
2021 թվականի ուսումնական տարին սկսվեց հունվարյան ճամբարով: Հունվարյան ճամբարը ինձ համար ամենից հագեցած և հետաքրքրիր ժամանակահատվածն է: Դպրոց հաճախում էինք հիբրիդային ռեժիմով, պատճառը երկրում տիրող համաճարակն է:
Հունվար ամսին ունեցա այցելություն դեպի` Վիքիմեդիա և ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան:
Վիքիմիեդիայում ծանոթացացանք իրենց աշխատանքին և շրջեցինք շենքով:
ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ունեցանք վեբինար-քննարկում: Հղումը` ստրև
Հանդիպում-վեբինար նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոնում
Հայոց լեզու և գրականություն առարկայից ունեցանք ընթերցում-քննարկումներ: Մասնակցեցի երկու նախագծերի` Սասունի վանական համալիրները և Սասնա բարբառը հղումները ստորև`
Աղբերիկի վանք
Նկարչությունից աշխատել ենք մինիմալիզմի ժանրում:
Անգլերենից նույնպես ունեցել ենք ընթերցում-քննարկումներ: Նաև դիտել ենք ուսուցողական ֆիլմեր:
Զբաղվել ենք սեղանի թեննիսով:
Հոգեբանության ակումբում կատարել եմ նախագիծ հետևյալ վերագրով <<Մարդու խառնվածքները>>, հղումը` ստորև
Խառնվածքի տեսակները
Քաղաքագիտություն և պատմություն առարկաներից ունեցել ենք հանդիպում քննարկում` Պարոն Թոքմաջյանի և Պարոն Տիգրանյանի հետ: Թեման` ընտրություններ:
Իսպաներեն առարկայից` սովորել ենք երգեր, ելույթ ունեցել` Լիլիթ Բլեյանի հետ:
Դասերից զատ զբաղվել եմ ընթերցանությամբ և կատարել վերլուծություններ:
Հունվար ամիսը համարում եմ հագեցած և ստացված: