Գավգամելայի ճակատամարտն ընդեմ Ստալինգրադի ճակատամարտի

Գավգամելայի ճակատամարտն ընդեմ Ստալինգրադի ճակատամարտի

Տարիներ, դարեր, հազարամյակներ․․․ ժամանակն անցնում է, բայց պատերազմները եղել են կան ու կարծում եմ միշտ էլ կլինեն։ Պատերազմները տարբեր տեսակների են լինում՝ ներքաղաքական, արտաքինն, համաշխարհայի, սառը և այլն։ Դրանց պատճառները նույնպես տարբեր են, բայց կա մի ընդանրություն՝ դրանք բոլորը երբեք միանգամից չեն սկսում։ Այդ պատճառները երկար արմատանում են պետությունների, մարդկանց մեջ և սպասում են մի չնչին սխալի, հարմար պահի, որպեսզի սկսեն կռվելը։ Տարիների ընթացքում պատերամներում շատ բան է փոխվել՝ մարտավարությունից մինչև չափեր, մասնակիցների քանակն ու ընդգրկվածության մակարդակը։ Եթե առաջ պատերազմը վերաբերվում էր կռվող 2 պետություններին, ապա հիմա այդպես չէ, քանզի կան դաշինքներ/ ՆԱՏՕ, ԵԱՀԽ, ԵԱՏՄ․․․/ և նրանց անդամ յուրաքանչյուր երկրի պատերազմում ներքաշվելու մեջ, կներքաշվեն դաշինքի անդամ մյուս երկրները նույնպես։

Գավգամելայի ճակատամարտ

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40,000 հետևակազոր, 7,000 հեծելազոր։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ եգիպտացիք, բաբելոնացիք, մարեր, պարթևներ, ասորիներ, բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, հույն վարձկաններ, կապադովկիացիք և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։

Պարսիկների զորքը հաշվում էր 200,000 հետևակազոր, 45,000 հեծելազոր, 200 ռազմակառք և 15 փիղ։ Դարեհը մեծ հույսեր էր կապում իր ռազմակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար ու սուր սեպաձև դանակներ։ Ռազմակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքն ու լցնել փոսերը։ Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը վնասեց զինվորներին: Մինչդեռ հունամակեդոնական զորքը լիարժեք հանգստացավ։

Ստալինգրադի ճակատամարտ

Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը:

Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ։ Գերմանական բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակը այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը։ Պատերազմում մասնակցող զինվորների կյանքը միջինում տևում էր 24 ժամ

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում սովետական բանակին պահանջվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակին միավորումները, իտալական բանակի 8-րդ դիմիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի ակզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ:

Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություներում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը, իսկ Թուրքիան և ճապոնիան հետ կանգնեցին ԽՍՀՄ-ի հետ ակտիվ պատերազմական գործողություններ մղելու գաղափարից:

«Մեծ ցավը»

«Մեծ ցավը»

Մարդկային անկրթության և մեր պատմության խաչվող հորիզոնները:

Տեքստի թեման հիմնականաը մարդկային անգրագիտությունն է, որից տուժում է ողջ ազգը և հետագա սերունդները: Ասվում է, որ ժողովուդներից ոչ բոլորն են , որ գիտեն իրենց պատմությունը: Եվ սա կարծում եմ ամենամեծ դժբախտությունն է , քանի որ հետագա սերունդները չեն իմանա մեր պատմությունը:

Հիմնավորելով այս ամենը , կասեմ հետևյալը՝ մեր ազգին պետք են կիրթ սերունդներ, ովքեր կզարգացնեն մեր երկիրը և միշտ վառ կպահեն մեր պատմությունը:

«Մի՞թե դժվար է»

«Մի՞թե դժվար է»

Կարծում եմ անկախ նրանից, որ մենք առանձին կարծիքի ու համոզմունքի ենք, մենք պարտավոր ենք հարգել միմյանց և ինչու ոչ ՝ նույնիսկ ուրախանալ միասին: Սա կարծում եմ բարեկեցիկ կյանքի համար մեկ օրենքն է: Մեր մոլորակի մարդիկ խիստ տարբեր են և մեր առաքելությունն է մերվել նրանց հետ ՝չնկատելով տարբերությունները:

Պետք է միշտ հիշել, որ մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է:

Վերջին շաբաթներում, ամենամեծ ապրած ուրախությունս այն էր՝ որ ծննդյանս օրը, անակնկալ ձևով , եղբայրս վերադարձավ Հայաստան:

Դառնացած Ժողովուրդ

Դառնացած Ժողովուրդ

Տեքստը կարդալիս հուզմունք ապրեցի: Այն տիպիկ ներկայացումն էր մեր ապրած օրերի: Այստեղ պատմվում է մարդկային նախանձի, չարության, չկամության և այլ վնասատու հատկանիշների մասին: Ցավալին այն է , որ պատմությունը նույն կերպ էլ շարունակվում է: Թումանյանի մահից գրեթե մեկ դար է անցել, սակայն ցավոք մարդկային պատմությունը շարունակվում է նույն նողկալի ուղով: Մարդիկ անտեղի չարանում են դիմացինի հանդեպ, առանձ որևէ պատճառի: Չարանում են նախանձից և մինչև կյանքի վերջ այդ նախանձը մակաբուծում է նրանց կյանքը:

Տեքստը կբնութագրեմ մեկ բառով՝ չկամություն:

Տեքստը կբնութագրեմ այս նախադասությամբ՝ <<Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած>>։

Տեքստի գաղտնիք բանալին՝ փրկություն:

Մեր չկամության պատճառը մենք ենք, և դա ոչինչ չի կաչող փոխել . ուրիշ ճանապարհ չկա, ներսից է մեր փրկությունը, որովհետև նեսից ենք փչացած…

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վարժություն 305

Մի մարդ իրեն անհաջողակ էր համարում եւ մտածում էր, որ ինքը ինչ էլ անի ամբողջ կյանքում նույնն էր մնալու։ Ամեն ինչ փորձում էր անել ու հասցնել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Նա անընդհատ շտապում էր, այդ իսկ պատճառով նա միշտ կոնֆլիկտի մեջ էր լինում իր կնոջ ու երեխաների հետ։ Մի օրը հերթական վեճից հետո տղամարդը դուրս եկավ տնից։ Նա նյարդայնացած էր շատ ու կրկին շտապում էր։ Հանկարծ ճանապարհին նա տեսավ մի լավ ու կոկիկ հագնված մի ծերունու։ Ծերունին տղամարդուն առաջարկեց լավ աշխատանք, տուն։ Մի պահ տղամարդու շտապողականությունը անցավ եւ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ծերունին խորհուրդ տվեց տղամարդուն, վերացնել իր մեջ շտապողականությունը։ Անցան տարիներ, ծերունին արդեն մահացել էր, իսկ տղամարդը հարստացել էր ու վայելում էր իր ծերությունը։ Տղամարդը խորհում էր այն մասին, թե ինչու էր այդ ժամանակ այդպես շտապում։ Հիմա նա հասկացել է, ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Վարժություն 306

Վաղուց ի վեր դելֆիներից, հեքիաթներ և զարմանահրաշ պատմություններ են պատմում: Հունական լեգենդի մի դելֆին է,որն ամեն օր մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում ծովածոց: Նոր Զելանդիայի Ծովակալության ծովածոցում՝ անունը Պրուս Ջեկ, մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պատպանությունը հատուկ օրենքով էր մշակված:

Վարժություն 307

Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում:Այդ դամբարանից գիտության հայտնի ամենահին գործիքները գտան: Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա էր: Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում:Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:

Վարժություն 308

Հեռվից երևում էին քաղաքի տները: Բանսաստեղծության տները շատ երկար էին:

Վարժություն 309

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Որսս իմ ոտքով եկավ: Այսինքն՝ծովափի բնակիչներս,ծովից ենք հանում մեր սնունդմ ու հարստությունը Ամենաուժեղ մարզիկդ հաղթանակով պիտի գաս: Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել: Շնորհալի տղաներդխոսքներս դեռ չեք ասել: Սիրտդ քար է, քար: Ձեռքներդ ինկնողին պրծում չկա:

Վարժություն 310

Թանգարանի սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա: Դպրոցի ամեն մի դասարանում տասվեց սեղան է դրված: Յուրաքանչյուր մի երամում տասնհինգական կռունկ է: Այստեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

Վարժություն 311

Աշխատանքի նպատակ ունենալ: Խաղի հնարավորություն ընձռել: Ուսման նպատակ ունենալ: Հանգստի հնարավորություն ունենալ: Գործելու հնարավորություն ունենալ: Խաղալու հնարավորություն ընձռել: Սովորելու հնարավությունը ընձռել: Հանգստանալու հնարավորություն ունենալ:

Վարժություն 312

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի յուրօրինակ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի սքանչելի պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք կառուցել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին  նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Վարժություն 313

Սիրտը գերեց աղջկա մի ժպիտից: Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը: Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաքցրել Քարը մաշվել,հարթվել էր անձրևից ու քամուց:Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էր: Արտերը խանձվել էին բարկ արևից:Բարկ անձրը խանձել էր արտերը: Քարտը լրվվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:Քարտը լրացնումէին միայն չափահաս քաղաքացիները: Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից: Իտալական դատարանի կողմից նրան ազատազրկաման են դագապարտել և տուգանել են: Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասր աշխատեց:Ընկերները նրան տղամար համարաեցին և նրա հետ հավասար աշխատեցին: Դյութվել էր ալիքների ու քամու երգով:Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան: Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:Ալիքների ու քամու երգը դյութել էր աղջկան: Ընկերս համերգի է հրավիրված:Ընկերոջ համերգի էին հրավիրել: Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին: Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Վարժություն 314

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։ Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։ բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ: Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։ գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։ Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է։

Վարժություն 315

Հեռագիրը՝ ուղված էր ծնողներին, բերել էին գիշերը: Ծաղիկը՝ գեղեցիկ ու բուրումնավետ, դաշտում կարծես միակն էր: Աշունը շուկան լցրել է մրգերով՝ գունագեղ և քաղցրահամ։ Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։ Մի ժպիտ՝ տխուր ու անմեղ, թառել էր դեմքին:

Հայոց լեզուն՝ համաշխարհային գրականությանը ծանոթանալու բանալի

Հայոց լեզուն՝ համաշխարհային գրականությանը ծանոթանալու բանալի

Այսօր տոնում են Հայոց լեզվի տոնը։ Կարծում եմ բոլորս էլ գիտակցում ենք լեզվի առկայության դերը ժողովրդի կյանքում։ Ինձ համար Հայոց լեզուն ոչ միայն մայր լեզու է այլեւ ՝ բանալի։ Այո՛ մի բանալի, որի շնորհիվ կարողանում եմ ծանոթանալ համաշխարհային գրականությանը:

Համաշխարհային գրականությունից իմ ընթերցած ստեղծագործությունների մի մասի մասին՝

https://lilitsaribekyan11.travel.blog/2020/01/15/դենիել-քիզ-ծաղիկներ-էլջերնոնի-համար/

https://lilitsaribekyan11.travel.blog/2019/12/07/պաուլո-կոելյո%2F

https://lilitsaribekyan11.travel.blog/2019/11/04/ռաքել-պալասիո-հրաշք-նախագծային-աշխ/

https://lilitsaribekyan11.travel.blog/2019/09/24/նախագծային-աշխատանք-գրականությունից/

Այստեղից կարելի է հետեւել, որ մեր լեզուն ոչ միայն օգնում է զարգանալ իր շրջանակներում , այլ նաեւ իր շրջանակներից դուրս եւ մուտք գործել մի նոր աշխարհ , որը մեզ անածանոթ է։

Մեր լեզուն ունի հազարամյակների պատմություն։ Հայ ազգի համար Հայոց լեզուն սրբազան մի բան է, քանի որ այն մեզ փրկեց այլ ազգերի հետ միաձուլումից։Մեր գրերի պատմությունը սկսել է 405 թվականից եւ շարունակվելու է միշտ։

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վարժություն 295

ա) Բարդ բառեր ա հոդակապով:

Վարժություն 296

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը մարտչում էր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է , որ նա դա պլանավորեց միյն նրա համար , որ ուզում էր թզի քաղցրությունը զգալ, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությանը կասեցրել էին: Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն դաժանորեն ճեղքելով, քաղաքներ գրավելով, շուրջբոլորը հրկիզելով և ավիրելով պարսիկները հասան ԵՎրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծինՀելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար, Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ փայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Քսերքսեսեը գլուխը կորցրեց, հրամայեց նեղուցին պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրին պատժողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. <<Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց , քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել>>: ԵՎ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովն ու մարդիկ հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհի դեմ չկանգնել:Հետո շինարարները մասնակցեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա արդեն պատրաստ էր և Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապրհը , տիրակալը տատանվում էր անցնի, թե չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր, ծովի վրեժխնդրությունից : Փոխանակ իսկույն ճանապարհ դուրս գար, նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունը և ողորածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին նվիրաբերեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ չր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում ցանկացավ և անցավ:

Վարժություն 257

Ատամնաբույժն ատամն անցավ հեռացրեց:

Այդ աղջիկը տեսիլքի նման անցավ:

Ամեն մարդ կարող է անել այն, ինչ իսկապես ցանկանում է:

Հագուստի կարողը այլևս ազատ ժամ չուներ գրանցումների համար:

Արամ այդ նախադասությունը ճիշտ գրիր:

Հայոց գրերը հազարամյակների պատմություն ունեն:

Նրա անսահման բարի արարք գործեց:

Հայկական բարերի համն ու հոտը ուրիշ է:

Գրաբար ընթերցումեր

Գրաբար ընթերցումեր

Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:

Խորհուրդ մեծ եւ սքանչելի

Որ այս օրերին հայտնվեց

Երգում էին հրեշտակները եւ հովիվները

Տալիս են աշխարհին ավետիս

Ծնվեց նոր արքան Բեթխեհեմ քաղաքում

Մարդկանց որդիներ օրհնեք

Քանի որ նա մարմնացավ

Անբավելին երկնի եւ երկրի

Խանձարուրի մեջ տեղավորվեց

Չլինելով իր հորից

Սուրբ գահին բազմեց:

Ներսես Շնորհալի «Բազմութիւնք հրեշտակացն»

Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց
իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:
Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ:
Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք,
եւ ցնծասցեն հիմունք աշխարհի.
զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ
եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:

Բազմություն հրեշտակների եւ զորավոր զորքերի

Իջած երկնքից միածին թագավորի մոտ

Որ երգում եւ ասում էին. Սա որդի Սուրբ Աստծո

Ամենքն ասում էին` ուրախ եղիր երկինք և ցնծացին աշխարհի կողմերը

Քանզի հավիտենական Աստվածը երկրի վրա երեւաց

Եվ մարդկանց մեջ երեւաց եւ մեր անձերը ապրեցրեց:

Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց»

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Իմ մեղքերի բազմությունից վտանգվում եմ,

Խաղաղության Աստված, օգնիր ինձ

Իմ անօրէությունից ալեկոծվում եմ,

Խաղաղության թագավոր ,օգնիր ինձ

Իմ մեղքերի խոր ծովում տարուբերվում եմ

Նավապետ բարի , փրկիր ինձ:

Որքա՞ն ջուր ենք մենք օգտագործում

Որքա՞ն ջուր ենք մենք օգտագործում

Կարծում եմ մարդկացից շատ քչերին է հետաքրքրում թե նրանք որքան ջուր են ծաղսում: Նրանք կարծում են , որ այդ ջրային պաշարները դեռ երկար ժամանակ բավականացնելու են ողջ մարդկությանը, մինչ դեռ այդ պաշարները անսպառ չեն և վտանգը մեծ է, որ դրանք մոտ ժամանակներս կսպառվեն: Ցավոք մարդկության մեծամասնությունը դա չի գիտակցում և շարունակում են անխնայողաբար ծաղսել այդ պաշարաները: Ստորև կներկայացնեմ, թե որ մթերքի համար որքան ջուր է ծաղսվում:

Ահա թե որքան ջուր է անհրաեշտ հետևյալ մթերքներից մեկ կիլոգրամ ստանալու համար`

Սուրճ` 18900 լիտր

Տավարի միս` 15400 լիտր

Գառան միս` 10400 լիտր

Խոզի միս ` 6000 լիտր

Հավի միս` 4300 լիտր

Պանիր` 3180 լիտր

Բրինձ` 2500 լիտր

Լոբի` 2145 լիտր

Ցորեն` 1830 լիտր

Շաքարավազ` 1780 լիտր

Խնձոր` 822 լիտր:

Սրանք մեր առօրյա օգտագործման մթերքների մի մասն են կազում և կարծում եմ կարելի ենթադրել թե յուրաքանչյուր անձ ինչքան մեծ քանակությամբ ջուր է ծաղսում սնվելիս, այլ սպառման աղբյուրները ստորև`

Հիգիենայի համար` 350 լիտր

Արդյունաբերական տարբեր ապրանքների արտադրման համար` 300 լիտր:

Որոշ հատվածներում էներգիան ստանում են ջրաէլեկտրակայաններից, իսկ սրա ջրային պաշարների սպառումից խոսելը կարծում եմ անիմաստ է :

Այսպիսով փորձենք ընդհանրացնել այս արդյունքները: Սննդի համար օգտագործվում է օրական 3200 լիտր, հիգիենայի համար 350 լիտր: Ստացվում է օրական մինիմում 3550 լիտր, շաբաթական 24850 լիտր, տարեկան` 1.295.750 լիտր և սա դեռ մինիմումն է:

Մարդկությունը պետք է փորձի մինիմալի հասցնել ջրի սպառումը: Այս ամենը այդքան էլ բարդ չէ օրինակ` կարող ենք բացառել կովի մսի օգտագործումը, քանի որ դրա համար շատ ջուր է պահանջվում, և առհասարակ յուրաքանչյւր տեղ պետք է ջուրը խնայել:

Սա այն գլոբալ վտանգներց է , որ սպառնում է մարդկությանը: ԵՎ միշտ պետք է հիշել, որ առանձ ջրի կյանք չկա:

Իրանա-Ամերիկյան հակամարտությունը` մեր օրերում

Իրանա-Ամերիկյան հակամարտությունը` մեր օրերում

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, ամերիկյան օդուժը Բաղդադում սպանում է Իրանի ազդեցիկ գեներալին`Քասեմ Սուլեյմանիին:  Ալի Խամենեին հայտարարում է, որ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով: 

Ռամեզան Շարիֆն հայտարարեց՝ այդ քայլն անպատասխան չի մնա. – «Ամերիկացիների ու հրեաների ուրախությունը երկար չի շարունակվի և շուտով կվերածվի սգի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը շուտով հաշվեհարդար կտեսնի»:Իրանը նշեց, որ ունի 13 գաղափար, թե ինչպես պատժի ԱՄՆ-ին և որ դրանցից ամենաթույլը նույնիսկ սև երազ կլինի ԱՄՆ-ի համար։ Թրամփը հայտարարեց, որ կոչնչացնի Իրանի մշակությաին արժեքները։

Դեկտեմբերին 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին: Այս ամենի զոհ են դառնում իրանամետ զինյալ ղմբավորումներից քսանհինգ հոգի:

«Բաղդադում իրականացած գործողության նպատակն էր կանխել Իրանի հետագա հարձակումները», – այսօր հայտարարել է Պենտագոնը՝ մանրամասնելով՝ «գեներալ Սուլեյմանին ակտիվորեն ծրագրում էր հարձակումներ ամերիկացի դիվանագետներ և զինվորականների դեմ Իրաքում և ողջ տարածաշրջանում: Դրանք կանխելու հատուկ գործողությունն իրականացվել է նախագահ Թրամփի հրամանով»:

Սպիտակ տան ղեկավարը, ամերիկյան օդուժի հատուկ գործողությունից հետո Թվիթերում հրապարակել է Միացյալ Նահանգների դրոշը՝ առանց որևէ մեկնաբանության: Այս ժամ ներկայանում է Ռուսաստանը իր խաղաղության կոչերով: «Մենք արթնացանք առավել վտանգավոր աշխարհում», – իր հերթին պնդել է Ֆրանսիայի փոխարտգործնախարար Ամելի դը Մոնշալընը՝ մանրամասնելով՝ «տեղի է ունենում այն, ինչից ամենաշատն էինք վախենում՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունն էլ ավելի է խորանում»:

Օրեր անց Թրամփը գրում է`«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն»:

Հակամարտությունների զոհ դարձավ նաև հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը ,այն թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։Զելենսկին պահանջել է, որ Իրանը ներողություն խնդրի Boeing-ի կործանման համար: Այսպիսով հունվարի 11–ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստովանեում է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:

Այս ամենի մասին իր կարծիքը հայտնեց Հ.Հ, վարչապետ` Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց , որ յուրաքանչյուր պարագայում Հայաստանում չեզոքություն է պահպանելու: Ըստ իս պատերազմի ժամանակ սա անհնարին կլինի , քանի որ մենք շրջապատված ենք թշնամիներով և միայն Իրանին կարող ենք միանալ գոյություն պահպանելու համար, բացի դրանից կարծում եմ, որ դա մարդկայնորեն վատ վերաբերմունք կլինի Իրանի հանդեպ:

Վրաստանին չարժե համարել մեր բարեկամը , քանզի պատմություն ապացուցում է, որ նրանք մշտապես ուժեղի կողմնակիցն են լինում:

Հենց այսպիսին են այս երկու երկրների հարաբերությունները սույն թվականի `13.10.2020 տվյալներով: