Մթնոլորտ (նախագիծ)

Մթնոլորտ (նախագիծ)

Մթնոլորտը՝  Երկրագունդը շրջապատող օդի շերտն է, այլ կերպ ասած՝ մի հսկայական գազային օվկիանոս : Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում:

Մեր շնչած օդը, թթվածնից բացի պարունակում է այլ գազեր (  ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%)  նեոն, հելիում, կրիպտոն և այլն ): Մթնոլորտում առկա են նաև ծխային մասնիկներ, ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղիկներ:

Ցավոք սրտի ներկա պահի դրությամբ ողջ մարդկությունը շնչում է աղտոտված օդ: Օդային ավազանի աղտոտող գործոնները բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ և շարժական աղտոտողներ : Օդը աղտոտվում է փոխդրամիջոցների, արդյունաբերության, գյուղատնտեսության և մարդու գործունեության միջոցով:

Մթնոլորտի աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում մարդկության առողջության համար: Մարդկանց մոտ դժվարանում է շնչառությունը և վնասվում աչքերը , առաջ են գալիս մի շարք կյանքի համար վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են ստանալ մաշտաբային բնույթ:

Այս ամենից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ մենք պետք է պահպանենք մթնոլորտի մաքրությունը: Մթնոլորտի աղտոտումից որոշակիորեն խուսափելու համար պետք է ստեղծենք էկոլոգիապես մաքուր աշխատող փոխադրամիջոցներ և տեխնիկա: Նաև պետք է ավելի ճիշտ օգտագործենք մեզ բաժին հասած էներգիայի քանակությունը:

Կլիմայի գլոբալ փոփոխությունները մեծ վտանգներ են ներկայացնում ոչ միայն երկրների՝ այլև մարդկության համար: Կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով Հայաստանում ջրային պաշարները կսկսեն առավել արագ գոլորշանալ : Շատ տաքացման դեպքում նաև կարող է նվազել հողերի խոնավությունը, ինչը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը, քանի որ շատ բույսեր և բանջարեղեններ այլևս կդադարեն աճել: Գլոբալ տաքացման հետևանքով նաև առավել արագ կտարածվեն համաճարակները:

Մենք պետք է լրջորեն մոտենանք այս հարցին, քանզի դրանից է կախված մեր ապագա սերունդների բարեկեցությունը:

Leave a comment