Lesson 14

Lesson 14

  1. Rory was thrown out of school because of his violent behavior.
  2. The vicious lion attacked the lost child in the forest.
  3. They had a brawl over who was a better swimmer.
  4. The magician thrust his hand into his hat, and out came a rabbit.
  5. A man was caught trying to duplicate documents that were top secret.
  6. His rival was a man who was trying to win the heart of his girl.
  7. The experienced chess player tried to keep his opponent guessing.
  8. The boy was bewildered by the fact that his parents had abandoned him.
  9. Whenever the skinny boy got into a fight he was the underdog.
  10. When some animals aren’t fed on time they become very brutal.
  11. The ball was hit so hard that it went whirling down the field.
  12. Five hundred men were killed in that unruly battle.
Հիսուսի առակները

Հիսուսի առակները

Ժայռի վրա կառուցել տունը 

Ով որ ինձ մոտ է գալիս և իմ խոսքերը լսելով՝ գործադրում է դրանք, ձեզ ասեմ, թե նա ում է նման։ Նման է այն մարդուն, որ տուն կառուցելու համար հողը խորն է փորում և հիմքը հաստատում ժայռի վրա։ Երբ գետը, հեղեղներից հորդելով, զարկի այդ տանը, չի կարողանա խախտել այն. որովհետև տան հիմքը ժայռի վրա է հաստատված։ Իսկ ով լսում է իմ խոսքերը, բայց չի գործադրում դրանք, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է կառուցում. երբ գետը զարկում է դրան, այն իսկույն քանդվում է։ Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը։

Առակը ուսուցանում է մարդկանց, որ նրանք պետք է հետևեն Հիսուսի խոսքերին: Առակում ասվում է, որ նա ում լսելի է եղել Հիսուսի խոսքը, պարտավոր է ենթարկվել այդ խոսքերին: Այդժամ նրա ճամփան հարթ կլինի և նա Հիսուսին մոտ կլինի:

Ի տարբերություն հնազանդների, անհնազնդների կյանքը նման կլինի առանց հիմքի տան, որը թեթև երերումից կքանդվի, քանզի այն` հավատի վրա չէ կառուցված: Այդպիսի մարդկանց կործանումը շատ ահավոր է լինում:

«Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»

«Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»

Առաջին տեսանյութում ներկայացվում է Կոմիտասի թանգարանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: 

Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը:  Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը: Ցուցադրության հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:

  • Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն»
  • Երկրորդ սրահ` «Կոմիտասը և իր ժամանակակիցները»
  • Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը»
  • Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը»
  • Հինգերորդ սրահ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը»
  • Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը»
  • Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները»
  • Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո»

Երկրորդ տեսանյութում պատմվում է` Կոմիտասի կյանքի, գործունեության, ստեղծագործությունների և դրանց գրման մանրամասների մասին:

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

Հայ ժողովրդի համար նույնիսկ ամենածանր պահին, Կոմիտասը հանդիսանում էր հույսի և փրկության աղբյուր` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ և ուժեղ կամքով: Սա էլ պատճառ հանդիսացավ գալիք դավադրության համար:

 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան: Այդ ժամ, նա նոր էր վերադարձել Թուրքիայի աքսորից և գտնվում էր ծանր հոգեբանական վիճակում: Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ: Ակնհայտ է, որ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ…

Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք Կոմիտասի հիվանդության պատմությունը, ապա կնկատենք, որ այդ ամենի մեջ` անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է տեղափոխվել դեռեևս 1898 թվականին: Ակներև է , որ սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում:
Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երեւույթին, թյուր ախտորոշումը հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը…

Ֆրանիսայում գործում է օրենք առ այն, որ  հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանըմշ, Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որը հնարավոր էր բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով: Հենց այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն: Մահվան պատճառ է հանդիսացել` ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդները հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ավաղ Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն…

Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները

Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները

Անկախություն ասվածը կարելի է հասկանալ երկու կերպ` ազգի անկախություն և անհատի ազատություն:

Պետական անկախությունը` ես համարում եմ ժողովրդի մղիչ ուժ: Անկախության համար պետք է պայքարել: Դեռևս շատ քիչ պետությունների է հաջողվել հասնել անկախության առանց կռիվների։ Պետությունները ձգտում են անկախանալ, որպեսզի վարեն ինքնուրույն քաղաքականություն և բարելավվեն երկրում տիրող պայմանները:

Յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության։ Ինձ համար անկախությունն ու ազատությունը ամենակարևորն են հասարակական կյանքում։

Հարկ է նշել , որ պետական անկախությունից առավել կարևոր է ` հոգու և մտքի անկախությունը: Մսրդը պետք է գիտակցի , որ առաջին հերթին հարկավոր է անկախեցնել իր միտքը և հոգին: Այդ անկախությանը կարող ենք հասնել այնժամ, երբ դուրս գանք հասարակության կողմից ստեղծված երբմնի անհիմն կարծրատիպերից և իհարկե մաքրենք մեր կյանքը վատ սովորություններից:

Պետք է խոստովանել, որ առանձ անկախության մեր կյանքը թերի կլիներ: Ուստի անկախությունը մարդու մեծագույն պարգևներից է:

Մենք ենք մեր անկախության տերը:

Աղասի Այվազյան

Աղասի Այվազյան

Ստորև կմեջբերեմ Աղասի Այվազյանի խոսքերից մեկը և կփորձեմ տալ իմ մեկնաբանությունը:

«Մեր ազգային կերպարի այժմյան խախտ ու խանգար շրջագծերի միջից մշտապես թեթևակի երևակվում է բնազանցական մի նկարագիր՝ մեծ հայի նկարագիրը՝ ազնվատոհմ ու ազատաբարո, մեր խորքային իմաստն ու հիմքը, որը մեզ պահել ու պահպանել է և բերել մինչև այսօր։ Այլապես ինչո՞ւ կանք հիմա: Այլապես ինչո՞ւ ենք անցել այս դժվարին ու երկար ճանապարհը։ Եվ որտեղի՞ց է այն դժգոհությունը, որ ունենք ինքներս մեր նկատմամբ, այդ ո՞ր վեհանձն բնույթն է և սուր աչքը, որ ամեն քայլափոխի տեսնում է ինքն իրեն և սրտմտում։ Դա այն մետաֆիզիկական ազգային գերակայությունն է, որ մեծ սևեռում է պահանջում իր ներկայությունը տեսանելի դարձնելու համար։ Նա, թերևս, լավագույնն է այս աշխարհում, ուր սկզբնաչարը փշրել է նրա ամբողջությունը, դիվալլուկ ժամանակների մրամութն ու ժանգառքը կոլոլել են նրա փշուրները: Գուցե, մեր դժգոհությունը նրա կերպարը հավաքելու տառապանքից ու ձգտումի՞ց է։ «Սիրի՛ր ինքդ քեզ, փշո՛ւր,- երբեմն ասում է նա,- և դու կսիրես ամբողջությունը քո»։

Ըստ իս , տողերը` հայ ազգի և մարդկային անհատականությունների մասին են: Հեղինակը ցանկանում է փոխանցել այն միտքը, որ որքան էլ հայ ազգի ճամփան քարքարոտ է եղել և արնահեղեղ , միևնույնն է ` մենք նույնն ենք մնացել: Խոհուն, ազնվատոհմ ու ազատաբարո ահա «Հայ» հասկացողությունը: Մեզ պահել, պահպանել և ուժ են տվել մեր վաղեմի հիմքերը:

Մեր քննադատն ու դատավորը` մենք ենք: Այո՛, մենք ենք կրծոտում մեր հոգին, անվերջ դժգոհելով և բողոքելով: Գուցե այս ամենի հիմքում մեր դարերից եկած ձգտումն է:

Անկախ ամեն ինչից` ցանկացած ոք, պետք է սիրի իրեն էնպես, ինչպես որ կա: Երբեմն պարտված, երբեմն հաղթած, երբեմն կործանման եզրին կամ վերելքում կանգնած: Ահա ինքդ քեզ սիրելու արվեստը:

Poemas en español (proyecto de traducción)(իսպաներեն բանաստեղծություններ, թարգմանչական նախագիծ)

Poemas en español (proyecto de traducción)(իսպաներեն բանաստեղծություններ, թարգմանչական նախագիծ)

“Si me quieres, quiéreme entera”

(Dulce María Loynaz)

Si me quieres, quiéreme entera,
no por zonas de luz o sombra…
Si me quieres, quiéreme negra
y blanca, y gris, verde, y rubia,
y morena…

Quiéreme día,
quiéreme noche…
¡Y madrugada en la ventana abierta!…
Si me quieres, no me recortes:
¡Quiéreme toda… O no me quieras.

«Թե սիրում ես ինձ, սիրիր ամբողջությամբ»

Եթե ​​սիրում ես ինձ, սիրիր ամբողջությամբ
Այլ ոչ թե լույսում կամ ստվերում …
Եթե ​​սիրում ես ինձ, ապա սիրիր ինձ

Սև և սպիտակ, և՛ մոխրագույն, և՛ կանաչ, և՛ շիկահեր,
և՛ թխահեր …

Սիրիր ինձ ցերեկը,
Սիրիր ինձ գիշերը …
Եվ վաղ առավոտյան` բաց պատուհանի մոտ …
Եթե ​​սիրում ես ինձ, մի՛ մասնատիր ինձ.
Սիրիր ինձ ամբողջովին … Կամ, մի՛ սիրիր ինձ:

Presente simple

(Pedro Salinas)

Ni recuerdos ni presagios:
sólo presente, cantando.

Ni silencio, ni palabras:
tu voz, sólo, sólo, hablándome.

Ni manos ni labios:
tan solo dos cuerpos,
a lo lejos, separados.

Ni luz ni tiniebla,
ni ojos ni mirada:
visión, la visión del alma.

Y por fin, por fin,
ni goce ni pena,
ni cielo ni tierra,
ni arriba ni abajo,
ni vida ni muerte, nada
sólo el amor, sólo amando.

«Պարզ ներկա»

Չկան ո՛չ հիշողություններ, ո՛չ նշմարներ.
Պարզապես լավ է պատմել, երգել:

Ո՛չ լռություն, ո՛չ բառեր.
Կա քո ձայնը միայն, ինձ հետ խոսելիս:

Ո՛չ ձեռքեր, ո՛չ շուրթեր.
Ընդամենը երկու մարմին,
Հեռվում, առանձին:

Ո՛չ լույս, ո՛չ խավար,
Ո՛չ աչք, ո՛չ հայացք.
Միայն տեսիլք, հոգու տեսիլք:

Եվ վերջապե՜ս, վերջապե՜ս,
Ո՛չ ուրախություն, ո՛չ ցավ,
Ո՛չ երկինք, ո՛չ երկիր,
Ո՛չ վերև, ո՛չ ներքև,
Ո՛չ կյանք, ո՛չ մահ, ոչինչ
Միայն սեր, միայն սեր:

Canción del demasiado amor

( Vinicius de Morais)

Quiero llorar porque te amé demasiado,
quiero morir porque me diste la vida,
ay, amor mío, ¿será que nunca he de tener paz?
Será que todo lo que hay en mí
sólo quiere decir saudade…
Y ya ni sé lo que va a ser de mí,
todo me dice que amar será mi fin…
Qué desespero trae el amor,
yo que no sabía lo que era el amor,
ahora lo sé porque no soy feliz.

«Երգ չափազանց մեծ սիրո մասին»

Ես ցանկանում եմ լաց լինել, քանզի ես քեզ շատ էի սիրում:
Ես ուզում եմ մեռնել, քանի որ դու էրի ինձ կյանք տվողը:
Օ՜ իմ սեր, ես երբեք չեմ կարող խաղաղությունս գտնել:
Այն ամենը, ինչ կլինի իմ մեջ` ավերակ է:
Եվ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ:
Ամեն ինչ հուշումն է այն բանի, որ սա սիրո վերջը կլինի …
Օ՜, ինչ հուսահատություն է բերում սերը…
Ես չգիտեի, թե ինչ է սերը.
Հիմա ես գիտեմ, քանի որ այլևս երջանիկ չեմ…

Translation (english to armenian)

Translation (english to armenian)

Scientists and doctors can’t make their minds up about coffee. One study says it’s really bad for us and the next report says it’s good for us. I’ve even read that 10 cups a day is good for our brain. I like a cup of coffee at certain times of the day. I must have a coffee first thing in the morning. I can’t survive without my morning coffee. I have another cup or two when I get to work. And that’s it. I never drink coffee after lunchtime. If I do, I can’t sleep at night. The only time I drink coffee in the evening is if I go to a nice restaurant. Coffee seems a lot more complicated these days. When I was younger it was just coffee. Now it’s latte, frappucino and all kinds of other strange words.

Գիտնականները և բժիշկները չեն կարողանում վերջնականապես կազմավորել իրենց կարծիքը` սուրճի մասին: Մի ուսումնասիրություն վկայում է այն մասին, որ դա իսկապես վատ է մեզ համար, իսկ հաջորդ զեկույցում ասվում է, որ այն լավ է մեզ համար: Ես նույնիսկ կարդացել եմ, որ օրական 10 սուրճի բաժակը օգտակար է մեր ուղեղի համար: Ես օրվա մեջ սիրում եմ խմել գոնե մեկ բաժակ սուրճ: Առավոտյան, առաջին հերթին պետք է սուրճ խմեմ: Ես չեմ կարող գոյատևել առանց իմ առավոտյան սուրճի: Ես ևս մեկ կամ երկու բաժակ ըմպում եմ աշխատանքի վայրում: Այսքանով սահմանափակվում եմ, քանի որ ճաշից հետո , երբեք սուրճ չեմ ըմպում: Հակառակ դեպքում, գիշերը չեմ կարող քնել: Միակ դեպքը երբ երեկոյան սուրճ եմ խմում, ապա դա լինում է այն դեպքում, երբ գնում եմ գեղեցիկ ռեստորան: Այս օրերին սուրճը շատ ավելի բարդ է հասկացվում: Երբ ես փոքր էի, դա պարզապես սուրճ էր: Հիմա դա լատե է, ֆրապուչինո և բոլոր տեսակի այլ տարօրինակ բառեր: