Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը նախադաս:
- Ի լրումն այն ամենի, ինչ գրել էր նախորդ նամակում, ուզում եմ մի խոստովանություն անել:
- Որքան անհրաժեշտ եք համարում, այնքան էլ կմնամ:
- Զգաց, որ փախչելու տեղ չկա, և սեղմվեց մի անկյունում:
- Կինը, որ ամբողջ ժամանակ մտասույզ իր կարն էր անում, բարձրացրեց գլուխը:
Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:
- Խմբին մոտեցավ մի աղջիկ, որ հագել էր երկար շրջազգեստ:
- Ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչ էր սպասվում ընտանիքիս:
- Պարզ չէ, թե ինչ ճանապարհով է երեխան հասել այստեղ:
- Չեմ զղջում, որ ընկերոջս արտահայտվելու հնարավորություն չտվեցի:
Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:
- Տիկին Սաթենիկը, որ Մխիթար սպարապետի կինն էր, կանգնած էր ամրոցի՝ անդունդի վրա կախված միակ քարե պատշգամբում:
- Զգում էր, որ յուրայինների վիճակը ժամ առ ժամ վատանում էր:
- Պարզվեց, որ պարսկական զորքերը ծուղակն են ընկել նեղ կիրճը մտնելուց հետո:
- Նրան նայեցի ու ապշեց, որ իմ խոսքերից բնավ չէր այլայլվել: