Արշակունյաց արքայատոհմ (անհատական նախագծային աշխատանք)

Արշակունյաց արքայատոհմ (անհատական նախագծային աշխատանք)

Նախաբան

   Մեր թվարկության արշալույսը դարձավ Արտաշիսյան թագավորության մայրմուտը: Դրան հաջորդող հինգ տասնամյակների ընթացքում հարևան տերությունները՝ Հռոմն ու Պարթևստանն աշխատում էին վերացնել և ոչնչացնել Հայկական թագավորության երբեմնի փառքն ու հզորությունը՝ գահին հաստատելով իրենց դրածո թագավորներին:Հռոմը շարունակում էր վարել հայատյաց քաղաքականություն, այդ իսկ պատճառով էլ սկսեց մերձեցումը Պարթևստանի հետ: Եվ Հայաստանը սկսեց կառուցել Հռոմի դեմ իր պարիսպը, որը հետագայում դարձավ մի շարք խռովությունների պատճառ:

***

   Հայոց նոր թագավորությունը սկզբնավորեց Տրդատ արքան՝  Պարթև արքա Վաղարշակի կրտսեր եղբայրը: Նա փաստացի գահակալ դարձավ մ. թ. 66 թվականին: Նրա գահակալության մասին մեզ բազում  տեղեկություններ են տալիս Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը և իհարկե լատինացի պատմիչ Կոռնելիոս Տակտիոսը՝ իր <<Տարեգրությունում>>: Դեպքերը շատ լավ շարադրված են նաև Դիոն Կասսիոսի <<Հռոմեական Պատմությունում>>:

   Վաղարշակը պարթևների գահին բազմում է մ. թ. 51 թվականին: Այնուհետև՝ մեկ տարի անց, նա իր բանակով շարժվում է Հայաստան, որպեսզի գահին բազմեցնի իր եղբայր Տրդատին: Տակտիոսն այս առիթով նշում է Վաղարշակի խոսքերը. <<Տրդատը՝ ծնված այն հորից, որից և ինքս, լինելով ինձնից կրտսեր, առաջնությունը զիջեց ինձ, և ես էլ նրան տվի Հայաստանի թագավորությունը, որը մեր գահատոհմի տիրակալության երրորդ աստիճանն է համարվում, քանի որ դրանից առաջ մարաստանցիներին իր տիրապետության տակ էր առել Պակորը (Բակուր)>>:

  Հավանաբար տակտիոսն ինչ որ բան շփոթում էր, քանի որՄարաստանը տվյալ ժմանակաշրջանում գոյություն չուներ որպես առանձին վարչական միավոր՝ այն պարզապես մարզ էր, իսկ բակուրին նա հավանաբար հանձնել է բուն Աղվանքի թագավորությունը: Այսպիսով  իրատես թագավոր և քաղքական գործիր Վաղարշակը ոչ միայն իր եղբայրների գլուխները զարդարեց թագերով՝ այլև խուսափեց հետագա գլխացավանքներից և արքունական գզվռտոցներից:

  Սակայն այս ամենից ետ չմնաց նաև Հռոմը: Հռոմի կայսր Ներոնը  54 թվականին թագավոր հռչակվելով սկսեց մշակել ծրագրեր այս դաշնությունը վերացնելու ուղղությամբ: Եվ նրա ծրագրերն անավարտ չմնացին, նա  իր զորավարն Կորբուլոնին ուղարկեց Հայաստանն ավիրելու, և հենց նա էլ անընդմեջ հաղթանակներ տարավ հայերի և պարթևների նկատմամբ: Այդուհանդերձ Տրդատը բազմում է գահին և թագ է ստանում Ներոնի կողմից: Եվ սկիզբ է դրվում մի նոր Արշակունիների արքայատոհմին, որը կառավարելու երկիրը դեռ չորս հարյուրամյակ:

  Չնայած, որ Տրդատ արքայի գահակալության մասին շատ տեղեկություններ չեն հասել, այնուամենայնիվ հստակ կարող ենք ասել, որ նա կարողացավ երկիրը ետ պահել կործանումից, դուրս հանեց այն դժվար իրավիճակից և իր հետնորդներին ժառանգեց հարուստ ու կայացած երկիր: Նա հաղթեց ալանական ցեղերին, որոնց հաջողվել էր ավիրել Տրդատի եղբայր Բակուրի տիրապետության տակ գտնվող Աղվանքը: Ժամանակը ցույց տվեց, որ Տրդատն այնպիսի դաս տվեց ալաններին, որ ալաններն այլևս չեն անահանգստացրել այսկովկասըյան երկրներին:

   Բազում տեղեկություններ են պահպանվել նաև նրա շինարարական աշխատանքների մասին: Ըստ վկայությունների Վաղարշակը Տրդատին տվել էր նաև հիսուն միլիոն դինար Արտաշատը վերաշինելու համար: Տրդատը այնպես վերաշինեց Արտաշատը, որ տեսնողները հիանում էին կատարված այդ ահռելի աշխատանքով: Վերակառուցողական աշխատանքներ կատարվեցին նաև մյուս նահանքներում: Օրինակ՝  Գառնիում կառուցվեց ամրոց հովանոց՝ արձաններով, և բազում զարդարանքներով՝իր քույր Խոսրովիդուխտի համար: Այս մասին հայտնի են Քերթողահոր արձանագրությունները:

   Քերթողահայրը տեսել է այս ամենը վկայող հունարեն արձանագրությունը դեռ այն ժամանակ, երբ կանգուն է եղել ամրոցի շինությունը: Բայց Քերթողահայրը այս ամենը վերագրել է մեկ այլ Տրդատի, որի մասին ավելի շատ ավանդություններ կան: Սակայն 19-րդ դարում հերքվում է այս ամենը: Իսկ ժամանակն ամեն ինչ ջրի երես հանեց այն ժամանակ, երբ պեղումների արդյունքում գտնվեց այդ արձանագրությունը, որոշ չափով  անընթերնելի, բայց գտնվեց: Այս ամենից հետևեց նաև, որ հեթանոսական տաճարը ևս Տրդատն էր  կառուցել:

   Շինարարական գործունեություն իհարկե ծավալվեց, բայց երկրի զարգացման համար անդորր էր անհրաժեշտ: Եվ Հայաստանը աստիճանաբար մեծ քայլեր կատարում դեպի առաջխաղացում: Սակայն նրա ճանպրհին կանգնել էր մի այնպիսի հզոր տերություն ինչպիսին էր Հռոմը, հետագայում նաև Պարթևստանը, քանի որ Տրդատը չիրականացրեց իր եղբոր ցանկությունները և Հայաստանը չհպատակեցրեց Պարթևստանին: Տրդատն ունենալով Պարթևական ծագում հետագայում այնքան կապվեց Հայաստանի հետ, որ կարծես սերած լիներ հայկական տոհմից:

   Ըստ Խորենացու Տրդատ Ա-ն թագավորել է մինչև 88 թվականը: Նրան հաջորդել է Սանատրուկը: Սանատրուկի գահակալության վերաբերյալ լավ է արտահայտվել անգամ անբարեհաճ Սվիդասը: Նա նշում է, որ թեև Սանատրուկը միջահասակ էր, սակայն հակում ուներ ամեն տեսակ մեծագործությունների: Սանատրուկը կառուցեց նաև Մծուրն քաղաքը, ընդարձակեց երկրի սահմանները՝ հարևան Օսրոենե երկրի վրա: Սանատրուկը գահակալեց շուրջ երկու տասնամյակ 88-109 թվականներին, իսկ դրանից հետո շուրջ 7 տարի գահակալական կռիվներ էին ընթանում:

   115 թվականին հռոմեական Տրայանոս կայսրը գրավեց Հայաստանը, ոտքի տակ տվեց Պարթևստանը, և հասավ մինչև Բաբելոն: Սակայն 117 թվականին Տրայանոսը մահացավ, և հայոց գահին բազմեց Սանատրուկի որդի Վաղարշը:

   Վաղարշ Ա-ն իր նախորդների օրինակով քայլեր ձեռնարկեց երկրի բարգավաճման և շենացման ուղղությամբ: Նրա օրոք զարգացավ առևտուրը: Նա վերակառուցեց Վարդգեսավանը, այն դարձրեց երկրի մայրաքաղաքը և վերանվանեց Վաղարշապատ:

   Վաղարշի վարած քաղաքականությունից դժգոհ էին և՛ պարթևները և՛ հռոմեացիները: Այդ իսկ պատճառով կայսր Անտոնիոս Պիոսը 144 թվականին արշավում է Հայստան, գահընկեց անում հայոց արքային և գահին է բազմեցնում Սոհեմոսին: Սոհեմոսը գահակալեց մինչև 190-ական թվականները: Նրան հաջորդեց Վաղարշ Բ-ն: Վաղարշից հետո գահը դարձավ ժառանգական, սակայն դա չխանգարեց երկու խոշոր հարևաններին հրաժարվելու իրենց հայատյաց քաղաքականությանից:

    Որոշ ժամանակ անց հայ-պարսկական փոխհարաբերությունները սրվեցին, երբ կառավարելու եկան Սասանյանները: Հայերը հավատրիմ էին մնացել պարսիկ Արշակունիներին, այդ իսկ պատճառով արշավանքներ ձեռնարկեցին Պարսկաստան՝ Սասանյանների դեմ: Դա էլ բերեց Սասանյանների ոչ բարեհաճ վերաբեմունքին:

    Սասանյան Արտաշիր Ա-ն 224 թվականին գահընկեց արեց Արշակունիներին և հաստատվեց պարսից գահին: Նա կառավարեց մինչև 239 թվականը: Նա մոլեռանդ ձևով դրոշի վրա բարձրացրեց մազդեզանդ կրոնը: Նա հուսով էր, որ կրոնի միջոցով կարող է ետ բերել Պարսկաստանի նախկին հզորությունը, և այդ ամենը նա կտակեց նաև իր հետնորդներին:

    Հաջորդ արքան Շապուհ Ա-ն էր: Նրա օրոք մետաղադրմաների վրա դրոշմվում էր ատրուշանը, և գրավված համարվում էին այն երկրները, որոնց բնակչությունն անվերապահորեն ընդունում էր զրադաշտականությունը: Շապուհը և նրա հաջորդները իրենց անվերապահ թշնամիներն էին համարում, ոչ միայն պարսիկ Արշակունիներին, այլև հայ Արշակունիներին: Սակայն հայ Արշակունիները պահպանեցին իրենց ինքնությունը դիմագրավելով քան՜ի- քան՜ի արշավանքների: Այդ առիթով կարող ենք հիշել Տրդատ Բ-ի (217-357) և նրա որդի Խոսրովի Բ-ի (279-287) մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագներ:

  Հայոց երկիրը Սասնյանների դեմ անառիկ դարձավ հատկապես Տրսատ Գ-ի օրոք (298-330): Նա դեռևս գահին պետք է բազմեր իր հոր մահվան տարին, սակայն այդ ժամանակ գահին էին բազմել պարսիկ դրածոները: Տրդատը Հռոմում շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Նա հախթանակներ է տանում գոթերի դեմ: Նշանավոր էր նրա 295 թվականին տարած հաղթանակը Ներսեհ  արքայի նկատմամբ: Կայսրության զորքերի գլխավոր հրամանատարն էր Գալերիոս Մաքսիմիանոսը:  Ներսեհի զորքերը գլխովին ջախջախվեցին 297 թվականին, հենց այդ ժամանակ էլ  գերի ընկավ Ներսեհը: Եվ կնքվեց Մծբինի հաշտության պայմանագիրը՝ ըստ որի Պարսկաստանը պետք է հրաժարվեր Հայաստանից, և այն պետք է համարվեր անկախ պետություն՝ Հռոմի հովանավորությամբ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Տրդատը կարողացավ ապահովել իր երկրի ինքնուրույնությունը և հետագա տարիների ընփացքում երկիրը բռնեց բարգավաճման ու ծաղկման ուղին: Այդ շրջանում Հայաստանւ բարի-դրացիական հաչաբերությունների մեջ էր Իրանի, Հռոմի, ինչպես նաև Աղվանքի Վիրքի հետ: Իսկ ինչ վերաբերվում է ալաններին, ապա Տրդատը խուսափեց ալանների հարձակումներից՝ ամուսնանալով նրա աղջկա՝ Աշխենի հետ:

    Տրդատ Գ Մեծի օրոք լայն թափ ստացավ ավատատիրությունը: Նահանգների և գավառների կառավարիչները ձեռք բերելով որոշակի հողատարածքներ առաջ էին բերում ազատագրական միտումներ: Ասվածն ավելի լրջանում, երբ ի նկատի էնք ունենում ծայրամասային բնակավայրերը: Այդ-իսկ պատճառով պետք էր միջոցներ հանձ առնել: Եվ Տրդատը կառչեց հենց առաջին միջոցից՝ քրիստոնեությունից, ոչ միայն ընդունելով այն՝ այլև այն դարձնելով պետական կրոն աշխարհում առաջինը:

    Քրիստոնեությունը  այդ ժամանակաշրջանում համարվում էր անարդարության ու անհավասարության ընդվզումը: Այն շատ շուտով դարձավ ավատների դեմ հզոր զենք՝ միավորելով ողջ ազգին: Ըստ կրոնի անմահության արժանանալու էր նա, ով պետք է իր ողջ կյանքն ապրեր համեստ և մեղքեր չգործեր: Հայերի քրիստոնեւթյունն ընդունելու մասին մենք տեղեկություններ ենէ ստանում Ագաթանգեղոսի <<Հայոց Պատմությունից>>: Այնտեղ նկարագրվում են ոչ միայն առասպելական տեսարաններ՝ այլև հեղափոխական շարժումների և դրանց ղեկավարների մասին: Տրդատ Գ-ն սկզբից մեծ պայքար էր մղում քրիստոնեութան դեմ, սակայն հետո ինքը հարթեց քրիստոնեության ճանապարհը՝ Գչիգոր Պարթևի հետ: Նա հետագայում դարձավ հայոց եկեղեցու առաջին նվիրապետը:

   Ագանթանգեղոսի տված տեղեկությունների համաձայն Տրդատը Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա ձեռնադրվելու և նրա հետ նաև տասնվեց իշխանների. օրինակ՝ Անգեղ և Աղձնեաց տան իշխաններին:

   Ուշադրություն դարձնենք մի փաստի ևս. Հռոմեական կայսրությունը Հայաստանում քրիստոնեության ձևավորման նախնական շրջանում, երբ դեռ այն տարածված էր ցածր խավի մեջ, փորձում էր վերացնեկ այն , քանի որ գիտակցում էր, որ այն կմիավորի հայերին՝ ի տարբերություն հեթանոսության, որն արդեն հացրել պառակտվել:

    4-5 դարերը անվանվել են <<երկու հավատների բախման դարեր>>, պառակտումներ և զինված ելույթներ լինում էին ոչ միայն գավառներում՝ այլև արքունիքում: Այս ամենը շատ բնական էր, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ նոր կրոնները միշտ էլ <<լավ>> չէն ընդունվել:  Սակայն կարևորն այն է, որ հետագայում հենց նուն քրիստոնեությունը միավորեց հայերին հետագա ազտագրական պայքարներում մինչև- իսկ Վարդանանց պատերազմ:շ

  330 թվականին վախճանվեց Տրդատ մեծը: Նրան փոխարինելու եկաբ Խոսրով Բ Կոտակը:  Նրան Կոտակ էին անվանում իր կարճահասակության պատճառով: Նրա գահակալության տարիները թերևս կարճ էին (8 տարի), բայց և առանձնացող հայրենաշինության և նախարարական տների միավորման հարցում: Նա կառուցե Դվին քաղաքը, որի փոխարեն առաջ մի լքված և ամայի վայր էր:

   Սակայն  335 թվականին խախտվում է երկրի անդորրը: Հարևան Աղվանքից ներխուժում և ասպատակում է Հայաստանը Սանեսանը՝ պատճառաբանելով իր երկրում քրիստոնեոիթյան տարածումը Գրիգորիս եպիսկոպոսի կողմից: Նա նվաճում է Վաղարշապատը: խոսրով արքան սպասում է Վաչե Մամիկոնյան սպարապետին, որը իր զորքի հետ վարջնական ճակատամարտում տանում է հաղթանակ, երկրից դուրս գցում մազքութներին և սպանում Սանեսանին:

Վերջաբան

  338 թվականի վախճանվում է Խոսրովը և նրան փոխարինելու է գալիս նրա որդի Տիրանը: Նրա գահակալության առաջին տարում խախտելով Մծբինի հաշտության պայմանագիրը Հայաստան է ներխուժում Պարսից Շապուհ Բ արքան: Այդ ընթավքում պարբերական դարձան հայ- բյուզանդական ընդհարումները պարսիկների հետ: Երկիրը այդ իրավիճակից ետ բերելու համար Տիրանը դիմեց մի շարք ծայրահեղ միջոցների: Տիրանը մատնվեց պարսիկներին և կուրացավ: Այդ ժամանակ առանց որևէ խոսքի գահ բարձրացավ նրա որդի Արշակ Բ-ն, որն էլ դարձավ Արշակունիների տոհմի շարունակությունը:

Իմ կարծիքը

   Այսպիսով մեր թվարկությունից սկսած մինչև մոտավորապես 4-րդ դարի առաջին կեսը Հայոց աշխարհը ունեցավ և՛ վերելքներ և՛ վայրէջքներ: Նա և՛  եղավ  մի շարք երկրների տիրապետության տակ և՛ իր մեջ ընդգրկեց մի շարք երկրներ՝ թատերաբեմ դառնալով  Իրանի և Հռոմի համար: Սակայն այնուամենայնիվ կարողացավ դուրս գալ պատվով  բոլոր փորձություններից և իր հաջորդներին տալ միասնական կրոնով և տնտեսությամբ երկրիր:

Աղբյուր՝ <<Զրուցարան>> Բագրատ Ուլուբաբյան Մաս Ա:

Տիգրան Մեծ

Տիգրան Մեծ

(նախագծային աշխատանք)

Նախաբան

Աշխատանքի նպատակն է ծանոթանալ Տիգրան Մեծի կառավարման ձևի, վարած պատերազմների, ստեղծած տերության հետ: Թեմայի ընտրության դրդապատճառը Տիգրան Մեծի թողած հետքն է Հայոց պատմության մեջ: Նրան համարում եմ հայ պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը: Նրա օրոք Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին, իսկ առավել մանրամասն ՝ ստորև:

Հիմնական նյութ

Առաջավոր Ասիայում երկու տերություններ փորձում էին ամբողջ երկրամասը բաժանել միմյանց միջև: Այս ժամանակ հայտնվում են երկու տերություններ , որոնք պատրաստ են մարտահրավեր նետել ՝ Հռոմին և Պարթևական տերությանը: Դրանցից մեկը , Պոնտական թագավորությունն էր, որտեղ գահ էր բարձրացել ՝ Միհրդատ 6-րդը: Նա շատ իշխանատենչ էր, տիրապետում էր մի շարք լեզուների և իր առջև խնդիր էր դրել ՝ ստեղծել մեծ Հելլենիստական տերություն:

Տիգրանն էլ իր հերթին ցանկանում էր թագավորության տարածքը ընդարձակել դեպի՝ Հարավ, Արևելք և Հյուսիս: Տիգրանը այս ժամ գտնվում էր Պարթևական արքունիքում, նա պետք է վերադառնար հայրենիք գահը ժառանգելու: Տիգրանի վերադարձը հեշտ չի լինում; Պարթևական տերությունը նրանից պահանյում է յոթանասուն հովիտներ, որոնք ժամանակին Արտաշես առաջինը գրավել էր մարերից: Նա վերադարձավ հայրենիք քառասունհինգ տարեկանում:

Թագադրությունը տեղի է ունենում մի վայրում, որը ո՛չ երկրի մայրաքաղաքն էր , ո՛չ հոգևոր կենտրոնը: Դա այն վայրն էր , ոտրեղ Տիգրանը պետք է կառուցեր  Տիգրանակերտը:

Թագավոր դառնալով սկսեց կատարել ռազմական մեծ բարեփոխումներ: Շեշտը դրվեց բանակի հարվածային հնարավորությունները մեծացնելու վրա: Դրա համար էլ ստեղծվեց՝ ծանրազեն , զրահավոր հեծելազոր: Նա նաև աչքաթող չարեց հետևակը ի տարբերություն պարթևների, որոնց մոտ հետևակը ստորադասվում էր հեծելազորի գործողությունների:

Այն պայմաններում երբ որ Հռոմը և Պարթևական թագավորությունը պատրաստվում էին Առաջավոր Ասիան բաժանել միմյանց միջև, ձևավորվում է պոնտական և հայկական թագավորությունների դաշինքը:

Մոտ 111 թվականին Միհրդատ վեցերորդը ապաստանում է Փոքր Հայքի թագավորությունում, որտեղ իշխում էր՝ Անտիպատրոսը: Անտիպատրոսը որդիներ չուներ և իր թագավորությունը կտակեց Միհրդատին: Միրհրդատը սկզբում դարձավ հայոց  թագավոր: Փոքր Հայքը երբեք չդիտվեց Միհրդատի կողմից նվաճված երկիր: Միհրդատը այստեղ կառուցեց յոթանասունհինգ ամրոցներ:

Երկրում բարեփոխումներ իրականացնելուց հետո, Տիգրանը Ք.ա. 93 և 91 թվականներին դաշնակցեց Միհրդատին: Նրանք նվաճումներ իրականացրեցին Փոքր Ասիայի տարածքում: Պայմանները հետևյալն էին՝ նվաճված տարածքները անցնում էին Միհրդատին, իսկ ողջ ռազմավարը, ռազմագերիները տեղափոխվում էր ՝ Մեծ Հայքի  թագավորություն:

Ք.ա. 87 թվականի հուլիս-օգոստոս ամիսներն Հայաստանի երկրակամարում երևաց գիսավոր աստղ: Այս բացառիկ երևույթը ընկլավեց որպես նախանշան, քանի որ հենց այդ տար մեկնարկած պարթևական արշավանքվ հիմք դրվեց  Տիգրանյան աշխարհակալությանը:

Մեզ են հասել տասնյակ դրամներ , որոնց վրա Տիգրանի թագին ավանդական ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղ է գտել գիսավոր աստղը: Դա համարվում էր Տիգրանի հաջողության երկնային նշանը:

 Հենց Միհրդատ երկրորդը մահանում է , Տիգրան Մեծը անհապաղ անցնում է գործողության և հարվածում է ՝ Միջագետքին: Ընտրվել էին հարմար ուղղություններ գործողությունների համար: Հայոց  զորքը ներխուժեց այն հովիտներով , որը Տիգրանը հանձնել էր ՝ Միհրդատին: Պարթևները կարծում էին , որ հարավածը պետք է ուղղված լիներ դեպի՝ Ատրպատական: Սակայն հարձակման ուղղությունը այլ էր, այդ իսկ պատճառով գործողությունները տեղի ունեցան՝ Նինվեյում: Այս ժամանակվա ճակատամարտերում հայկական բանակը ջախջախիչ հաղթանակներ ունեցավ:

Դեպի Հարավ շարժվելուց հետո, հայկական բանակը կտրուկ շրջում է իր ուղղությունը և շարժվում դեպի Արևելք: Անուհետև մուտք գործեցին Մարաստան , ավերեցին և հրկիզեցին <<Ադրաբանա>> կոչվող ամրոցը և պարթևական կողմը այլ ելք չտեսնելով ստիպված է լինում կնքել խիստ ծանր պայմանագիր:

Պատերազմի առանձնահատկությունը՝ տևողությունն էր: Գործողությունները ընթացան մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում (հին շրջանում պատերազմները մեկ կամ երկու տաի չէին տևում) :

Պայմանագիր կնքելու համարը, Տիգրանը պահանջեց այն բոլոր հողերը որոնք գրավվել էին հայկական բանակի կողմից պետք է վերադարձվեին Հայոց թագավորությանը: Երկրորդ պայմանն այն էր , որ պարթևների արքան համաձայնվում էր զիջել  <<Արքայից արքա>> տիտղոսը:

Այս իրադարձություններից հետո, Հայոց թագավորությունը ծավալվում է ՝ Հյուսիսային Միջագետքում, գրավում է Օսրոյենեն, Կոմմագենեն և պատրաստվում են գրավելու՝ Սելևկյան տերությունը: Կոմմագենեյում ընդունում են Տիգրանի գերիշխանությունը: Ք.ա. 70 թվականին գահ բարձրացած Անտիոքոս Երվանդունին կրում է հենց Տիգրանյան թագը: Ք.ա. 66 թվականին Կոմմագենեյի թագավորությունը անցավ  Հռոմի գերիշխանության տակ և գոյատևեց  մինչև Ք.հ  70 թվականը:

Եկել էր պահը գրավելու Սելևկյան տերությունը: Պետք է ասել ,որ Ասորիքի գրավումը կատարվեց խաղաղ ձևով: Եկրի ներսում կային մի շարք մանր կռիվներ, որի հետևանքով էլ այն թուլացել էր: Այս ժամ բնակչությունը մտածում էր , թե ու՞մ պետք է ենթարկվի: Սա էլ դարձավ Ասորքի հեշտ գրավման պատճառը:

Տիգրան Մեծը անցավ Եփրատը, մուտք գործեց Անտիոք և այս ամենը անցավ շատ խաղաղ:

Հայկական բանակը Ք.ա. 93 թվականին Պոնտոսի թագավորության զորքերի հետ ներխուժել էր Կապադովկիա և գրավել երկիրը: Միառժամանակ հայկական զորքերը հաղթանակի հասան Հրեաստանի նկատմամբ: Այս ժամանակ լուր է հասնում , որ Տիգրանը երեք հարյուր հազարանոց զորով ներխուժել է Սիրիա և գալիս է Հրեաստանի դեմ: Սա ահաբեկեց թագուհուն և ժողովրդին, ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին Տիրգրանին, մինչ դեռ նա պաշարում էր Պտղոմաիս քաղաքը:

Ստացվեց որ այս ամենի հետևանքվ ստեղծվեց մի հսակայական և հզոր տերություն, որը երեք կիլոմետր քառակուսուց շատ տարածք ուներ:

Տիգրան Մեծը կարողացավ իր տիրապետության տակ առնել Միջերկրածովյան ծովահեններին, որոնք հաստատվել էին ՝ Կապադովկիայում:  Հետևաբար նրանք նույնպես կառավարում էին այն հակահռոմեական ծրագիրը, որը թելադրում էր Տիգրանը:

Նոր տերությունը պահանջում էր նոր մայրաքաղաք: Արտաշատ մայրաքաղաքը նվաճումների պատճառով հայտնվեց տերության ծայրամասում և պահն էր նորը ստեղծելու: Այն կառուցվեց այնտեղ, որտեղ թագադրվել էր Տիգրանը: Նա քաղաքը շրջապատեց հիսուն կանգուն պարսպով: Մերձակայքում նա բարձրացրեց հսկա մի բերդ:  Կառուցվեց այն ժամանակվա մեծագույն քաղաքներից մեկը ՝ Տիգրանակերտը:

Քաղաքը լի էր գանձերով, շքեղ կառույցներով և Աստվածներին նվիրված թանկարժեք ընծաներով:

Տիգրանը իր բանակում տեսնում էր այդքան ցեղեր ու թագավորներ, ծանրազեն հեծելազորի բազմակույտ մարտաշարեր, հեծելազորի բազմանյուր գնդեր: Հիրավի,  նա ուներ երկու հարյուր հազար պարսավորներ և աղեղնավորներ, հիսունհինգհազար այրուձի, հարյուրհիսուն հազար ծանրազեն հեծելազոր:

Ք.ա. 73-71 թվականներին տեղի ունեցավ Միհրդատյան երրորդ պատերզմը, որի ժամանակ Միհրդատը պարտություն կրեց Հռոմեացիներից: Միհրդատը պարտություն կրեց և ապաստան գտավ Հայաստանում:  Այս ժամ Լուկոլլսը պատվիրակություն է ուղարկում Հայաստան, խնդրելով իրեն հանձնել Հռոմի երդվյալ թշնամուն: Տիգրանը ոչ միայն չհանձնեց իր դաշնակցին և ազգականին , այլև չէր էլ ցանկանում մոտ ժամանակներս վերադառնալ Հայաստան և շարունակում էր զբաղվել իր դիվանագիտական գործերով:

Լուր է հասնում, որ Լուկոլլսը մուտ է գործել  Հայաստան: Սա անսպասելի էր , որովհետև Հռոմի համար անընդունելի էր մտնել մի տերության սահման,  առանց պատրաստ լիենելու պատերազմի: Այս ամենը պարզ դարձավ հետագա ընթացքից, քանի որ նրանք ունակ չեղան Հայաստանը գրավելուն:

Երբ Տիգրանը վեց հազարանոց գնդով հասավ հայրենիք, մայրաքաղաքը արդեն պաշարված էր: Մի փոքր գունդ կարողացավ ճեղքել պաշարումը այնտեղից դուրս բերելով՝ թագուհուն, կանանոցը և արքայական գանձանոցը:

Ք.ա. 69 թվականի, հոկտեմբերի վեցին տեղի ունեցավ Տիգրանակերտի ճակատամարտը: Աառաջին ընդհարման ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում: Երկրորդում Լուկոլլոսը կրկին հաջողության է հասնում, սակայն սա վերջինն է լինում, քանի որ Տիգրանակերտում հույն վարձու դարպասապանները բացում են դարպասները:

Մեծ մայրաքաղաքի անկման պատմությունը դաս է հետագա սերունդների համար , որ երբեք չի կարելի հույսը  դնել օտար զինվորի վրա:

Լուկոլլոսը շարունակում է արշավանքը, ճանապարհին Տիգրանը սկսում է հանկարծակի հարձակումներ կատարել: Թշնամին հայտնվեց մոլորության մեջ: Այդ իսկ պատճառով Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը խայտառակ  պարտություն կրեց:

Հայաստանում կրած պարտության պատճառով Լուկոլլոսը գահնկեց արվեց և նրա փոխարեն Արևելք ուղարկվեց Պոմպեոս զորավրը: Ք.ա. 67թվականի վերջին ստեղծվեցին ռազմական երկու խմբավորումներ: Հռոմը և Պարթևստանը դաշինք կնքեցին ընդդեմ՝ Հայաստանի և Պոնտոսի: Այսպիսով 66 թվականի սկզբին հռոմեական զորքը արշավեց դեպի՝ Պոնտոս, իսկ պարթևների զորքերը դեպի՝ Հայաստան: Պոմպեոսին հաջողվում է պարտության մատնել Միհրդատին և նրան վտարել իր իսկ երկրից: Այս անգամ Միհրդատը ապաստան է գտնում իր որդու մոտ: Ք.ա. 63 թվականին ինքնասպան եղավ:

Չնայաց հռոմեական զորքի հաջողությանը, պարթևական զորքը պարտություն կրեց և վռնդվեց Հայաստանից:

Սկսվում են բանակցություններ: Հայաստանը մնացել էր միայնակ ի դեմս ՝ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած Հայաստանը մնացել էր միայնակ ի դեմս ողջ աշխարհի: Տիգրանը հայրենիքը փրկելու համար համձայնվում է հրաժարվել նվաճված տարածքներից, բավարարվելով Մեծ Հայքի հիմնական տարածքով: Արտաշատի պայմանագրով, Տիգրան Մեծը ավարտեց իր պատերազմական ուղին և խաղաղ պայմաններում իշխեց ևս տաս տարի: Նա <<Արքայից արքա>> տիտղոսը փոխանցեց իր ժառանգներին:

Վերջաբան                                                                                                                     Տիգրանը մեծահոգի մարդ էր իր ժողովրդի, իր երկրի համար: Նա չտեսնված կերպով ծաղկեցրեց Հայաստանը: Տիգրանը հանդուրժող էր այլազգիների նկատմամբ: Նրա կամքը՝ օրենք էր: Նրա մատի մի շարժումով կառուցվում և քանդվում էին քաղաքներ: Նա մեր պատմության մեծագույն արքան է:

Ի՞նչ է կրոնը

Ի՞նչ է կրոնը

Կրոն , հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա :

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն
  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին

Հա­մաշ­խար­հա­յին մեծ կրոն­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում մար­դու փրկու­թյան գա­ղա­փարն է, պարզապես ներկայացվում է տարբեր կերպ:

Ի՞նչ է քաղաքակրթությունը

Ի՞նչ է քաղաքակրթությունը

Քաղաքակրթության առաջացումը Երևանում հիշատակվում է 18-րդ դարում: Քաղաքակրթությունը սերտորեն կապված է մշակույթի հետ: Հասկացության սահմանումը տրվում է հետևյալ կերպ՝ քաղաքակրթությունը հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճանն է: Շպենգլերը կարծում էր , որ քաղաքակրթությունը մշակույթի զարգացման փուլերից է:

Այն իր մեջ ընդգրկում է մշակույթի տարբեր ոլորտներ: Այստեղից հետևում է, որ քաղաքակրթությունը որոշում է ժողովրդի զարգացվածության աստիճանը: Քաղաքակրթություն և մշակույթ բառերը հոմանիշներ չեն, բայց երբեմն կարելի է նույնականացնել, քանի որ մշակույթը քաղաքակրթության մի մասն է:

Ի՞նչ է մշակույթը

Ի՞նչ է մշակույթը

Մշակույթ բառը թարգմանաբար նշանակում է ՝ մշակել, խնամել:

Մշակույթը կերտում է ժողովուրդը, իր ապրած տարիների ընթացքում: Մշակույթը՝ մարդկային համոզմունքների և հասարակությամբ սահմանված կարգերի խմբավորումն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Մշակույթ հասկացության սահմանումը կարող ենք տալ նաև այսպես՝ մշակույթը նյութական ու հոգևոր արժեքների ամբողջությունն է, որ ստեղծել է մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում :

Կարոր է , որ երկիրն ունենա զարգացած մշակութ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ոք պետք է զարգացնի իր երկրի մշակույթը:

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես բարձրադիր տարածք: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիս-արևելքում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է: Այն հայտնի է նաև Մասիս անունով: Տարծքը ծովի մակարդակից բարձր է 5165 մետր: Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ՝ Արարատից անմիջապես արևմուտք ձգվում են բազմաթիվ լեռնաշղթաներ ՝ Հայկական պար անունով:Հ.Հ. տարածքի ամենաբարձր լեռը՝ Արագածն է: Այն ունի 4096 մետր բարձրություն: Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են: Կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է:

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով: Կան երեք խոշոր լճեր՝Սևանը, Վանան և Ուրմիան: Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով: Վանա լիճը հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված Ս. Խաչ եկեղեցով: Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո և Փարվանա լճերը:

Հայկական լեռնաշխարհի նշանավոր գետերն են ՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը, Ճորոխը և Արաքսը: Այս գետերը թափվում են Կասպից և Սև ծովերը և Պարսից ծոցը:

Հենց այսպիսին է Հայկական լեռնաշխարհը: