Սարագոսա (Zaragoza)

Սարագոսա (Zaragoza)

Սարագոսան քաղաք է Իսպանիայի հյուսիս-արևելքում։ Տեղակայված է Էբրո գետի միջին հոսանքում՝ ծովի մակերևույթից մոտավորապես 200 մետր ցածր։ Իսպանիայի քաղաքների ցանկում մեծությամբ հինգերորդն է, որի բնակչության թվաքանակը շուրջ 660 հազար է։

Պատմություն

Սարագոսան հիմնադրվել է հռոմեացիների կողմից մ.թ.ա. 24 թվականին։ Բնակավայրի սկզբնական անվանումը եղել է «Օգոստոս կայսեր գաղութ» («Colonia Caesaraugusta»), որից էլ առաջացել է ներկա անվանումը։ 280 թվականին Սարագոսայում տեղի է ունեցել համաքրիստոնեական սինոդ:

712-713 թվականներին Սարագոսան նվաճվում է արաբների կողմից։ 8-րդ դարից քաղաքը պատկանել է Կորդովայի խալիֆայությանը: Խալիֆայության անկումից հետո Սարագոսան դարձավ անկախ մուսուլմանական պետության կենտրոն։ Այնուհետև, 1118 թվականին թվականին Ռեկոնկիստայի շրջանակներում այն նվաճվել է Արագոնի թագավոր Ալֆոնսո I-ի կողմից և հետագայում դարձավ վերջինի թագավորության ծաղկուն մայրաքաղաքը։ 12-րդ դարից այն եղել է Արագոնայի կենտրոնն ու հանդիսացել է Իսպանիայի քաղաքական կենտրոններից մեկը։

1391 թվական ջարդերը շրջանցեցին Սարագոսայի հրեաներին, և շուտով քաղաքը դարձավ Իսպանիայի հրեական կյանքի կենտրոնը։ 1942 թվականին տեղի ունեցավ Սարագոսայից արաբների ու հրեաների վերջնական վտարումը, ինչը էականորեն նվազեցրեց քաղաքի բնակչության թվաքանակը։ Այնուամենայնիվ, Սարագոսան մնաց Իսպանիայի խոշորագույն քաղաքներից մեկը։ Հայտնի է, որ 1548 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 25 հազար մարդ։

Բնակչություն

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սարագոսայում բնակվում է 679 624 մարդ, որի 48,4 %-ը արական սեռի, 51,2 %-ը՝ իգական։ Ստորև ներկայացված է Սարագոսայի բնակչության թվաքանակը 1991-ից 2012 թվականներին։

19911999200120022003200420052006200720082009201020112012
594 394603 367610 976620 419626 081638 799647 373649 181654 390666 129674 317675 121674 725679 624

Սարագոսայի բնակչության տարիքային բաժանումը ըստ 2011 թվականի դրությամբ

  • մինչև 16 տարեկան — 15,1 %,
  • 16-ից մինչև 64 տարեկան — 66,2 %,
  • 65 տարեկանից բարձր — 18,7 %:

Սարագոսայի արտասահմանցի բնակչության տոկոսային բաժինը բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ կազմում է 12,4 %, ընդ որում, արտասահմանցիների մեծ մասը ծագումով աֆրիկյան պետություններից են, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկաներից ու Վեստ Ինդիայից։

Տեսարժան վայրեր

Սարագոսայի դիմագիծը ձևավորվել է բազում դարերի ընթացքում։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ չնայած այն հանգամանքին, որ 19-րդ դարում այն լրջորեն վնասվել է Նապոլեոնյան պատերազմների ընթացքում։ Պատմության և մշակույթի հուշարձանների մեծ մասը գտնվում են Հին քաղաքում։ Էբրո գետի վրա կառուցված Քարե կամուրջը ունի բազմադարյա պատմություն։ Արդեն հռոմեական ժամանակներում Քարե կամրջի տեղում կառուցված էր փայտյա կամուրջ։ Մինչև մեր օրեր պահպանված կամուրջը թվագրվում է 15-րդ դարի առաջին կեսով։ Այն նաև անվանում են Առյուծի կամուրջ, քանի որ երկու կողմում սյուների վրա տեղադրված են քաղաքի խորհրդանիշ համարվող չորս առյուծներ։

Ստորև ներկայացված է Սարագոսա քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկը.

  • Բազիլիկա դե Նուեստրա Սենորա դել Պիլար տաճար — հանդիսանում է Իսպանիայում բարոկկո ( կորագիծ ) ոճով կառուցված ամենամեծ եկեղեցին ու Սարագոսայի խորհրդանիշներից մեկը։ Սկզբնապես տաճարի տեղում քաղաքի առաջին քրիստոնեաների կողմից կառուցվել է մատուռ։ Լեգենդի համաձայն 40 թվականին Մարիամ Աստվածածինը հայտնվել է Հակոբոս առաքյալին մոտավորապես Պիլարի սյուների մոտ։ Տաճարի ներսում առկա են Գոյայի ու Բաեույի հեղինակած որմնանկարներ։ Հռչակավոր է նաև 16-րդ դարում Դամիենա Ֆորմենտի կառուցած խորանը։ Տաճարից ոչ հեռու տեղակայված է Լա Լոնխայի բորսայի, եպիսկոպոսի նստավայրի շենքերը։
  • Լա Սեո տաճար — տաճարը կառուցվել է 12-րդ դարում և վերակառուցվել վերջերս։ Տաճարի ճարտարապետությունն իրենից ներկայացնում է տարբեր ոճերի համադրություն։ Աշտարակը կառուցված է իսպանական բարոկկո ոճով։ Լա Սեո տաճարը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Փրկչի Աստվածահայտնության տաճար
  • Ալխաֆերիա — մավրիտանական ոճի դղյակ, որը կառուցվել է 11-րդ դարում Սարագոսայի  խալիֆի Ալ Մուկտադիրի կողմից։ Դղյակն օգտագործել են նաև Արագոնի քրիստոնյա կառավարիչները, մասնավորապես՝ Պեդրո IV-ն և Ֆերդինանդ Արագոնացին։ 19-րդ դարում Նապոլեոնյան պատերազմների հետևանքով Ալխաֆերիան լրջորեն վնասվել է։ Ներկայում այստեղ տեղակայված է Արագոնի ինքնավար համայնքի խորհրդարանը։
Ալխաֆերիա

Տրանսպորտ

Օդանավակայաններ

Քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է Սարագոսայի օդանավակայանը (ZAZ): Այն բացվել է 1947 թվականի սեպտեմբերին։ 2012 թվականի դրությամբ օդանավակայանի ուղևորափոխադրումների հոսքը կազմել է 551 հազար մարդ։ Օդանավակայանը քաղաքի հետ կապում է ավտոբուսային կանոնավոր երթուղին։ Տաքսիով մինչև քաղաքի կենտրոն արժի շուրջ 20 եվրո։ Օդանավակայանը առաջարկում է նաև ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ։ 2008 թվականի մարտին Էքսպո-2008 ցուցահանդեսի անցկացման կապակցությամբ բացվեց օդանավակայանի նոր հանգույցը։ Ժամանակակից շինությունը կարող է տարեկան ընդունել մոտավորապես մեկ միլիոն ուղևոր։ Ներկա դրությամբ օդանավակայանում գործում են չորս ավիաընկերություններ (Ryanair, Air Europa, Air Nostrum и Wizz Air), որոնք իրականացնում են կանոնավոր երկկողմ չվերթներ դեպի Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Բուխարեստ, Կլուժ-Նապոկա։ Նախատեսվում է չվերթներ իրականացնել նաև դեպի Պրահա, Տիմիշոարա և Մարաքեշ։

Բացի կոմերցիոն նպատակներով օգտագործելուց, օդանավակայանը հանդիսանում է Իսպանիայի ռազմաօդային ուժերի ռազմաբազա։

Երկաթուղի

Սարագոսայի երկաթուղային գլխավոր կայարանը Սարագոսան տեղակայված է Մադրիդն ու Բարսելոնան իրար կապող RENFE գերարագ երկաթուղային գծի վրա։ Մինչև Մադրիդ ճանապարհորդության տևողությունը կազմում է շուրջ 75 րոպե, իսկ մինչև Բարսելոնա՝ 90 րոպե։ Քաղաքի գլխավոր կայարանից (Intermodal Zaragoza Delicias Station), որը բացվել է 2007 թվականին, մեկնում են ինչպես միջքաղաքային հեռավորության գնացքներ, այնպես էլ քաղաքային Cercanías էլեկտրագնացքները։

Քաղաքային տրանսպորտ

Սարագոսայի քաղաքային տրանսպորտը ներկայացված է «Urban Transport Company of Zaragoza (TUZSA)» ավտոբուսային ընդարձակ ցանցով, որը կազմված է 31 կանոնավոր գծերով, այդ թվում՝ 2-ը շրջանաձև։ Ավտոբուսները սպասարկում են 30 մունիցիպալիտետներ, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնից մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա (Զուերա, Սան Մատեո դե Գալեգո, Օզերո, Մյուլ, Լա Մուելա և այլն)։ Կարմիր գույնով և գազարագույն գծերով ներկված քաղաքային ավտոբուսների համար «Interbús» հատուկ վճարային քարտեր։

Սարագոսայի տրամվայի առաջին գիծը շահագործման է հանձնվել 2011 թվականի ապրիլի 19-ին։ Այն անցնում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք՝ ներառելով քաղաքի հիմնական տեսարժան վայրերը։ Տրամվայի գծի երկարությունը 12,8 կիլոմետր է։ Սպասվող տարեկան ուղևորահոսքը 35 միլիոն ուղևոր է։ Ներկայում ընթանում են երկու նոր գծերի կառուցման աշխատանքներ։

Սարագոսայում գոյություն ունի նաև «BiZi Zaragoza» քաղաքային հեծանիվների հասարակական ցանց։ Այն բացվել է 2008 թվականի հունիսին Էքսպո-2008 ցուցահանդեսի կապակցությամբ։ Սկզբնական շրջանում քաղաքային իշխանությունները գնեցին 350 հեծանիվ և կահավորեցին 29 կայանատեղի, որոնք հիմնականում տեղակայվեցին Էբրո գետի երկայնքով, ինչպես նաև կազմակերպեցին 88,4 կիլոմետրանոց հեծանվային արահետների ցանց։ 2008 թվականի նոյեմբերին «BiZi»-ն արդեն ուներ 12500 բաժանորդ։ 2009 թվականի սեպտեմբերին այն իրականացրեց առաջին նշանակալի ընդլայնումը՝ հեծանիվների թվաքանակը հասցնելով մինչև 1000-ի, իսկ կայարանների թիվը՝ 100-ի։ Այդ ժամանակ «BiZi»-ի բաժանորդների թվաքանակը հասավ 29000-ի և 9000 ամենօրյա օգտագործման ցուցանիշի։ Սարագոսայի քաղաքային իշխանությունները նախատեսել էին «BiZi» ցանցով ծածկել ամբողջ քաղաքը 2014 թվականին՝ կահավորելով 250 կայնատեղի և 2500 հեծանիվ։ Ծառայությունը աշխատում է տարվա ընթացքում 365 օր ժամը 06:00-ից մինչև 24:00-ն: Ծառայությանը մեկ տարով բաժանորդագրվելու վճարը կազմում է 25 եվրո։

Մշակույթ

Կինո և թատրոն

Սարագոսայում գործում են մի քանի թատրոններ, որոնցից ամենահինը Գլխավոր թատրոնն է իսպ.՝ Teatro Principal (Zaragoza): «Teatro Fleta»-ն որոշ ժամանակով դադարեցրել է թատերական գործունեությունը, քանի որ հաստատության համար կառուցվում է նոր շենք։Սարագոսայի գլխավոր թատրոնը՝ Teatro Principal-ը

Սարագոսան ունի նաև համերգասրահ («Auditorio de Zaragoza»), որտեղ առկա է ակուստիկ դահլիճ։ Այդ դահլիճում անցկացվում են «Enigma-Orquesta de Cámara» կամերային նվագախմբի համերգները։ Համերգասրահի տնօրինության հետ կնքված պայմանագրի համաձայն կամերային նվագախումբը համերգասրահում անցկացնում է իր սեփական համերգաշրջանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից երաժշտության վրա։ Նվագախումբը դպրոցների համար նաև կազմակերպում է կրթական համերգներ, ինչպես նաև աշխատում է «Auditorio de Zaragoza» երաժշտախմբի հետ համագործակցությամբ։Սարագոսայի գլխավոր նվագախմբի գլխավոր սրահը՝ «Մոցարտը»

Քաղաքում տեղակայված է նաև Արագոնի դրամատիկական արվեստի կենտրոնը, ինչպես նաև մի շարք այլ թատերական հաստատություններ, ինչպիսիք են «Teatro de la Ribera»-ն, «Teatro Imaginario»-ն, «Caleidoscopio»-ն, «Muac»-ը, «Belladona»-ն, «Teatro del Temple»-ը, երկար պատմություն ունեցող մունիցիպալ թատերական դպրոցը։

Սարագոսան կինոարտադրության բնագավառում հանդիսանում է ռահվիրա։ Տեղացի Էդուարդո Խիմենո Կորեասը 1896 թվականին նկարահանել է իսպանական ամենաառաջին ֆիլմերից մեկը՝ «Salida de misa del Pilar»-ը։ Քաղաքում տարբեր ժամանակներում աշխատել է հայտնի ռեժիսորներ, դերասաններ, կինոքննադատներ, կինոսցենարիստներ։ Մասնավորապես, ռեժիսորներ Ֆլորյան Ռեյը, Խոսե Լուիս Բորաուն, Խոսե Մարիա Ֆորկեն, Ֆերնանդո Պալասիոսը, Անտոնիո Արտերոն, Սանտոս Ալկոսերը, Ալֆրեդո Կաստելոն, Խոսե Անտոնիո Մաենսան, Ռաուլ Արտիգոտը, Խոսե Անտոնիո Դուկեն, Խոսե Լուիս Գոնսալվոն, Ալբերտո Սանչեսը, ժամանակակիցներ Միգել Անխել Լամատան, Լուիս Ալեգրեն և ուրիշներ։ Սցենարիստներից հայտնի է Սանտյագո Ագիլար Օլիվերը։

Կրթություն

Սարագոսայի համալսարանը հանդիսանում է Իսպանիայի ամենահին համալսարաններից մեկը, ինչպես նաև ինքնավար համայնքի միակ պետական համալսարանը։ Այն հիմանդրվել է 1583 թվականին։ Համալսարանի 22 ֆակուլտետներում կրթություն են ստանում ավելի քան 40 հազար ուսանողներ։ Ներկա դրությամբ այն տեղակայված է մի քանի մասնաճյուղերում, որոնցից երկուսը գտնվում են քաղաքից դուրս։ Սարագոսայի համալսարանը հայտնի է իր գիտական գործունեությամբ և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գործընկերային հարաբերություններով։

Սպորտ

Ֆուտբոլ

Քաղաքի Ռեալ Սարագոսա ֆուտբոլային ակումբը մասնակցում է Իսպանիայի ֆուտբոլի առաջնությանը երկրորդ դիվիզիոնում և հանդիսանում է Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի վեցակի գավաթակիր։ Ֆուտբոլային ակումբի ժամանակակից պատմության մեջ ամենափառավոր իրադարձություններից մեկն այն է, որ ՈւԵՖԱ-յի գավաթակիրների գավաթի 1994-1995 մրցաշրջանի հաղթող։ Ռեալ Սարագոսա ֆուտբոլային ակումբի մարզադաշտն է հանդիսանում Ռոմարեդան։ Քաղաքում տեղակայված է նաև «Club Deportivo Transportes Alcaine» կանանց ֆուտբոլային ակումբը։

2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման համար Սարագոսան Խակայի հետ համատեղ հայտ էր ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեյին, սակայն վերջնահաշվարկում մերժում ստացել։

Թանգարաններ

Սարագոսա քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ, որոնք նվիրված են պատմությանը, մշակույթին, քաղաքին, տարբեր հավաքածուների և այլն։ Ստորև ներկայացված է Սարագոսա քաղաքի թանգարանների ցանկը.

Ցանկը՝

  • Պատմության կենտրոն (իսպ.՝ Centro de Historias),
  • Սարագոսայի թեմական թանգարան (Museo Diocesano de Zaragoza),
  • Պաբլո Գարգալոյի թանգարան (իսպ.՝ Museo Pablo Gargallo),
  • Պիլարի թանգարան (իսպ.՝ Museo Pilarista),
  • Լա Սեո պատկերանկար գորգերի թանգարան (իսպ.՝ Museo de Tapices de La Seo), այստեղ պահպանվում և ցուցադրվում է 15-ից 18-րդ դարերի պատկերանկար գորգերի մեծ հավաքածուն, որը համարվում է Եվրոպայում լավագույններից,
  • Սարագոսայի թանգարան (իսպ.՝ Museo de Zaragoza),
  • Պաբլո Սերանոյի թանգարան (իսպ.՝ Museo Pablo Serrano), այստեղ պահպանվում են քանդակագործ Պաբլո Սերանոյի քանդակները, նա հանդիսացել է «Grupo El Paso»-ի հիմնադիր և արքայազն Աուստրիացու 1982 թվականի արվեստի մրցանակակիր,
  • Կամոն Ասնարի թանգարան (իսպ.՝ Museo Camón Aznar),
  • Սարագոսայի ազգագրական թանգարան,
  • Սարագոսայի խեցեգործության թանգարան
  • «Torre Nueva» թանգարան, նվիրված է 19-րդ դարում ավերված Արագոնյան պալատին,
  • Կրակի և հուրի թանգարան (Museo del Fuego y los Bomberos),
  • «Museo de La Zaragozana» թանգարան, տեղակայված է հին գինեգործարանի շենքում,
  • Ռազմական ուսումնարանի թանգարան։

Հռոմեական ժամանակաշրջանին նվիրված թանգարաններ

  • Սարագոսայի «Հռոմեական թատրոն» (իսպ.՝ Museo del teatro romano),
  • Սարագոսայի «ֆորում» (իսպ.՝ Museo del Foro),
  • Սարագոսայի «Բաղնիքներ» (իսպ.՝ Museo de las Termas),
  • Սարագոսայի «Գետային նավահանգիստ» (իսպ.՝ Museo del Puerto fluvial),
  • Սարագոսայի «Գետային լողավազան» (իսպ.՝ Acuario Fluvial de Zaragoza), կառուցվել է Էքսպո-2008 ցուցահանդեսի կապակցությամբ, հավանաբար հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ քաղցր ջրով լցված լողավազանը։

«Ջրային սյուն» անունը ստացած շենքը
Սարագոսայի Իսպանիա հրապարակը
Սարագոսայի հետիոտնային փողոցը
Էբրո գետի ափին կառուցված Քարե կամրջի սկզբնամասում տեղադրված առյուծի քանդակները
Սուրբ Մարիամ Մագդալենացու եկեղեցի
Հռոմեական պարիսպներ
Սարագոսայի համաշխարհային առևտրային կենտրոնը:

Leave a comment