Վանո Սիրադեղյանի «Սիրելու տարիք» 

Վանո Սիրադեղյանի «Սիրելու տարիք» 

  • Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։

կորով-մտավորապես ֆիզիկապես ուժեղ, եռանդուն, հզոր:

կոխ-հայկական ազգային ընմբշամարտ, գոտեմարտ:

վուրհայով-գոռալով, աղաղակելով:

  • Բնութագրե՛ք տղային։

Պատմվածքի գլխավոր կերպարը մի թուլակազմ, բայց կիրթ երիտասարդ էր: Նա սիրահարվում է մի աղջկա և փորձում է հոգ տանել նրա մասին, չցանկանալով, որ աղջիկը ականատես լինի այդ ահավոր կռրվներին: Երկար մարտնչելով, նա հասկանում , որ պետք է վերանայի իր եսը, և սկսի պաշտպանել թե՛ իրեն և թե՛ իր սիրած աղջկան: Այս ամենը նրան մեծ բարդությամբ էր տրվում, երբեմն նվաստացուցիչ պարտություններով: Ընկնելով և չբարձրանալով նա պայքարում էր: Անցնում է որոշ ժամանակ և երբեմնի թուլակազմ արտաքինով տղան դառնում է մի մկանոտ երիտասարդ ով կարող էր պատպանել ինքն իրեն: Կյանքի հարվածներն են, որ մեզ առավել ուժեղ են դարձնում և մղում դեպի ապագա: Այլ հարց է ,թե ինչպիսին կլինի այդ ապագան, շտապեմ տեղեկացնել` դա մենք ենք որոշում:

  • Ո՞րն է պատմվածքի մեջ արտահայտված գաղափարը։

Գլխավոր գաղափարը կամփոփեմ հետևյալ ուղերձով.

-Բարեկամս, որքան էլ բարդ լինի ճանապարհդ երբեք մի’ հանձնվիր: Խնդիրներիդ ժպիտով նայիր և դրանք իսկույն կվերանան: Եվ որ ամենից կարևորն է` երբեք չկորցնես եսդ, չթողնես անցնեն քո վրայով: Սիրիր քեզ էնպիսին, ինչպիսին որ կաս, միայն այդ ժամ քեզ կսիրեն:

Կարծում եմ միտքը կայանում է նրանում , որ սիրելու տարբեր տարիքներ կան: Նախ մանկական սերը , երբ քեզ համար նա ամենան է , պարզապես սիրում ես նրան և վերջ: Ապա համեմատական է դրվում պատանեկան սիրո տարիքի մասին: Այդ ժամ ոչ միայն սիրում ես, այլև սկսում ես պատշպանել քո սիրած էակին, հոգ տանել , ինչը փոքր սիրելու տարիքում չկա: Դե իսկ պատանեկական տարիքից մեծ սիրո մասին դեռևս խոսել չեմ կարող, քանզի ինքս էլ չգիտեմ` թե դա ինչպես է արտահայտվում:

Leave a comment