Չեռնոբիլ քաղաքը գտնվում է Ուկրաինայում: Տարածքը կազմում է ՝ 2044 կմ. քառակուսի: 1980 ական թվականներին բնակչությունը կազմում էր մոտավորապես 10000 մարդ, սակայն ներկայումս այնտեղ ապրում են շատ քչերը: Այօր քաղաքը շրջափակված է փշալարերով, մուտքը հսկում են ոստիկանները: Աղետալի դեպքից հետո քաղաքը վերածվեց մեռյալ գոտու:
1986 թվականի ապրլի 26-ի գիշերը, ժամը՝ 23:00-ին տեղի է ունենում դեպք , որը որոշեց քաղաքի ճակատագիրը:
Նախատեսվում էր ատոմակայանում կատարել մի փորձարկում, որի շնորհիվ միգուցե հնարավոր կլիներ խնայել ծախսվող ռեսուրսները: Ատոմակայանի ճակատագիրը այդ գիշեր գտնվում էր երեք հոգու ձեռքում ՝ Լեոնիդ Տոպտունով (կառավարման ավագ ինժեներ), Ալեքսանդր Ակիմով (հերթափոխի պետ, վերահսկիչ), Անատոլի Դյատլով (գլխավոր ինժեների փոխարինող): Շուտով աշխատանքի մեկնարկ է տրվում ատոմակայանի չորրորդ էներգաբլոկին, Լեոնիդը նկատում է, որ էներգիայի հզորությունը գնալով նվազում է: Էներգաբլոկի աշխատանքը դադարեցնելու նպատակով նա դիմում է Անատոլի Դյատլովին, վերջինս բարկանում է և հրամայում շարունակել գործնթացը: Շուտով հրամայվում է դադարեցնել չորրորդ էներգաբլոկի աշխատանքը , ապա հրամայում է Տոպտունովին էներգաբլոկում բարձրացնել էներգիայի հզորությունը, սա չգիտակցված որոշում էր նա ցանականում էր ամեն գնով իրականացնել փորձարկումը , քանի որ հաջողության դեպքում նրան պաշտոնի բարձրացում էր սպասվում:
Որոշ ժամանակ անց ատոմակայանում ցնցումներ են նկատվում, ինժեներներից մեկը գնում է գլխավոր ատոմային սենյակ և տեսնում , որ ռեակտորում էներգիայի հզորությունը այնքան է մեծացել , որ շարժվում են 350 կգ. քաշ ունեցող սարքերը: Նա փորձում է տեսախցիկի օգնությամբ հայտնել այդ մասին, սական նրան չեն նկատում: Ցնցումները առավել են ուժգնանում: Էներգաբլոկում էներգիայի հզորացումը դառնում է անկառավարելի: Մի քանի վայրկյան անց ատոմակայանը պայթում է: Պայթյունի հզորությունը այնքան մեծ էր, որ հինգ հարյուր տոննա քաշ ունեցող տանիքը թռել է օդ:

Մթնոլորտ է արտանետվում հիսուն տոննա ատոմային տարրեր պարունակող աղտ: Այնուհետև օդը սկսվում է լցվել ավելի շատ ատոմային ճառագայթներով: Աշխատակիցները մի պահ քարացել էին, չգիտակցելով որ այդտեղ մնալով նրանք քայքայվում են: Ճառագայթումը տարածվեց , հասնելով մինչև Բելառուս:

Սկսվեց մասսայական տարհանումը: Այս ամենը պատճառ դարձավ մի շարք հիվանդությունների տարածմանը: Ալեքսանդր Ակիմովը մահացավ դեպքից 15 օր անց, նա մինչև վերջ պնդում էր էր ճիշտ է վարավել և չհասկացավ թե ինչու ատոմակայանը պայթեց: Նրա ճակատագիրն ունեցավ նաև Տոպտունովը: Աշխատակազմից ողջ մնաց Սաշա Յուվչենկոն, նա 15 անգամ մաշկի վիրահատություն է տարել: Անատոլի Դյատլովը նունպես ապրեց և մահացավ սրտի կաթվածից, իր վերջին հարցազրույցներում նա նշել է , որ պայթյունը տեղի ունեցավ հին սարքավորումների պատճառով:
Դեպքից հետո Չեռնոբիլը հայտարարվեց արգելված գոտի: Քաղաքը վերածվեց՝ սարսափելի թանգարանի: Մինչ օրս հյուսվում են տարբեր առասպելներ Չեռնոբիլյան պայթյունի և դրանից առաջացած հետևանքների մասին:
Այս պատմությունը ապացույցն է այն բանի, որ մեկ չգիտակցված որոշումը կարող է կործանել ամեն բան:
Չեռնոբիլի պատմությունը դաս էր շատ երկրների համար: Պետք է գիտակցել , որ յուրաքանչյուր պետություն ապահովագրված չէ <<Չեռնոբիլյան պայթյուններից>> : Մեր երկիրը նույնպես ապահով չէ, քանի որ մեր ատոմակայնը բավականին հին է : Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ չպետք է ատոմակայանները կառուցվեն բնակելի շրջաններում: Դրանք պետք է կառուցվեն շատ հեռավոր հատվածներում, քանի որ պայթյունից բացի կա նաև ճառագայթման մեծ վտանգ: Վերջինիս հետևանքով մարդկության մոտ առաջացելեն շատ հիվանդություններ, երեխաները և կենդանիները ենթարկվել են մուտացիայի:
Վտանգներից խուսափելու համար պետք է գտնել ԱԷԿ -ներին փոխարինող միջոց: Ֆիզիկոսները եկել են այն եզրահանգմանը , որ ԱԷԿ – ներին կարող են փոխարինել ՝ ՋԷԿ -երը: Դեռևս ՋԷԿ-երի աշխատանքից մարդկության կյանքին վտան սպառող գործոններ չկան: