1. Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
2. Այդ գործում նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
4. Նկարը փակցրեց պատից։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։
Շտեմարանային հարցեր
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:
- Երեկոյի ավարտին երգչուհին շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել էին իրեն մեծ փառքի հասնելու համար: (ճիշտ)
- Այդ մարդաշատ քաղաքում ես ոչ միայն ծանոթացա իմ կյանքի ընկերեջ հետ, այլև հաղորդակից եղա նրա դարավոր մշակույթին:
- Հրավիրվածների մեծ մասը տեղյակ էր նրա նենգ քայլերին:
- Նախընտրում եմ, սակայն, նրա հոգսը թողնելու կյանքին ու Աստծուն:
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:
- Արագ հիասթափվում էր ամենքից ու ամեն ինչից:
- Նրանք սկսել են կարևորել այդ գործին: (ճիշտ)
- Կարծես մի աչքով աջ էր նայում, մյուսով՝ ձախ:
- Դանդաղ մոտեցավ խմբին և սկսեց խոսել Աստծուց ու աստվածայինից:
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:
- Պարզվեց, որ ռուսական գիմնազիան իրոք ոչինչ չի տալիս ավարտողներին, բացի «հասունության վկայականից»:
- Այդ նշանավոր պարոնը իր հոդվածներից մեկը նվիրել էր Կովկասի դեպքերին և կարծիք հայտնել Բաքվի կոտորածների տնտեսական հիմքի վերաբերյալ:
- Ըստ նրա համոզման՝ թուրքերը, ինչպես ամենուրեք, Կովկասում ևս տնտեսապես հարստահարվում էին ավելի ճարպիկ ազգությունների, մասնավորապես հայերի կողմից:
- Մեքենան արագ ընթանում էր դեպի իջևանատանը, իսկ հոգնած ուղևորները երազում էին հանգստի մասին: (ճիշտ)
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:
- Ազգի զարգացումը խթանելու համար մեծ ու անձնազոհ առաջնորդներ են պետք:
- Մեր առաջընթացին միշտ էլ խոչնընդոտել են անձնապաշտ ու դավաճան մարդիկ:
- Մարդ կոչվելու իրավունք ունի նա, ով միշտ երախտապարտ է իր ծնողներին, իր ուսուցիչներին:
- Աղջիկը ստիպված էր համաձայնել սիրած տղայի կարծիքին: (ճիշտ)
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ չկա:
- -Առաջարկներիդ հետ լիովին համաձայն ենք,-ասաց տնօրենը:
- Նրա բոլոր ձեռնարկումներին մերձավորները միշտ սատարում էին:
- Արածդ սխալի համար պիտի ներողություն խնդրես հորդ:
- Ձու գողացողը ձի էլ կգողանա: (ճիշտ)
Ո՞ր նախադասության ընդգծված անդամներն են կապված համաձայնությամբ:
- Մեծ բանաստեղծ Թումանյանը միշտ իր ժողովրդի հետ է եղել:
- Այն ժամանակ Հիսուսը հավաքեց իր աշակերտներին, լեռը բարձրացավ:
- Մեն-մենակ պարում էր մի աղջիկ՝ նոճիահասակ ու գիսարձակ:
- Սմբատ Բագրատունուն՝ որպես կայսեր դեմ մեղանչածի, գցում են գազանների դեմ: (ճիշտ)
Ո՞ր նախադասության ընդգծված անդամներն են կապված համաձայնությամբ:
- Խորասանի մեծ բանաստեղծը՝ Օմար Խայամը, կավե գավաթից գինի էր խմում:
- Քաղաքը աստիճանաբար արթնանում էր անդորր քնից:
- Նրա հայացքը բևեռված էր ինձ վրա: (ճիշտ)
- Իսկ աղոթելիս մենք դադարեցինք մեր հայացքը դեպի առաստաղ ուղղելուց:
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Կա՛մ Թինան, կա՛մ Լիանան պիտի ավարտին հասցնեն գործը: (ճիշտ)
- Ե՛վ տղան, և՛ աղջիկը կարծես սպասում էին հրաշքի:
- Անտարբեր հայացքը դեպի գոմի դուռն էին ուղղել պառավ կովը, սպիտակ ձին:
- Տերյանի «Մթնշաղի անուրջները» նոր էջ բացեց հայ բանաստեղծության մեջ:


