխատանքները «COVID-19» համավարակի պայմաններում» թեմայով:

Մեզ հայտնի դարձավ, որ գրադարանը այս ժամանակահատվածում հավաքել է դասախոսություններ տեսադասերի տեսքով:Այս հարցով նրանց իր օգնությունն էր ցուցաբերել Դորկ Սահակյանը (միակ Նոբելյան մրցանակակիրը Հ.Հ.-ում): Գրադարանին իր աջակցությունն էր ցուցաբերել նաև `Դմիտրի Խաչատրյանը, նա նույնպես ներկա էր հանդիպմանը: Տեասդասերին կարող եք ծանոթանալ գրադարանի կայքէջում: Այնուհետև Տիգրան Հայրապետյան գրադարանի ղեկավար` Լուսինե Ալեքսանյանի գլխավորությամբ, ներկայացրեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գործունեությունը համաճարակի օրերին:

Քիչ անց ունեցանք մասնակցություն EBSCO ընկերության կողմից անցկացվող վեբինարին: Հայտնի է, որ EBSCO ընկերությունը աշխարհի առաջատար գիտական ​​պաշարների խոշոր մատակարարներից է, որը առաջարկում է տեղեկատվական պաշարներ գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում :

Վեբինարի թեման` «Որտեղ և ինչպես որոնել տեղեկատվություն: Որոնում EBSCOhost հարթակում և համացանցում»:

Մասնակիցներին տրամադրվելու են հավաստագրեր որոնք երաշխավորված են EBSCO-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային ներկայացուցչի կողմից։

Վեբինարից հետո ունեցանք հագեցած քննարկում և փորձի փոխանակում մասնագետների հետ:

Աղբերիկի վանք

Աղբերիկի վանք

Աղբերիկի վանքը հայտնի է որպես Աղբրիկ, Աղբերկա, Աղբյուրիկի կամ Վանդիր վանք (մենաստան և ուխտատեղի Տուրուբերանի Խութ գավառում): Գտնվում է Մշո դաշտի հվ. մասում, Բռնաշեն ավանի մոտ: Վանքը գտնվում է Սասունի Խութ գավառակում: Վանքի անունը ծագել է դրա տարածքում բխող աղբյուրից, որին բուժիչ հատկություններ էին վերագրում։ Ըստ ավանդության վանքը հիմնադրվել էր 1-ին դարում , Սբ. Թադեոս Առաքյալի կողմից, ում անունով էլ աղբյուրը հայտնի էր որպէս` Սբ. Թադեի ։ Աղբյուրի մեջ թաթախել են Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ օգտագրոծված գամերից մեկը, այդ դեպքից հետո աղբյուրը ձեռք է բերել կախարդական հատկություններ: Ուխտավորները աղբյուրը կոչում էին «սրբաջուր»` մեղք համարելով հավաքված ջրից անգամ մեկ կաթիլ թափել գետնին:

Վանքի մայր տաճարի շենքը կառուցվել էր, հավանաբար 9-ից 10-րդ դարերում։ Վանքը բաղկացած էր մատուռից, գավթից և իրար հետ հաղորդակցվող մի քանի եկեղեցի–վկայարաններից (Ս. Աստվածածին, Ս. Փրկիչ, Ս. Կարապետ, Ս. Ստեփանոս և այլն)։ Ուշ միջնադարում վանքը պարսպապատվել էր։

Վկայություն կա, որ 18-րդ դարի կեսերին, այն ծառայել է որպես ապաստարան` ապստամբ սասունցիների համար: Հենց այս պատճառով էլ , վանքը կողոպտվել է տեղի թուրք բեյի կողմից: 19-րդ դարում վանքը եղել է նաև դպրոց:

Ժամանակակիցները նկարագրում էին վանքի շինվածքը որպես «բերդանման», գլխավոր եկեղեցին` «գեղեցկակերտ» ։ 20-րդ դարի սկզբներին վանքին վերաբերվող նկարագրություններից մեկում կարդում ենք. «Աններդաշնակ և նախնական կառուցվածք է Աղբերիկի վանքը, ցածր ու մութ, խոնավ, խորհրդավոր և առաջին այցելությամբ` ահարկու։ Բացի սպիտակ և հայկական ճարտարապետության ոճից, դասական ոճը ներկայացնող գմբեթից, որը վեհորեն հառնում է վանքի վրա, մենաստանը չունի որևէ արտաքին տեսք կամ նյութական գրավչություն։ Բուն մատուռը և տաճարների շարքերը ունեն ճիշտ միևնույն մակերեսն, ինչպես վանականների խցերն ու ուխտավորներին պատկանող 70-ի չափ սենյակները, որոնց մեծ մասը այժմ խարխլված և անբնակելի դարձած է։ Մատուռի գլխավոր դուռը բացվում է վանքի քառակուսի գավիթի ուղղությամբ։ Մուտքի շեմք կազմող քարը կարծր որձաքարի կոպտորեն հղկված մի քառակուսի է։ Դուռը շինված է ամուր փայտից, հավանաբար եբբենոսից։ Փոքրիկ ու ցածր է դուռը։ Գմբեթի ապակու նեղ պատուհաններից դուրս թափանցող լույսը հազիվ է լուսավորում տաճարների կենտրոնական խորանը և մատուռի առաջամասը։ Թևերն ու մուտքի մասը թաղված են հավիտենական մթության մեջ։ Երկու թևերը կազմված են երկու շարք կոշտորեն կոփված քարե սյուներով, որոնք խառնիխուռն առաջանում են մինչև տաճարների երկու շարքը» ։

Վանքում էր պահվում Հիսուս Քրիստոսի խաչափայտից մի կտոր, որը հայտնի էր որպես` «Գործել–Յարոյց»:

1899 վանքը ենթարկվել է քրդերի հարձակման, որի արդյունքում սպանվել է վանահայրը` Ղազար վարդապետը։ 1908–ին քրդերի հարձակման զոհ է դարձել վանքի հաջորդ վանահայր` Զաքարիա վարդապետ Ավտալյանը ։ 1914-ին վանահայրը Խաչատուր վարդապետն էր, ով դպրոցի աշակերտների և միաբանության անդամների հետ զոհվել է Մեծ եղեռնի ընթացքում։

Վանքը գործում է մինչ այսօր, այն գտվում է`ամայի և կիսակործան վիճակում:

Աղբյուրներ`

  • Ոսկյան Հ., Տարոն-Տուրուբերանի վանքերը, Վնն., 1953, էջ 10-21:

Սահմանադրական կարգի հիմունքները

Սահմանադրական կարգի հիմունքները

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունը ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ։ Պետության հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։

 Իրավական պետության սկզբունքը ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է: Իրավական պետությունում  բարձրագուն  սոցիալական արժեք է համարվում մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները: Համապատասխանաբար, պետությունը ծառայում է ոչ թե որևէ կրոնի կամ Աստծուն, այլ  մարդկանց, որոնք անձամբ   հանդիսանում են պետական իշխանության աղբյուրը:

Իրավական պետությունը հիմնվում և իր գործունեությունն իրականացնում է պատշաճ կարգով ընդունված օրենքի հիման վրա, ինչն անվանում են նաև օրենքի գերակայության սկզբունք:  Դա նշանակում է, որ պահպանված պետք է լինեն  ոչ միայն օրենքի ընդունման ընթացակարգն ու հրապարակայնությունը, այլ նաև  ընդունված օրենքները պետք է լինեն բանական և բովանդակային տեսանկյունից համապատասխանեն երկրի հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը:  Իրավական պետության սկզբունքը երաշխիքն էնրա, որ   պետական իշխանությունը կաշկանդված  կլինի գործող օրենքներով ու մարդու իրավունքներով և այդպիսով չի ունենա ինքնակամության, մարդու իրավունքներին անարդար կերպով միջամտելու հնարավորություն:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3․ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից և դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության, կրթության, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ազատության և գաղտնիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության, ամուսնանալու և ընտանիք կազմելու, աշխատանքի ազատ ընտրության, օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն տնօրինելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Հոդված 14. Զինված ուժերը եւ պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են:

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Սահմանադրական կարգի հիմունքների մեջ սահմանվում են նաև ՀՀ պետական լեզուն, խորհրդանշանները, մայրաքաղաքը։ Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ պետական կրոն, սահմանադրության այս բաժնում կա կրոնի վերաբերյալ 2 հոդված, դրանք են՝

Հոդված 17. Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները

Հայաստանի Հանրապետությունը ապահովվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած կրոնական կազմակերպություն(այդ թվում և առաքելական եկեղեցին) անջատ ու անկախ է պետությունի և ազատ կարող է իրականացնել իր գործունեությունը։ Կրոնական կազմակերպությունները իրավունք չունեն իրենց գործունեությունը(այդ թվում քարոզը) իրականացնել դպրոցներում։

Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հոդված 20․ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Այն Հայաստանի Հանրապետության սահմանադրության լեզուն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մարմնի կողմից օգտագործվող լեզուն, ինչպես նաև կառավարական փաստաթղթերի թողարկման լեզուն։

Քաղաքացիության իրավունքը

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:

Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության: Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև այն երեխան, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը։

Ժողովրդավարություն

Ժողովրդավարություն

Վ. Ռայկերը քննադատում էր այն ինչը նա անվանում էր «ժողովրդավարության պոպուլիստական տեսությաուն», որի ակունքններն ըստ նրա դեռ Ժ. Ժ. Ռուսսոի ժամանակաշրջանում էին նկատելի դառնում, վերջինս հիմնված էր այն գաղափարի վրա, որ առկա է ժողովրդի կամք, որը հիմնված է ժողովրդի որոշակի վերացական երևույթի վրա և ժողովրդավարությունն այդ կամքի որոշման լավագույն գործիքն է: Վերջինիս կարծիքով ընտրական բոլոր համակարգերը կրում են շահադրդական բնույթ և դրդում են մարդկանց լինել ոչ ազնիվ: Քանի որ հնարավոր չէ բացահայտել ընտրողների ոչ ազնիվ լինելը և այն թե ինչ մակարդակներում է դրսևորվել այդ վարքագիծն ընտրությունների ժամանակ, ապա հնարավոր չէ ստեղծել այնպիսի ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք կկարողանային արտացոլել բոլոր քաղաքացիների նախասիրությունները:


Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական իշխանության  միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական բազմակարծության վրա: Պատմության մեջ ժողովրդավարության առաջին օրինակը մ. թ. ա. V դարի պերիկլեսյան Աթենքն էր՝ ժողովրդավար ղեկավար Պերիկլեսի օրոք:

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Անմիջական է այն ժողովրդաիշխանությունը, երբ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով(իջին ես դեմ եմ, թե ինչու՝ ներքևում): Քանի որ հասարակական բոլոր գործերն ու հարցերը հնարավոր չէ լուծել անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, ուստի առաջանում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության անհրաժեշտությունը: Այս դեպքում հասարակական գործերը կառավարում, որոշումներն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք:

Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական. առաջինի դեպքում պետության ու կառավարության գլուխը  նախագահն է, երկրորդի դեպքում՝ խորհրդարանը:Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–20 թթ.) կառավարման ձևով խորհրդարանական հանրապետություն էր: Սակայն այն չկայացավ, որովհետև Հայաստանում 1920 թ-ին հաստատվեցին խորհրդային կարգեր, որտեղ գերիշխող կոմունիստական գաղափարախոսությունը մերժում էր ժողովրդավարությունը և նրա իրականացման ընդունված ձևերն ու ինստիտուտները:

 Ժողովրդավարության վերահաստատման հնարավորություն ստեղծվեց միայն 1980-ական թվականների կեսերի գորբաչովյան բարեփոխումների շնորհիվ.  1988 թ-ին Հայաստանում սկիզբ առավ ժողովրդավարական շարժումը: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախ պետականության հաստատման գործնթացի սկիզբը: 1991 թ-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: ՀՀ Սահմանադրության (ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով) առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է խառը կամ նախագահական-խորհրդարանական կառավարման ձևը: Այն նախագահական է, որովհետև ՀՀ նախագահն է նշանակում վարչապետին, իսկ վերջինիս առաջարկով՝ կառավարության անդամներին, և խորհրդարանական է, որովհետև նախագահի ձևավորած կառավարությունը հաշվետու և պատասխանատու է նաև Ազգային ժողովի առջև:

Ժողովրդավարության արժեքաբանությունը

Ժողովրդավարությունը որպես ինքնուրույն արեքաբանություն եղել է այլ արժեքների վրա ազդելու վերլուծության առարկա, սակայն պարզ է, որ ստորև կետերից շատերը ընդամենը գրված են թղթի վրա և ի կատար չեն անցնում, ի վերջո Ռուսաստանը(միապետություն), ԱՄՆ-ն(երկկուսակցություն), Թուրքիան(միապետութուն) և այլ շատ ու շատ երկրներ նույնպես իրենց անվանում են ժողովրդավար, սակայն իրականությունն այլ է։

  • այն օգնում է կանխարգելել դեսպոտիզմը (բռնատիրությունը),
  • օգնում է մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները,
  • երաշխավորում է մարդու իրավունքների և անձնական ազատությունների լայն մտահորիզոնը,
  • մարդկանց իրենց քաղաքական որոշումների համար ընձեռում է բարոյական պատասխանատվություն,
  • հնարավորություն է տալիս բոլոր իրավահավասար քաղաքացիներին, անկախ ռասայից, հենդերային հատկանիշներից, ծագումից, հասարակության մեջ առկա դիրքից և համոզմունքներից մասնակից լինել քաղաքական որոշումների կայացման գործընթացին,
  • այն նպաստում է հնարավորությունների հավասարությանը, սոցիալական շարժունակությանը, ինչպես նաև սոցիալական անհավասարության նվազմանը,
  • միայն նա կարող է ապահովել քաղաքական հավասարություն, երբ բոլոր քաղաքացիներն քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա ունեն հավասար հնարավորություններ,
  • Ժողովրդավարական քաղաքներն ունեն ավելիւ հարուստ լինելու միտում և ի տարբերություն ոչ ժողովրդավարական պետությունների ունեն մարդկային զարգացման առավել բարձր մակարդակ,
  • Ժողովրդավարական պետությունները համամատաբար ավելի քիչ են պատերազմում միմյանց հետ:

Սա պաշտոնապես, սակայն իմ կարծիքով ժողովրդավարությունն նաև՝

  • որոշակի խմբերին հնարավորություն է ընձեռում առաջ քաշել իրենց շահերը՝ օգտահործելով մյուսներին, ինչը նպաստում է փոխվստահության վատթարացմանը,
  • նպաստում է մեծամասնության կողմից փոքրամասնության վրա դիկտատուրա հաստատելու հնարավորությանը,
  • ընտրություններ(առավել ևս Հայաստանում) անցկացնելուց առաջ պետք է հասկանալ որ ժողովրդի մեծ մասը կամ գոնե կեսը կիսագրագետ կամ անգրագետ են
  • որոշումներ կայացողները դառնում են այն խմբերը, որոնք չեն տիրապետում բավարար տեղեկատվությանը,
  • այն արդյունավեր չէ տնտեսության առումով։

Վերջի 2 կետը կարելի է ուսումնասիրել նաև Արցախյան 2-րդ պատերազմի շրջանակում, երբ իշխանության գլուխ էր կանգնած մեկը, ով չուներ բավական տեղեկատվություն, գիտելիք, փորձ և այլն։ Ի վերջո եկեք անկեղծ լինենք, սադիստ, արնախում, որոշ առումով նաև բռնապետ Էրդողանն է Թուրքիայի ու թուրքերի համար ավելի լավ ղեկավար, թե արդար ու ժողովրդավար Փաշինյանը՝ մեր։

ՅՈՒՆԻՍԵՖ և ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԻՍԵՖ և ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԻՍԵՖ

UNICEF Logo.png

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (անգլ.՝ United Nations Children’s Fund; հպվ.։ պաշտ. հայերեն՝ ՅՈՒՆԻՍԵՖ; անգլ.՝ UNICEF), միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children’s Emergency Fund) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար: Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին: Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարգևատրվել է 1965 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակով, 1989 թվականին Ինդիրա Գանդիի մրցանակով և 2006 թվականին Աստուրիայի արքայադստեր մրցանակով:

1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը օգնություն չի բաժանում մորն ու մանկանը։ Մինչ 2010 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նպատակներն էին՝

  • մինչև 5 տարեկան երեխաների մահացության նվազեցում 1/3-ով,
  • մայրերի մահացության կրճատում 50 %-ով,
  • սկզբնական կրթություն ապահովել երեխաների 80 %-ի համար։

Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին: Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են: Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները: Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին: Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները։

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural OrganizationUNESCO), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։

Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։

Անցյալում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակասությունների կենտրոնում էր գտնվում, մասնավորապես ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և նախկինում գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում։ 1970-ական և 1980-ական թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը «Նոր Աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգին» և Մակբրայդի զեկույցը, որը կոչ էր անում ժողովրդավարացնել մեդիան և տեղեկատվության առավել հավասարակշռված հասանելիություն ապահովել, այս երկրներում դատապարտվում էր որպես մամուլի ազատության սահմանափակման փորձ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոմունիստենրի և երրորդ աշխարհի բռնապետերի կողմից ընկալվում էր որպես հարթակ Արևմուտքի վրա հարձակվելու համար, ի հակադրություն ԽՍՀՄ կողմից արված մեղադրանքների 1940-ական թվականների վերջին և 1950-ականների սկզբին։ 1984 թվականին ԱՄՆ-ն դադարեցրեց իր կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը և դուրս եկավ կազմակերպությունից՝ ի նշան բողոքի․ դրան հաջորդեց Միացյալ Թագավորության դուրս գալը 1985 թվականին։ 1985 թվականի վերջին կազմակերպությունը լքեց Սինգապուրը՝ պատճառաբանելով անդամավճարների բարձրացումը։ 1997 թվականին՝ կառավարության փոփոխությունից հետո, Միացյալ Թագավորությունը վերականգնեց իր անդամակցությունը կազմակերպությանը։ Միացյալ Նահանգները կրկին անդամակցեց 2003 թվականին, իսկ Սինգապուրը՝ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին։

Երեխայի իրավունքներ

Երեխայի իրավունքներ

Ստորև առանձնացնում եմ այն հոդվածները, որոնք ինձ համար առավել կարևոր են թվում։

Նախ սկսենք « երեխա » սահմանումից՝

Հ ո դ վ ա ծ  1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:

Հ ո դ վ ա ծ  6

1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:

2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:

Հ ո դ վ ա ծ  7

1. Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

2. Մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա:

Հ ո դ վ ա ծ  12

1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով:

Հ ո դ վ ա ծ  14

1. Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

2. Մասնակից պետությունները հարգում են ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների իրավունքն ու պարտականությունները՝ երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս:

3. Իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության բարոյականության և առողջության կամ այլ անձանց հիմնարար

Հ ո դ վ ա ծ  25

Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:

Հ ո դ վ ա ծ  26

1. Մասնակից պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, ներառյալ՝ սոցիալական ապահովագրության նպաստներից օգտվելու յուրաքանչյուր երեխայի իրավունքը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքի լիակատար իրականացմանը հասնելու համար՝ համաձայն իրենց ներպետական օրենսդրության:

2. Այդ նպաստները, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են՝ հաշվի առնելով երեխայի ու այն անձանց միջոցներն ու հնարավորությունները, որոնք պատասխանատու են երեխային պահելու համար, ինչպես նաև երեխայի կողմից կամ նրա անունից նպաստներ ստանալու հետ կապված այլ նկատառումներ:

Հ ո դ վ ա ծ  35

Մասնակից պետություններն ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների առևանգումը, նրանց վաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց առուվաճառքը կանխելու համար:

Հ ո դ վ ա ծ  36

Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից:

Ինչու է լռում ՄԱԿ-ը

Ինչու է լռում ՄԱԿ-ը

Արդեն ավելի քան մեկ ամիս մենք ականատես ենք լինում միջազգային տարբեր կառույցների, անհատների, քաղաքական կուսակցությունների տարբեր «կոչերին», «անհանգստություններին», «մտահոգություններին» և նման միանման գեղեցիկ դիվանագիտական բառերին, որոնցով նրանք միայն հաստատում են, որ տենում են, թե ինչ է կատարվում, սակայն որևէ էական միջամտություն չեն իրականացնում, այսպիսով «փրկում են» սեփական կաշին, չթշնամանալով հակառակորդ երկրներից ոչ մեկը հետ։ Սակայն ես կարծում եմ, որ ՄԱԿ-ը ու միջազգային որոշ կառույցներ ոչ միայն չեն լռել, այլ նաև օգնել են մեզ։ Բացատրեմ․ Լեռնային Ղարաբաղը, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ միշտ հայերը մեծամասնություն են կազմել ու կա դրա մասին ապացուցող հարյուրավոր պատմամշակութային կոթողներ(եկեք չմոռանանք, որ առաջին հայկական դպրոցը հենց այնտեղ է կառուցվել), միջազգայնորեն բոլոր փաստաթղթերով (այդ թվում և ՄԱԿ-ի) ճանաչված է, որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Այս պարագայում Հայաստանը օկուպանտի ստատուս է ստանում, ու ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցները բոլոր իրավական իրավունքները ունեին Հայաստանի դեմ սանկցիա կիրառելու(թեկուզ և պատերազմի սկզբում, երբ Ադրբեջանը դեռ չէր կիրառել արգելված զինտեխնիկա), սակայն չարեցին, որովհետև հասկանում էին, թե ինչ է կատարվում և ով է իրականում ագրեսորը։ Այսինքն այս պարագայում նրանց չխառնվելն արդեն իսկ օգնություն էր։ Ինչ վերաբերվում է պատերազմի(կամ ճակատամարտի, եթե խորանանք պատմագիտական տերմինների մեջ) հաջորդ կեսին, երբ Ադրբեջանը արգելված զինտեխնիկա էր կիրառում, այդ թվում և խաղաղ բնակչության նկատմամբ, շատերը սպասում էին ինչ-որ սանկցիաների, սակայն պետք է հասկանանք, որ սանկցիա կիրառելով Ադրբեջանի վրա ա․ ՄԱԿ-ը իր գլխին նոր «պռոբլեմ» կստեղծեր Էրդողանի տեսքով բ․ Ադրբեջանի(որին իհարկե կաջակցեին թուրք, իսրաելցի) դիվանագետները կբերեին Հայասանի դեմ նույնպես պատժամիջոցներ կիրառելու հարցը, որը չէր կարող անպատասխան մնալ։ Թե ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ մեզ համար, կարծում եմ ինքներդ էլ եք հասկանում։

Դիվանագիտական առումով, ՄԱԿ-ը այս փուլում ճիշտ դուրս եկավ, սակայն ՄԱԿ-ի դերը արդարությունն հաստատելն է, ոչ թե իր շահի մասին մտածելը ու եթե համեմատենք ՄԱԿ-ի ներկայիս քաղաքականությունն ու Ազգերի լիգայի 35-ականների քաղաքականությունն, շատ ընդհանուր գծեր կգտնենք, թեկուզ և այն, որ ՄԱԿ-ը թույլ տվեց հանձնել «Չեխոսլովակիան», կարծելով թե այդպես կազատվի խնդրից, սակայն պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ իրական խնդիրը դեռ նոր է սկսելու։

Ejercicios ( Cuaderno de ejercicios )

Ejercicios ( Cuaderno de ejercicios )

Pagina 28, ejercicio 5

  1. Panderia-pan
  2. charcuteria-el jamon
  3. fruteria-las mazanas
  4. pescaderia-el pescado
  5. polleria-el pollo

Pagina 29, ejercicio 2

  1. Hoy yo no quiero postre.
  2. Mama Jorge quiere un helado.
  3. Que quiereis vosotros.?
  4. Luis y yo quieremos manzanas.
  5. Ellas no quiere paella.
  6. Nosotros quieremos mas sopa.
  7. Lucia quiere una hamburguesa.
  8. Laura y Carlos quieren naranjas.

Pagina 29, ejercicio 4

  1. Quieres una naranja de postre?
  2. Te gustan las zanahorias?
  3. Mira una coche que mas me gusta.
  4. En el frigorifico solo hay unas manzanas.
  5. A mis hijos les gusta mucho los carne.
  6. Donde hay resturante peruano?
  7. A lorenzo no le gustan unos bocadillos.
  8. En la cocina hay un bocadillos para le excurdion.

Pagina 30, ejercicio 5

  1. A ti te gusta la Historia?
  2. A Luis y Maria no os gustan la paella.
  3. A nosotros nos gustan mucho los animales.
  4. Ami hermano no me gusta nada la carne.
  5. A vosotroa os gustan los macarrones?
  6. A mi madre no me gusta nada el futbol
  7. A ti te gusta el pescado?

Pagina 31, ejercicio 9

  1. Pedro te gustan los platanos? (Si, mucho)
  2. Lucia quieres una rosquilla? (No, gracias)
  3. Mama, ya no me gusta mas arroz.
  4. A Jorge le gusta mucho la fruta, pero no ne gustan nada lad verduras.
  5. Nosotros nos gusta ver una pelicula despues de comer. Nos gustan mucho las peliculas de aventuras.
  6. Julia Laura, os gusta el futbol.
  7. A usted quiere el futbol? ( no, nada)
  8. Mis padres quieren un coche nuevo.
  9. A Antonio no le gusta el coche nuevo de Jose.
  10. Me gustan mucho los macarrones con tomate.

Pagina 31, ejercicio 11

  1. A Juan le quiere mucho el futbol.
  2. Te quieres los animales?
  3. Quiereis pan?
  4. Yo no quiero postre.
  5. A Pablo le quiere mucho los espaguetis.
  6. Juan y Jorge quiereis zumo.
  7. A ellas no les quiereis nada el cafe.
  8. Quieres agua?
  9. A mi no quiero el cafe.