Խառնվածքի տեսակները

Մարդիկ բավականին վաղ են սկսում ծանոթանալ «խառնվածք» հասկացության հետ: Դեռևս մանկության  տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի  ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի  պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս  առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնվածքը: Խառնվածքը մարդու անհատական  առանձնահատկություններն են,  որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու  վարքի դինամիկան: Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց  խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ  աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության,  կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր  սթրեսներից խուսափելու համար:  Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք:  Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք է գործադրել  ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ  ձևով օգտագործելու համար: Սանգվինիկ Բարձր ռեակտիվություն ունեցող մարդ, որի մոտ ակտիվությունն ու ռեակտիվությունը հավասարակշռված են: Նակենսուրախ է, արագ արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը, ունի արտահայտիչշարժումներ ու դեմքի արտահայտություններ: Աննշան առիթով նա բարձրաձայն ծիծաղում է, … Continue reading Խառնվածքի տեսակները