Տիգրան Մեծ

Տիգրան Մեծ

(նախագծային աշխատանք)

Նախաբան

Աշխատանքի նպատակն է ծանոթանալ Տիգրան Մեծի կառավարման ձևի, վարած պատերազմների, ստեղծած տերության հետ: Թեմայի ընտրության դրդապատճառը Տիգրան Մեծի թողած հետքն է Հայոց պատմության մեջ: Նրան համարում եմ հայ պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը: Նրա օրոք Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին, իսկ առավել մանրամասն ՝ ստորև:

Հիմնական նյութ

Առաջավոր Ասիայում երկու տերություններ փորձում էին ամբողջ երկրամասը բաժանել միմյանց միջև: Այս ժամանակ հայտնվում են երկու տերություններ , որոնք պատրաստ են մարտահրավեր նետել ՝ Հռոմին և Պարթևական տերությանը: Դրանցից մեկը , Պոնտական թագավորությունն էր, որտեղ գահ էր բարձրացել ՝ Միհրդատ 6-րդը: Նա շատ իշխանատենչ էր, տիրապետում էր մի շարք լեզուների և իր առջև խնդիր էր դրել ՝ ստեղծել մեծ Հելլենիստական տերություն:

Տիգրանն էլ իր հերթին ցանկանում էր թագավորության տարածքը ընդարձակել դեպի՝ Հարավ, Արևելք և Հյուսիս: Տիգրանը այս ժամ գտնվում էր Պարթևական արքունիքում, նա պետք է վերադառնար հայրենիք գահը ժառանգելու: Տիգրանի վերադարձը հեշտ չի լինում; Պարթևական տերությունը նրանից պահանյում է յոթանասուն հովիտներ, որոնք ժամանակին Արտաշես առաջինը գրավել էր մարերից: Նա վերադարձավ հայրենիք քառասունհինգ տարեկանում:

Թագադրությունը տեղի է ունենում մի վայրում, որը ո՛չ երկրի մայրաքաղաքն էր , ո՛չ հոգևոր կենտրոնը: Դա այն վայրն էր , ոտրեղ Տիգրանը պետք է կառուցեր  Տիգրանակերտը:

Թագավոր դառնալով սկսեց կատարել ռազմական մեծ բարեփոխումներ: Շեշտը դրվեց բանակի հարվածային հնարավորությունները մեծացնելու վրա: Դրա համար էլ ստեղծվեց՝ ծանրազեն , զրահավոր հեծելազոր: Նա նաև աչքաթող չարեց հետևակը ի տարբերություն պարթևների, որոնց մոտ հետևակը ստորադասվում էր հեծելազորի գործողությունների:

Այն պայմաններում երբ որ Հռոմը և Պարթևական թագավորությունը պատրաստվում էին Առաջավոր Ասիան բաժանել միմյանց միջև, ձևավորվում է պոնտական և հայկական թագավորությունների դաշինքը:

Մոտ 111 թվականին Միհրդատ վեցերորդը ապաստանում է Փոքր Հայքի թագավորությունում, որտեղ իշխում էր՝ Անտիպատրոսը: Անտիպատրոսը որդիներ չուներ և իր թագավորությունը կտակեց Միհրդատին: Միրհրդատը սկզբում դարձավ հայոց  թագավոր: Փոքր Հայքը երբեք չդիտվեց Միհրդատի կողմից նվաճված երկիր: Միհրդատը այստեղ կառուցեց յոթանասունհինգ ամրոցներ:

Երկրում բարեփոխումներ իրականացնելուց հետո, Տիգրանը Ք.ա. 93 և 91 թվականներին դաշնակցեց Միհրդատին: Նրանք նվաճումներ իրականացրեցին Փոքր Ասիայի տարածքում: Պայմանները հետևյալն էին՝ նվաճված տարածքները անցնում էին Միհրդատին, իսկ ողջ ռազմավարը, ռազմագերիները տեղափոխվում էր ՝ Մեծ Հայքի  թագավորություն:

Ք.ա. 87 թվականի հուլիս-օգոստոս ամիսներն Հայաստանի երկրակամարում երևաց գիսավոր աստղ: Այս բացառիկ երևույթը ընկլավեց որպես նախանշան, քանի որ հենց այդ տար մեկնարկած պարթևական արշավանքվ հիմք դրվեց  Տիգրանյան աշխարհակալությանը:

Մեզ են հասել տասնյակ դրամներ , որոնց վրա Տիգրանի թագին ավանդական ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղ է գտել գիսավոր աստղը: Դա համարվում էր Տիգրանի հաջողության երկնային նշանը:

 Հենց Միհրդատ երկրորդը մահանում է , Տիգրան Մեծը անհապաղ անցնում է գործողության և հարվածում է ՝ Միջագետքին: Ընտրվել էին հարմար ուղղություններ գործողությունների համար: Հայոց  զորքը ներխուժեց այն հովիտներով , որը Տիգրանը հանձնել էր ՝ Միհրդատին: Պարթևները կարծում էին , որ հարավածը պետք է ուղղված լիներ դեպի՝ Ատրպատական: Սակայն հարձակման ուղղությունը այլ էր, այդ իսկ պատճառով գործողությունները տեղի ունեցան՝ Նինվեյում: Այս ժամանակվա ճակատամարտերում հայկական բանակը ջախջախիչ հաղթանակներ ունեցավ:

Դեպի Հարավ շարժվելուց հետո, հայկական բանակը կտրուկ շրջում է իր ուղղությունը և շարժվում դեպի Արևելք: Անուհետև մուտք գործեցին Մարաստան , ավերեցին և հրկիզեցին <<Ադրաբանա>> կոչվող ամրոցը և պարթևական կողմը այլ ելք չտեսնելով ստիպված է լինում կնքել խիստ ծանր պայմանագիր:

Պատերազմի առանձնահատկությունը՝ տևողությունն էր: Գործողությունները ընթացան մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում (հին շրջանում պատերազմները մեկ կամ երկու տաի չէին տևում) :

Պայմանագիր կնքելու համարը, Տիգրանը պահանջեց այն բոլոր հողերը որոնք գրավվել էին հայկական բանակի կողմից պետք է վերադարձվեին Հայոց թագավորությանը: Երկրորդ պայմանն այն էր , որ պարթևների արքան համաձայնվում էր զիջել  <<Արքայից արքա>> տիտղոսը:

Այս իրադարձություններից հետո, Հայոց թագավորությունը ծավալվում է ՝ Հյուսիսային Միջագետքում, գրավում է Օսրոյենեն, Կոմմագենեն և պատրաստվում են գրավելու՝ Սելևկյան տերությունը: Կոմմագենեյում ընդունում են Տիգրանի գերիշխանությունը: Ք.ա. 70 թվականին գահ բարձրացած Անտիոքոս Երվանդունին կրում է հենց Տիգրանյան թագը: Ք.ա. 66 թվականին Կոմմագենեյի թագավորությունը անցավ  Հռոմի գերիշխանության տակ և գոյատևեց  մինչև Ք.հ  70 թվականը:

Եկել էր պահը գրավելու Սելևկյան տերությունը: Պետք է ասել ,որ Ասորիքի գրավումը կատարվեց խաղաղ ձևով: Եկրի ներսում կային մի շարք մանր կռիվներ, որի հետևանքով էլ այն թուլացել էր: Այս ժամ բնակչությունը մտածում էր , թե ու՞մ պետք է ենթարկվի: Սա էլ դարձավ Ասորքի հեշտ գրավման պատճառը:

Տիգրան Մեծը անցավ Եփրատը, մուտք գործեց Անտիոք և այս ամենը անցավ շատ խաղաղ:

Հայկական բանակը Ք.ա. 93 թվականին Պոնտոսի թագավորության զորքերի հետ ներխուժել էր Կապադովկիա և գրավել երկիրը: Միառժամանակ հայկական զորքերը հաղթանակի հասան Հրեաստանի նկատմամբ: Այս ժամանակ լուր է հասնում , որ Տիգրանը երեք հարյուր հազարանոց զորով ներխուժել է Սիրիա և գալիս է Հրեաստանի դեմ: Սա ահաբեկեց թագուհուն և ժողովրդին, ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին Տիրգրանին, մինչ դեռ նա պաշարում էր Պտղոմաիս քաղաքը:

Ստացվեց որ այս ամենի հետևանքվ ստեղծվեց մի հսակայական և հզոր տերություն, որը երեք կիլոմետր քառակուսուց շատ տարածք ուներ:

Տիգրան Մեծը կարողացավ իր տիրապետության տակ առնել Միջերկրածովյան ծովահեններին, որոնք հաստատվել էին ՝ Կապադովկիայում:  Հետևաբար նրանք նույնպես կառավարում էին այն հակահռոմեական ծրագիրը, որը թելադրում էր Տիգրանը:

Նոր տերությունը պահանջում էր նոր մայրաքաղաք: Արտաշատ մայրաքաղաքը նվաճումների պատճառով հայտնվեց տերության ծայրամասում և պահն էր նորը ստեղծելու: Այն կառուցվեց այնտեղ, որտեղ թագադրվել էր Տիգրանը: Նա քաղաքը շրջապատեց հիսուն կանգուն պարսպով: Մերձակայքում նա բարձրացրեց հսկա մի բերդ:  Կառուցվեց այն ժամանակվա մեծագույն քաղաքներից մեկը ՝ Տիգրանակերտը:

Քաղաքը լի էր գանձերով, շքեղ կառույցներով և Աստվածներին նվիրված թանկարժեք ընծաներով:

Տիգրանը իր բանակում տեսնում էր այդքան ցեղեր ու թագավորներ, ծանրազեն հեծելազորի բազմակույտ մարտաշարեր, հեծելազորի բազմանյուր գնդեր: Հիրավի,  նա ուներ երկու հարյուր հազար պարսավորներ և աղեղնավորներ, հիսունհինգհազար այրուձի, հարյուրհիսուն հազար ծանրազեն հեծելազոր:

Ք.ա. 73-71 թվականներին տեղի ունեցավ Միհրդատյան երրորդ պատերզմը, որի ժամանակ Միհրդատը պարտություն կրեց Հռոմեացիներից: Միհրդատը պարտություն կրեց և ապաստան գտավ Հայաստանում:  Այս ժամ Լուկոլլսը պատվիրակություն է ուղարկում Հայաստան, խնդրելով իրեն հանձնել Հռոմի երդվյալ թշնամուն: Տիգրանը ոչ միայն չհանձնեց իր դաշնակցին և ազգականին , այլև չէր էլ ցանկանում մոտ ժամանակներս վերադառնալ Հայաստան և շարունակում էր զբաղվել իր դիվանագիտական գործերով:

Լուր է հասնում, որ Լուկոլլսը մուտ է գործել  Հայաստան: Սա անսպասելի էր , որովհետև Հռոմի համար անընդունելի էր մտնել մի տերության սահման,  առանց պատրաստ լիենելու պատերազմի: Այս ամենը պարզ դարձավ հետագա ընթացքից, քանի որ նրանք ունակ չեղան Հայաստանը գրավելուն:

Երբ Տիգրանը վեց հազարանոց գնդով հասավ հայրենիք, մայրաքաղաքը արդեն պաշարված էր: Մի փոքր գունդ կարողացավ ճեղքել պաշարումը այնտեղից դուրս բերելով՝ թագուհուն, կանանոցը և արքայական գանձանոցը:

Ք.ա. 69 թվականի, հոկտեմբերի վեցին տեղի ունեցավ Տիգրանակերտի ճակատամարտը: Աառաջին ընդհարման ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում: Երկրորդում Լուկոլլոսը կրկին հաջողության է հասնում, սակայն սա վերջինն է լինում, քանի որ Տիգրանակերտում հույն վարձու դարպասապանները բացում են դարպասները:

Մեծ մայրաքաղաքի անկման պատմությունը դաս է հետագա սերունդների համար , որ երբեք չի կարելի հույսը  դնել օտար զինվորի վրա:

Լուկոլլոսը շարունակում է արշավանքը, ճանապարհին Տիգրանը սկսում է հանկարծակի հարձակումներ կատարել: Թշնամին հայտնվեց մոլորության մեջ: Այդ իսկ պատճառով Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը խայտառակ  պարտություն կրեց:

Հայաստանում կրած պարտության պատճառով Լուկոլլոսը գահնկեց արվեց և նրա փոխարեն Արևելք ուղարկվեց Պոմպեոս զորավրը: Ք.ա. 67թվականի վերջին ստեղծվեցին ռազմական երկու խմբավորումներ: Հռոմը և Պարթևստանը դաշինք կնքեցին ընդդեմ՝ Հայաստանի և Պոնտոսի: Այսպիսով 66 թվականի սկզբին հռոմեական զորքը արշավեց դեպի՝ Պոնտոս, իսկ պարթևների զորքերը դեպի՝ Հայաստան: Պոմպեոսին հաջողվում է պարտության մատնել Միհրդատին և նրան վտարել իր իսկ երկրից: Այս անգամ Միհրդատը ապաստան է գտնում իր որդու մոտ: Ք.ա. 63 թվականին ինքնասպան եղավ:

Չնայաց հռոմեական զորքի հաջողությանը, պարթևական զորքը պարտություն կրեց և վռնդվեց Հայաստանից:

Սկսվում են բանակցություններ: Հայաստանը մնացել էր միայնակ ի դեմս ՝ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած Հայաստանը մնացել էր միայնակ ի դեմս ողջ աշխարհի: Տիգրանը հայրենիքը փրկելու համար համձայնվում է հրաժարվել նվաճված տարածքներից, բավարարվելով Մեծ Հայքի հիմնական տարածքով: Արտաշատի պայմանագրով, Տիգրան Մեծը ավարտեց իր պատերազմական ուղին և խաղաղ պայմաններում իշխեց ևս տաս տարի: Նա <<Արքայից արքա>> տիտղոսը փոխանցեց իր ժառանգներին:

Վերջաբան                                                                                                                     Տիգրանը մեծահոգի մարդ էր իր ժողովրդի, իր երկրի համար: Նա չտեսնված կերպով ծաղկեցրեց Հայաստանը: Տիգրանը հանդուրժող էր այլազգիների նկատմամբ: Նրա կամքը՝ օրենք էր: Նրա մատի մի շարժումով կառուցվում և քանդվում էին քաղաքներ: Նա մեր պատմության մեծագույն արքան է:

Leave a comment