Ցանկացած ընտանիք ստեղծվում է ամուսնությունից: Ընտանիքում հարաբերությունները պետք է լինեն ՝ սերտ և անմիջական : Ըստ իս յուրաքանչյուր մարդու խոցելի կողմը իր ընտանիքն է:
Ընտանիքի հիմնական հիմքը ՝ ամուսնական զույգն է , ապա երեխաները և զույգի ծնողները: Այսպիսով ընտանիքը՝ ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված մարդկանց փոքր սոցիալական խումբ է , որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամնբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամնբ:
Կա ընտանիքի հիմնական երկու ձև ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիքում բնակվում է ՝ ամուսնական զույգը և նրանց երեխաները:
Ընդլայնված ընտանիքում բնակվում է ՝ամուսնական զույգը, տատը, պապը և ինչու ոչ այլ ազգակիցներ:
<<Ընտանիք>> բառը ծագում է լատիներեն familia բառից , որը նշանակում է ՝ տոհմ , ցեղ: Ռուսերենում ՝ семья , սերմ բառից: Հայերենում՝ ընտանիք, այսինքն ընդ-տուն-տանիք , այլ կերպ՝ նույն տանիքի տակ ապրող մարդիկ:
Ընտանեկան հարաբերությունները պետք է լինեն հարթ և համերաշխհ: Ցավոք ոչ միշտ է այսպես լինում : Մեր հասրաակության մեջ կան ընտանիքներ , որտեղ մշտապես տիրում է վեճի մթնոլորտ: Միշտ պետք է հիշել, որ ընտանիքը արժեք է , և չպետք է թույլ տալ , որ վեճերն ու հակասությունները քայքայեն այն:
Սիրե՛ք և պահպանե՛ք ձեր ընտանիքը, քանզի այն մեզ բաժին հասած ամենամեծ հարստությունն է:
Տարիներ, դարեր, հազարամյակներ․․․ ժամանակն անցնում է, բայց պատերազմները եղել են կան ու կարծում եմ միշտ էլ կլինեն։ Պատերազմները տարբեր տեսակների են լինում՝ ներքաղաքական, արտաքինն, համաշխարհայի, սառը և այլն։ Դրանց պատճառները նույնպես տարբեր են, բայց կա մի ընդանրություն՝ դրանք բոլորը երբեք միանգամից չեն սկսում։ Այդ պատճառները երկար արմատանում են պետությունների, մարդկանց մեջ և սպասում են մի չնչին սխալի, հարմար պահի, որպեսզի սկսեն կռվելը։ Տարիների ընթացքում պատերամներում շատ բան է փոխվել՝ մարտավարությունից մինչև չափեր, մասնակիցների քանակն ու ընդգրկվածության մակարդակը։ Եթե առաջ պատերազմը վերաբերվում էր կռվող 2 պետություններին, ապա հիմա այդպես չէ, քանզի կան դաշինքներ/ ՆԱՏՕ, ԵԱՀԽ, ԵԱՏՄ․․․/ և նրանց անդամ յուրաքանչյուր երկրի պատերազմում ներքաշվելու մեջ, կներքաշվեն դաշինքի անդամ մյուս երկրները նույնպես։
Գավգամելայի ճակատամարտ
Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։
Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40,000 հետևակազոր, 7,000 հեծելազոր։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ եգիպտացիք, բաբելոնացիք, մարեր, պարթևներ, ասորիներ, բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, հույն վարձկաններ, կապադովկիացիք և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։
Պարսիկների զորքը հաշվում էր 200,000 հետևակազոր, 45,000 հեծելազոր, 200 ռազմակառք և 15 փիղ։ Դարեհը մեծ հույսեր էր կապում իր ռազմակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար ու սուր սեպաձև դանակներ։ Ռազմակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքն ու լցնել փոսերը։ Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը վնասեց զինվորներին: Մինչդեռ հունամակեդոնական զորքը լիարժեք հանգստացավ։
Ստալինգրադի ճակատամարտ
Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը:
Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ։ Գերմանական բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակը այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը։ Պատերազմում մասնակցող զինվորների կյանքը միջինում տևում էր 24 ժամ
Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում սովետական բանակին պահանջվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակին միավորումները, իտալական բանակի 8-րդ դիմիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի ակզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ:
Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություներում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը, իսկ Թուրքիան և ճապոնիան հետ կանգնեցին ԽՍՀՄ-ի հետ ակտիվ պատերազմական գործողություններ մղելու գաղափարից:
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, ամերիկյան օդուժը Բաղդադում սպանում է Իրանի ազդեցիկ գեներալին`Քասեմ Սուլեյմանիին: Ալի Խամենեին հայտարարում է, որ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:
Ռամեզան Շարիֆն հայտարարեց՝ այդ քայլն անպատասխան չի մնա. – «Ամերիկացիների ու հրեաների ուրախությունը երկար չի շարունակվի և շուտով կվերածվի սգի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը շուտով հաշվեհարդար կտեսնի»:Իրանը նշեց, որ ունի 13 գաղափար, թե ինչպես պատժի ԱՄՆ-ին և որ դրանցից ամենաթույլը նույնիսկ սև երազ կլինի ԱՄՆ-ի համար։ Թրամփը հայտարարեց, որ կոչնչացնի Իրանի մշակությաին արժեքները։
Դեկտեմբերին 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին: Այս ամենի զոհ են դառնում իրանամետ զինյալ ղմբավորումներից քսանհինգ հոգի:
«Բաղդադում իրականացած գործողության նպատակն էր կանխել Իրանի հետագա հարձակումները», – այսօր հայտարարել է Պենտագոնը՝ մանրամասնելով՝ «գեներալ Սուլեյմանին ակտիվորեն ծրագրում էր հարձակումներ ամերիկացի դիվանագետներ և զինվորականների դեմ Իրաքում և ողջ տարածաշրջանում: Դրանք կանխելու հատուկ գործողությունն իրականացվել է նախագահ Թրամփի հրամանով»:
Սպիտակ տան ղեկավարը, ամերիկյան օդուժի հատուկ գործողությունից հետո Թվիթերում հրապարակել է Միացյալ Նահանգների դրոշը՝ առանց որևէ մեկնաբանության: Այս ժամ ներկայանում է Ռուսաստանը իր խաղաղության կոչերով: «Մենք արթնացանք առավել վտանգավոր աշխարհում», – իր հերթին պնդել է Ֆրանսիայի փոխարտգործնախարար Ամելի դը Մոնշալընը՝ մանրամասնելով՝ «տեղի է ունենում այն, ինչից ամենաշատն էինք վախենում՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունն էլ ավելի է խորանում»:
Օրեր անց Թրամփը գրում է`«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն»:
Հակամարտությունների զոհ դարձավ նաև հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը ,այն թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։Զելենսկին պահանջել է, որ Իրանը ներողություն խնդրի Boeing-ի կործանման համար: Այսպիսով հունվարի 11–ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստովանեում է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:
Այս ամենի մասին իր կարծիքը հայտնեց Հ.Հ, վարչապետ` Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց , որ յուրաքանչյուր պարագայում Հայաստանում չեզոքություն է պահպանելու: Ըստ իս պատերազմի ժամանակ սա անհնարին կլինի , քանի որ մենք շրջապատված ենք թշնամիներով և միայն Իրանին կարող ենք միանալ գոյություն պահպանելու համար, բացի դրանից կարծում եմ, որ դա մարդկայնորեն վատ վերաբերմունք կլինի Իրանի հանդեպ:
Վրաստանին չարժե համարել մեր բարեկամը , քանզի պատմություն ապացուցում է, որ նրանք մշտապես ուժեղի կողմնակիցն են լինում:
Հենց այսպիսին են այս երկու երկրների հարաբերությունները սույն թվականի `13.10.2020 տվյալներով:
Հասարակագիտություն բառը կազմված է <<հասարակություն>> և <<գիտություն բառերից>>: Այստեղից էլ հետևում է , որ այն գիտություն է հասարակության մասին: իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին:
Հասարակագիտությունը բաժանվում է բազմաթիվ ոլորտների, որոնցից յուրաքանչյուրը համարվում է «հասարակական գիտություն»: Դրանք բազմազան են՝ իրավագիտություն, իրավաբանություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, բանասիրություն, լեզվաբանություն, ժողովրդագրություն, սոցիոլոգիա, պատմություն, քաղաքագիտություն, մանկավարժություն, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, մարդաբանություն, իրավունք, հասարակագիտություն, հաղորդակցություն, հնագիտություն:
Իրավագիտություն
Իրավագիտությունը կամ իրավաբանությունը գիտություն է իրավունքի մասին։ Իրավաբանները բաղվում են իրավունքների պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները որոնց վրա հիմնված է իրավունքը: Իրավունքը լինում է՝ փաստական և բնական:
Տնտեսագիտություն
Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է , որը ուսումնասիրում է ՝ ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը: Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներում, առողջապահության և կառավարման ոլորտներում։
Հոգեբանություն
Այս հասկացությունը առաջացել է ՝16-րդ դարում: Սկզբում այն զբաղվում էր հոգևոր երևույթների ուսումնասիրությամբ: Շատ տարիներ անց որոշվեց , որ այն նաև պետք է ուսումնասիրի մադու գործունեությունը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:
Բանասիրություն
Այս ոլորտը ուսումնասիրում է լեզվի և գրականության հետ կապված հարցերը: Այլ կերպ ասած, այն բաղկացած է երկու բաժնից՝ գրականություն և լեզվաբանություն:
Ժողովրդագրություն
Սա գիտություն է ազգաբնակչության մասին: Ժողովրդագրությունը հասարակական գիտություն է, որը սոցիալական, տնտեսական, կենսաբանական, աշխարհագրական գործոնների, պատճառների և պայմանների հիման վրա ուսումնասիրում է ազգաբնակչության կառուցվածքի, տեղաշարժի և դինամիկայի օրինաչափությունները։
Պատմություն
Պատմությունը գիտությունների ոլորտէ , որը ուսումնասիրում է մարդու՝ գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը և այլն:
Քաղաքագիտություն
Տվյալ գիտությունը ուսումնասիրում է մարդու կապերը պետական և ոչ պետական հաստատությունների և մարմինների հետ: Այս մասին նշվում է ՝<<Պոլիտիկա>> աշխատության մեջ:
Մանկավարժություն
Այսպիսով, մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Մանկավարժությունը որպես գիտություն զբաղվում է սերունդների կրթության, դաստիարակության, զարգացման հիմնախնդիրներով:
Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
Հասարակական աշխարհագրություն, ուսումնասիրում է բնակչության և տնտեսության տեղաբաշխման օրինաչափություններն ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ այդ տեղաբաշխման տեղական առանձնահատկությունները որոշակի տարածաշրջաններում ու երկրներում:
Մարդաբանություն Այս գիտությունը ուսումնասիրում է՝ մարդկությունը, նրանց վարքը, անցյալն ու ներկան:
Իրավունք
Իրավունքը համարվում է իրավական նորմերի համակարգ: Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Հնագիտություն
Սա հին հասարակությունը և նրա մշակույթը ուսումնասիրող գիտություն է: Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
Եզրակացություն՝
Հասարակագիտությունը կարևրագույն գիտություններից մեկն է , քանի առանց նրա դժվար է պատկերացնել մարդկանց գործունեությունը:
Ինձ համար երջանկությունը ՝ ինչպես մյուս վերացական գոյականները սահմանում չունի: Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում երջանկություն հասկացությունը: Մեկի համար երջանկությունը կայանում է հարստության մեջ, մյուսի երջանկության համար առողջություն է պետք, իսկ ոմանց անգամ մեկի ժպիտն է բավական երջանիկ լինելու համար: Ըստ իս կյանքը երջանիկ չի լինում: Երջանիկ են լինում ժամերը, րոպեները կամ վայրկյանները:
Կան մարդիկ, որ ողջ կյանքի ընթացքում երջանկություն են որոնում : Նրանք երջանկությունը որոնում են ամենատարբեր բաներում:
Անձամբ ինձ համար երջանկությունը այն է , երբ քեզ սիրելի մարդիկ առողջ են և երջանիկ: Ինձ երջանիկ զգալու համար բավական են մարդկանց ժպիտները:
Երջանիկ զգալու համար շատերին ինչ որ բան պակասում է , սակայն հասնելով այդ ցանկությանը մարդը հասկանում է , որ դա չի կարելի համարել երջանկություն քանի ,որ նա սկսում է ձգտել ավելիին: Այսպիսով կարելի է ասել, որ երջանկությունը մեր մոտիվացիայի մի մասն է կազմում:
Չպետք է ապրել անցյալի երջանիկ օրերով , այլ պետք է գալիք պահերը երջանիկ դարձնել: Եվ առհասարակ երջանկություն որոնել պետք չէ, քանի որ եթե ուշադիր լինենք ապա կնկատենք՝ որ թեկուզ փոքր քանակությամբ , բայց այն միշտ մեզ հետ է:
Հաճախ մարդիկ պատժի և խրախուսանքի սխալ տարբերակներ են ընտրում, որոնք հակառակ արդյունքի են բերում: Պետք է միշտ հիշել , որ յուրաքանչյուրի համար խրախուսանքը առավել նախընտրելի է քան՝ պատիժը: Միշտ չէ, որ պատժի միջոցով հնարավոր է լինում մարդուն հասկացնել իր սխալը: Անգամ հնարավոր են այպիսի դեպքեր , որ մարդը պատիժ ստանալով սկսի առավել վատ արարքներ գործել: Այստեղից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ եթե ցանկանում ենք դիմացինին որևէ հարցում մոտիվացնել ՝ ապա պետք է նրան խրախուսել իր թեկուզ փոքր , պայց լավ արարքի համար:
Հաճախ իրավիճակն այնպիսին է որ պատիժը արդեն անհրաժեշտություն է, սակայն պետք է հիշել , որ պատիժը չպետքե վնասի հոգեբանական և ֆիզիկական առողջությունը: Պատիժը չպետքե վիրավորի կամ նսեմացնի դիմացինին:
Ճի՛շտ է , խրախուսանքը առավել գերադասելի է , բայց չպետք է մոռանալ, որ այն նույնպես պետք է լինի չափի մեջ, հակառակ դեպքում ստիպված կլինենք պատժել՝ քանզի նախկինում շատ ենք խրախուսել: Մարդուն պետք է խրախուսել այն ժամանկա երբ նա լավ արարք է արել, այլ ոչ մշտապես: Եթե որևէ մեկին մշտապես խրախուսենք ապա տվյալ անձի մոտ ծուլություն կառաջանա այլ կերպ ասած՝ հնարավոր են անհնազանդություններ:
Այսպիսով , թե՛ պատիժը , թե՛ խրախուսանքը պետք է լինի չափավոր:
Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:
Հոդված 6.
Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:
Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7.
Երեխայի առողջության պահպանման իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հոդված 8.
Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:
Հոդված 9.
Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:
Հոդված 10.
Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:
Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:
Հոդված 11.
Երեխայի կրթության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:
Հոդված 12.
Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:
Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
Հոդված 13.
Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում
Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:
Հոդված 14.
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:
Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 15.
Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը
Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:
Հոդված 16.
Երեխայի բնակելի տարածության իրավունքը
Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17.
Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 18.
Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:
Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:
Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:
Հոդված 19.
Երեխայի աշխատանքի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:
Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
Հոդված 20.
Երեխայի հանգստի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:
Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հոդված 21.
Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
Հոդված 22.
Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:
Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23.
Երեխայի անվտանգության ապահովումը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մարդիկ շքեղություն ասելով հասկանում են այն ամենը ինչը կապված է ֆինանսի հետ: Այսպիսով մարդկությունը կորցնում է ամենակարևոր շքեղ արժեքները, որոնք ֆինանսի հետ կապված չեն: Նման շքեղություններից մեկը, ըստ Էքզյուպերիի՝ մարդկային շփումն է: Իսկապես , մեզ բաժին հասած շքեղություններից մեկը հենց շփումն է:
Եկեք պատկերացնենք թե ինչպիսին կլիներ մեր կյանքը առանձ մարդկային շփման: Եթե մենք չշփվեինք մարդկանց հետ, ապա չէինք ունենա ՝ ընտանիք, ընկերներ, բարեկամներ և այլն: Պարզ է դառնում, որ առանձ մարդկային շփման մենք կվերածվեինք ինչ-որ ռոբոտային համակարգերի, որոնք ունակ են անել մի քանի գործողություն: Պարզվում է առանձ մարդկային շփման կյանքը կարժեզրկվեր: Կյանքը կդառնար անիմաստ: Մեր կյանքում չէին լինի մեզ ուրախեցնող, տխրեցնող, մոտիվացնող, սիրող և ատող մարդիկ:
Դժվար է պատկերացնել մեզ անջատ հասարակությունից, չէ՞ որ հենց մենք ենք ստեղծում այդ հասարակությունը:
Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի հիման վրա:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին:
Հայաստանում երաժշտությունն սկզբնավորվել է մ. թ. ա. XX–XVIII դարերում : Մեր մեծերը զարգացրել են հայկական երաժշտական մշակույթը: «Ով որ երաժշտությամբ զբաղվում է, նա ավելի բարի է, նրա մեջ դեպի գեղեցկությունը վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ավելացնում,- «երբ լսում ես լավ երգ, վատ արարքներ չես գործում։ Երաժշտությունը ոչ միայն մեծ դեր ունի մշակութային կյանքում, այլև մեր կյանքում: Երաժշտությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հանգստացնում է, ուրախ տրամադրություն պարգևում, իր հետ բերում հիշողություններ, մոտիվացնում աշխատանքը։
Թրաֆիքինգը անգլերենից թարգմանաբար նշանակում է ՝ ինչ-որ բանի անօրինական վաճառք: Տվյալ դեպքում՝ դա մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է: Թրաֆիքինգը ծանր հանցագործություն է և նույնքան շահութաբեր է , որքան զենքերի և թմրանյութերի անօրինական վաճառքը: Կան թրաֆիքինգի մի շարք տեսակներ՝ ստրկություն կամ ստրկության նմանվող իրավիճակ, հարկադիր աշխատանք, սեռական շահագործում , երեխաների վաճառք, օրգանների փոխպատվաստում և այլն , այս ամեն ցավք այսօր մեծ տարածում ունի:
Ինտերպոլի տվյալներով, թրաֆիքինգը ամենաարագ զարգացող հանցագործություններից է: Ամեն տարի մոտավորապես 4.000.000 մարդ դառնում է թրագիքինգի զոհ: Հանցագործներին այն բերում է տարեկան 8-10 միլիարդ դոլարի եկամուտ: Մարդկանց վաճառքով և վերջիններիս շահագործմամբ զբաղվողները կոչվում են՝ թրաֆիքյորներ, սակայն կան նաև միջնորնդեր ՝ գործողություններն իրականացնելու համար:
Թրաֆիքյորները զոհին ձեռք են բերում տարբեր միջոցներով ՝ խաբեությամբ, բռնի ուժի կիրառմամբ կամ առևանգմամբ: Մեր օրերում տարածված է խաբեությամբ հավատ ներշնչելը: Նրանց հիմնական թիրախն են ՝ գործազուրկները կամ սոցիալապես անապահով վիճակում գտնվողները:
Երևույթից խուսափելու համար հարկավոր է զգուշացնել ողջ ժողովրդին և իհարկե զերծ մնալ կասկածելի առաջարկներից, քանզի անվճար պանիրը միայն թակարդում է լինում: