Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր

Կյանքը՝

Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Շառլը մանուկ հասակում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:։ 

Ազնավուրը մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության 60-ամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ 

1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը: 

1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների։ 2008-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 2004թ.: Պարգևատրվել է նաև Հայրենիքի շքանշանով:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ՝ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։ Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:

Պարգևներ՝

  • 1963, 1971 և 1980 թթ.՝ Էդինսոնի մրցանակ
  • 1971 թ.՝ Ոսկե առյուծ պատվավոր մրցանակ «Mourir d’aimer» երգի իտալական տարբերակի համար
  • 1995 թ.՝Ֆրանսիական ակադեմիայի մեծ մեդալ
  • 1995 թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպան
  • 1996 թ.՝ Երգահանների Փառքի սրահի մրցանակ
  • 1997 թ.՝ Ֆրանսիական Victoire մրցանակ, տարվա տղամարդ արտիստ
  • 1997 թ.՝ Պատվավոր Ցեսար մրցանակ
  • 1989 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ ասպետի աստիճան
  • 1997 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճան
  • 2001 թ.՝ Գյումրու պատվավոր քաղաքացի
  • 2003 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ կոմանդորի աստիճան
  • 1997 թ.՝ Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշան՝ կոմանդորի աստիճան
  • 2000 թ.՝ Ֆրանսիայի Վաստակի համար շքանշան՝ կոմանդորի աստիճան
  • 2004 թ.՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում
  • 2006 թ.՝ Պատվավոր մրցանակ Կահիրեի 30-րդ կինոփառատոնին
  • 2008 թ.՝ Կանադայի շքանշան՝ պատվավոր սպայի աստիճան
  • 2008 թ.՝ Հայաստանի քաղաքացիության շնորհում
  • 2009 թ.՝ MIDEM. Կյանքի ընթացքում նվաճումների մրցանակ
  • 2009 թ.՝ Արցախի Գրիգոր Լուսավորչի շքանշան
  • 2009 թ.՝ Քվեբեկի ազգային շքանշան՝ սպայի աստիճան
  • 2010 թ.՝ Ռուսաստանի Պատվո շքանշան՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման համար
  • 2014 թ.՝ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ, Ազնավուրի՝ համաշխարհային կինոյում ունեցած դերի համար
  • 2017 թ.՝ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Ազնավուրի անվանական աստղը
  • 2018 թ.՝ Ճապոնիայի Ծագող արևի շքանշան ոսկե ճառագայթներով և սալիկով:

Հետաքրքիր փաստեր Ազնավուրի կյանքից

  • Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ մարդը նաեւ զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է։
  • Իր տանը Ազնավուրը ցանկացել է ամեն սենյակ կահավորել ինչ–որ ժամանակաշրջանի ոճով՝ բարոկոյից մինչեւ մոդեռն։
  • 80 սանտիմենտր բարձրություն ու մոտ 8 կգ քաշ ուներ Ազնավուրի ձայնագրությունների ամբողջությունը։
  • 2010 թվականին լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանը նվաճել է Պամիրի գագաթներից մեկը, որն  անվանել է հռչակավոր հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Լեռան գագաթին լեռնագնացը իր աշխարհահռչակ հայրենակցի նկարն է տեղադրել։
  • Ազնավուրը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տաղանդի երկրպագուն էր։
  • 2000 թվականի նոյեմբերին 76-ամյա շանսոնյեն նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար։
  • Ֆրանսիայում կա հատուկ «Նարինջ» մրցանակ, որը շնորհվում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացկամությամբ առանձնացող հանրային դեմքերին։  1970 թվականին Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջներ է ստացել՝ ի նշան շնորհակալության մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգանքի համար։
  • Իր բոլոր ճանապարհորդություններին մաեստրոն նոտաների հետ մեկտեղ վերցնում էր լավագույն ռեստորանների ուղեցույց, իսկ համերգից առաջ կուշտ ուտում էր եւ մի քանի գավաթ գինի էր խմում։ Նախընտրում էր ֆրանսիական ու իտալական խոհանոցը։
  • Ազնավուրին շնորհվել էր «Կանադայի ասպետ» պատվավոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում  նա միակ օտարերկրացին էր։
  • 2009 թվականի մայիսի 5-ինց կատարում էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները, Ժնեւում ՄԱԿ-ի շտաբ կայանում հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:
  • 2017 թվականի մայիսին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվել է «Բոհեմ» բալետը, որը նվիրված էր Ազնավուրի արվեստին։ Ներկայացման հիմքում ընկած էր շանսոնյեի 12 երգերը։ Շնորհանդեսին ներկա էր անձամբ մաեստրոն։
  • Աշխարհահռչակ շանսոնյեն արտասովոր գրական շնորհ ուներ։ Նա երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է՝ «Ազնավուրը Ազնավորի մասին», «Անցյալն ու ապագան , «Բարձր շշուկով» եւ «Իմ հայրը հսկա է» պատմվածների ժողովածուն։
  • Շառլի ծնողները նրան Շահնուր անվանումն էին տվել, սակայն երբ նա նոր էր ծնվել օտարերկրացի բուժքույրը չմտաբերելով երեխայի անունը նրան որպես «Շառլ» է կնքում:

Մեջբերումներ Ազնավուրի հայտնի խոսքերից՝

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»:

«Հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ կեսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով»:

«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի»:

Ես միշտ էլ սիրել եմ Ազնավուրին և նրա արվեստը: Կարծում եմ որքան էլ պատմեմ նրա մասին, մեկ է քիչ կլինի: Ինձ համար նա եզակի կերպար է : Ազնավուրն իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում ու հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստան անունը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, նաև, թե ինչու են ինքն ու իր նման միլիոնավոր հայեր հայրենիքը կորցրած՝ հայտնվել օտար երկրներում:

Ազնավուրն ասել է . «Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել»:

Ինչպես բոլորս, Մաեստրոն նույնպես ծնվել էր , որպեսզի մեռներ ,սակայն մինչ այդ նա ապրեց այնպիսի արժանավայել կերպով , որ նրա մասին դեռ կխոսեն հազարամյակներով:

Նա մշտապես ասում էր , որ եթե մարդը իր տեղը չթողնի, այն ոչ ոք չի զբաղեցնի: Այսօր նա թողել է իր տեղը, սակայն այլևս ոչ ոք այն զբաղեցնել չի կարող…

«Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր»

Սասունցի Դավթի արձանը Երևանում:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյութազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։

Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

«Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար» , «Մեծ Մհեր» , «Սասունցի Դավիթ» , «Փոքր Մհեր» :

Էպոսի համահավաք բնագիրը թարգմանվել է՝ ֆրանսերեն, չիներեն, անգլերեն, հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրջբեջաներեն և այլ լեզուներով:

Դեկտեմբերի 3-7 Փարիզում տեղի է ունեցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Աշխարհի ոչ նյութական ժառանգության ցանկը համալրելու հայտ այս անգամ ներկայացրել էր նաեւ Հայաստանը: Հայտնի վերնագիրն էր «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները»:

Երանուհի Մարգարյանը նշում է, որ 60-ական թվականներին, էպոսագիտության թեմայով անցկացված համամիութենական մի խորհրդաժողովի ժամանակ «Սասնա ծռերը» ճանաչվել է ամենամարդասիրականը՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների էպոսների մեջ:

2012 թ.-ին «Սասնա ծռեր» էպոսը ընգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ոչ նյութական ժառանգության ցուցակում:

Էպոսին իր անդրադարձն է ունեցել ՝ Կոմիտասը: Կոմիտասի ստեղծագործությունների շարքում  է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան: Օպերայի ստեղծման  աշխատանքները  կոմպոզիտորին չի վիճակվել  ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները, որոնցով  սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:

Նաև պետք է նշել, որ էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար։

Էպոսի մասին կան հիշատակություններ նաև Հին Կտակարանում : Ստորև կներկայացնեմ այդ հատվածը:

«Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:

Էպոսը աննկատ չի մնացել այլ ազգի պատմիչների համար: Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել  հենց  նրանց  շնորհիվ։

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից Հարավ-Արևմուտք և Հյուսիս-Արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: 19-20դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս։

«Սասնա ծռերը» ամբողջությամբ գրի է առել՝ Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում: Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել՝ Մանուկ Աբեղյանը: Նորանոր տարբերակներ են գրառել՝ Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը և Ա. Ղանալանյանը:

Սասնա ծռեր էպոսի գրական մշակումներ կատարել են՝ Եղիշե Չարենցը , Հովհաննես Թումանյանը , Յակոբ Օշականը , Ավետիք Իսհակյանը , Վաղարշ Վաղարշյանը ։

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»:

Էպոսի առեղծվածային մասերից մեկը այն է , երբ Մհերը փակվում է քարանձավում այնքան ժամանակով , մինչև կվերականգնվի արդարությունը և խաղաղությունը: «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ են՝ Արենիում և Նորավանքում գտնվող ժայռ-քարանձավները:

«Սասունցի Դավիթ» էպոսը, մեր մշակույթի մեջ ունեցել է և կշարունակի ունենալ ամենակարևորագույն դերերից մեկը:

Օգտագործված աղբյուրներ

Սուրբ Զատիկ

Սուրբ Զատիկ

Զատիկ բառացիորեն նշանակում է՝ զատում, բաժանում, անցում, հեռացում: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոփոխվում է։ Զատկին նախորդում է ՝ Ավագ շաբաթը: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։

Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Այս տոնը իմ և իմ ընտանիքի համար ունի առանձնահատուկ նշանակություն: Տոնին պատրաստվում ենք մեծ սիրով:

Նախքան Զատիկը , տատիկս պահք է պահում: Հաջորդ պատրաստությունը լինում է խոտի աճեցնելը: Զատկին նախորդող շաբաթ օրը , մայրիկիս հետ միասին ներկում ենք տոնի խորհրդանիշը՝ ձուն: Ձուն ներկում ենք կարմիր գույնով , ի նշան Քրիստոսի թափված արյունի:

Շաբաթ երեկոյան ընտանիքով գնում ենք եկեղեցի և մասնակցում ճրագալույծի պատարագին: Պատարագից հետո փոքրիկ կանթեղներով մարդիկ վառվող մոմ են տանում իրենց տուն, որպես խաղաղության և հաջողության խորհրդանիշ: Պատարագից վերադառնալով , պատրաստում ենք Զատկի սեղանը և ընթրում: Հաջորդ օրը մեզ միանում են մեր մտերիմները: Ահա այսպես է տոնվում Սուրբ Զատիկը իմ ընտանիքում:

Կարդում ենք ՝ Համո Սահյան

Կարդում ենք ՝ Համո Սահյան

(Առցանց ուսուցում մարտի 30- ապրիլի 16)

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Պատասխաններ՝

Բանաստեղծությունը նկարագրում է մայրամուտը իր ողջ գեղեցկությամբ: Շուրջբոլորը այքան գեղեցիկ ծաղկած էր, որ սարը կարծես անկողնում լիներ : Անտառի բուսականության վրա վերջին շողերն էր սփռել արևը: Քարափներում թռչում էին ծիծառները , իրենց սլացիկ թևերով: Ցանկանում էր կանգնեցնել , երկրագնդի պտույտը, որ այդ չքնաղ տեսարանը երկարեր:

Օրվա մեջ ամենից շատ սիրում եմ՝ արևածագը: Արևածագով է սկսվում օրվա սկիզբը: Այն կարծես մարդկանց մեջ արթնացնի այն հույսը, որ ամեն նոր օր կարող է լավ կյանքի սկիզբը դառնալ: Արևածագին՝ արևը դուրս գալով իր տաքությունն է սփռում մարդկանց հոգում: Վերջապե՜ս սիրում եմ արևածագը, քանի որ գիշերվա տխուր խորհրդավորությունից հետո այն բերում է մի նոր պայծառություն:

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Պատասխաններ՝

Ինձ համար անծանոթ բառեր չկային:

Ներկայացված է ՝ աշունը, իր անձրևային թախիծով:

Ժայռից մասուր է կաթում…՝ Քանի որ ուշ աշուն էր, ծաղկել էին մասրենիները և այդպիսով գեղեցկացրել լեռները: Բերքն այնքան առատ էր , որ կարծես ժայռից մասուր կաթար:

Փոխաբերական իմաստով են գործածվել հետևյալ արտահայտությունները՝ կարմիր սարսուռ է կաթում, կարմիր սարսուռ է տանում, առուն և՛ բարի է և՛ հասկանալի և՛ անուշ, սերս եկել է ջրի:

Պատկերավորման միջոցն է ՝ նկարագրությունը:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Պատասխաններ՝

Ամպրոպից հետո երկինքը պարզ է դառնում , խոտերն ավելի են կանաչում, ծաղիկները նոր բույր և պայծառ երանգ են ստանում: Ամպրոպից հետո ամեն բան գեղեցկանում է:

Հերոսներ՝

կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան , կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, սիրով լի մարդիկ, դու հասկանալի:

Կրկնվող բառն ու բառակապակցությունն է ՝ ամպրոպից հետոն և ավելին: Սրանք ասում են , որ ամպրոպի ժամանակ ամեն բան մռայլ է լինում և պակասում: Ամրոպի ավարտից հետո՝ ամեն բան փոխվում է, դառնալով ավելի լավը:

Ասելիքը խտացված է հետևյալ տողերում՝

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

(Ամպրոպի ժամանակ մարդիկ մռայլ են լինում, իսկ երբ արևն է բարձրանում բոլորն ավելի սիրով են դառնում)

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

(Ամպրոպի ժամանակ ամեն բան խռնվում է, իսկ ամպրոպից հետո կարգավորվում և առավել հասկանալի դառնում)

Փոխաբերական իմաստն այն է՝ որ երբ ամեն բան լավ է, մարդիկ դա չեն նկատում և միայն վատթարացումից հետո՝ սկսում են ամեն բան նկատել և ավելի շատ են գնահատում:

Վերլուծում ենք՝ Արմենուհի Տիգրանյանի ստեղծագործությունները

Վերլուծում ենք՝ Արմենուհի Տիգրանյանի ստեղծագործությունները

«Մենք Ղարիբ Անցորդ…»

Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով
Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք»,
Վաղուց մոռացուած հանգստի վայրից
Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։

Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար,
Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…

Բանաստեղծությունը կյանքի անցողիկության մասին է : Ասվում է , որ բոլորս գալիս ենք այս աշխարհ, և ինչպես գալիս ենք այդպես էլ գնում ենք: Պետք չէ կյանքի որևէ էտապում կանգ առնել, քանզի կյանքը չի կանգնում , այլ՝ վերջանում է…

«Նորից մի Կարոտ…»

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ղանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Բանաստեղծությունը սիրո կարոտի և տառապանքի մասին է : Սիրո թախծոտ հիշողությունները , պարուրում են հերոսի հոգին:

«Տարէք հողմեր…»

Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։

Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։

Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։

Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։

Բանաստեղծությունը սիրո ծանր ապրումների արտացոլանք է: Հերոսի սիրտը «անտուն, անմեր, անմեր» է մնացել: Այդ ծանր ապրումնեից ազատվելու համար, խնդրում է, որ հողմերը տանեն իր սիրտը , որպեսզի այլևս չզգա այդ ցավը և կարոտը:

Արմենուհի Տիգրանյան

Արմենուհի Տիգրանյան

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում:

Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը:

1923 թվականին ամուսնու հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է զբաղվել գրական գործունեությամբ։ Նրա աշխատությունների մեծ մասը հրապարակվել է ԱՄՆ-ում լույս տեսնող գրական-գեղարվեստական Հայրենիք օրաթերթում։ 

Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։

Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։

Ստեղծագործությունների տեսակներ

Ստեղծագործությունների տեսակներ

Տրիոլետ

Տրիոլետը բանաստեղծության կայուն ձև է , որը բաղկացած է ութ տողից: Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Չարենցի տրիոլետներից՝

«Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը»

«Հիմա ամեն ինչ անիմաստ է»

«Շրշում են իմ շուրջը, շրշում»:

Սոնետ

Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։ Սոնետի հանգավորման  ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Չարենցի սոնետներից՝

«Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ»

Ռուբայի

Ռուբային՝ պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է , առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհանգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են՝ Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ։

Չարենցի Ռուբայիներից՝

«Նա հոսում է, ալիք առ ալիք»

«Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին»

«Նա կուզեր, որ լինի անէ»:

Գազել

Բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։

«Ծիածան»

«Տաղարան»

«Մորս համար գազել»

«Մեծ ցավը»

«Մեծ ցավը»

Մարդկային անկրթության և մեր պատմության խաչվող հորիզոնները:

Տեքստի թեման հիմնականաը մարդկային անգրագիտությունն է, որից տուժում է ողջ ազգը և հետագա սերունդները: Ասվում է, որ ժողովուդներից ոչ բոլորն են , որ գիտեն իրենց պատմությունը: Եվ սա կարծում եմ ամենամեծ դժբախտությունն է , քանի որ հետագա սերունդները չեն իմանա մեր պատմությունը:

Հիմնավորելով այս ամենը , կասեմ հետևյալը՝ մեր ազգին պետք են կիրթ սերունդներ, ովքեր կզարգացնեն մեր երկիրը և միշտ վառ կպահեն մեր պատմությունը:

«Մի՞թե դժվար է»

«Մի՞թե դժվար է»

Կարծում եմ անկախ նրանից, որ մենք առանձին կարծիքի ու համոզմունքի ենք, մենք պարտավոր ենք հարգել միմյանց և ինչու ոչ ՝ նույնիսկ ուրախանալ միասին: Սա կարծում եմ բարեկեցիկ կյանքի համար մեկ օրենքն է: Մեր մոլորակի մարդիկ խիստ տարբեր են և մեր առաքելությունն է մերվել նրանց հետ ՝չնկատելով տարբերությունները:

Պետք է միշտ հիշել, որ մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է:

Վերջին շաբաթներում, ամենամեծ ապրած ուրախությունս այն էր՝ որ ծննդյանս օրը, անակնկալ ձևով , եղբայրս վերադարձավ Հայաստան:

Դառնացած Ժողովուրդ

Դառնացած Ժողովուրդ

Տեքստը կարդալիս հուզմունք ապրեցի: Այն տիպիկ ներկայացումն էր մեր ապրած օրերի: Այստեղ պատմվում է մարդկային նախանձի, չարության, չկամության և այլ վնասատու հատկանիշների մասին: Ցավալին այն է , որ պատմությունը նույն կերպ էլ շարունակվում է: Թումանյանի մահից գրեթե մեկ դար է անցել, սակայն ցավոք մարդկային պատմությունը շարունակվում է նույն նողկալի ուղով: Մարդիկ անտեղի չարանում են դիմացինի հանդեպ, առանձ որևէ պատճառի: Չարանում են նախանձից և մինչև կյանքի վերջ այդ նախանձը մակաբուծում է նրանց կյանքը:

Տեքստը կբնութագրեմ մեկ բառով՝ չկամություն:

Տեքստը կբնութագրեմ այս նախադասությամբ՝ <<Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած>>։

Տեքստի գաղտնիք բանալին՝ փրկություն:

Մեր չկամության պատճառը մենք ենք, և դա ոչինչ չի կաչող փոխել . ուրիշ ճանապարհ չկա, ներսից է մեր փրկությունը, որովհետև նեսից ենք փչացած…