Halloween

Halloween

One of the national festivals of English-speaking countries is Halloween. It takes place on October 31 on Allhallow’s Eve.

The pumpkin is a symbol of this festival in which offensive face is cut out. A lighted candle is put into the pumpkin. It was considered that pumpkin left about the house on All Saints’ Day drove off malignant demons.

On this day parties are held and people put on suits of the terrible creatures and monsters from films. Children go from house to house, sing songs and try to get sweeties. Besides that games and fortune-telling are widely spread on Halloween. At night children and teenagers tell each other horror stories and legends and the most popular legend is about Bloody Mary. She is said to appear in a mirror when her name is called three times.

Organization of attractions where visitors are got scared is also an important tradition. On this holiday television broadcasts a lot of horror films and animations. On this day we can show our fantasy and live in the world of dead for a little while.

Halloween’s history comes from the ancient religion of the Celtic tribes. The Celts had faith in the spirit world and worshipped nature. They believed that at the end of summer, Samhain, the god of death, becomes more powerful and overpowers the god of the sun, Belenus. This day, Samhain brings together all the undead and evil spirits by opening the gates between this world and other ones, much darker ones.

People once believed that there were many ghosts and witches on the Earth and that they met on this day to worship the Devil. Today, people do not believe in supernatural but like to have fun and celebrate .

Interesting halloween movie for you.

https://www.youtube.com/watch?v=31-W85zZrac

Ի՞նչ է քաղաքակրթությունը

Ի՞նչ է քաղաքակրթությունը

Քաղաքակրթության առաջացումը Երևանում հիշատակվում է 18-րդ դարում: Քաղաքակրթությունը սերտորեն կապված է մշակույթի հետ: Հասկացության սահմանումը տրվում է հետևյալ կերպ՝ քաղաքակրթությունը հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճանն է: Շպենգլերը կարծում էր , որ քաղաքակրթությունը մշակույթի զարգացման փուլերից է:

Այն իր մեջ ընդգրկում է մշակույթի տարբեր ոլորտներ: Այստեղից հետևում է, որ քաղաքակրթությունը որոշում է ժողովրդի զարգացվածության աստիճանը: Քաղաքակրթություն և մշակույթ բառերը հոմանիշներ չեն, բայց երբեմն կարելի է նույնականացնել, քանի որ մշակույթը քաղաքակրթության մի մասն է:

Ի՞նչ է մշակույթը

Ի՞նչ է մշակույթը

Մշակույթ բառը թարգմանաբար նշանակում է ՝ մշակել, խնամել:

Մշակույթը կերտում է ժողովուրդը, իր ապրած տարիների ընթացքում: Մշակույթը՝ մարդկային համոզմունքների և հասարակությամբ սահմանված կարգերի խմբավորումն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Մշակույթ հասկացության սահմանումը կարող ենք տալ նաև այսպես՝ մշակույթը նյութական ու հոգևոր արժեքների ամբողջությունն է, որ ստեղծել է մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում :

Կարոր է , որ երկիրն ունենա զարգացած մշակութ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ոք պետք է զարգացնի իր երկրի մշակույթը:

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես բարձրադիր տարածք: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիս-արևելքում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է: Այն հայտնի է նաև Մասիս անունով: Տարծքը ծովի մակարդակից բարձր է 5165 մետր: Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ՝ Արարատից անմիջապես արևմուտք ձգվում են բազմաթիվ լեռնաշղթաներ ՝ Հայկական պար անունով:Հ.Հ. տարածքի ամենաբարձր լեռը՝ Արագածն է: Այն ունի 4096 մետր բարձրություն: Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են: Կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է:

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով: Կան երեք խոշոր լճեր՝Սևանը, Վանան և Ուրմիան: Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով: Վանա լիճը հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված Ս. Խաչ եկեղեցով: Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո և Փարվանա լճերը:

Հայկական լեռնաշխարհի նշանավոր գետերն են ՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը, Ճորոխը և Արաքսը: Այս գետերը թափվում են Կասպից և Սև ծովերը և Պարսից ծոցը:

Հենց այսպիսին է Հայկական լեռնաշխարհը:

Երախտագիտությունը՝ որպես մեր մանկավարժության վարձ և արդյունք

Երախտագիտությունը՝ որպես մեր մանկավարժության վարձ և արդյունք

Դպրոցում ուսանելու տարիներին, մենք կրթություն ենք ստանում մեր դասավանդողների կողմից: Կրթության դերը մարդու կյանքում շատ մեծ է: Կարևոր է, որ մարդը ստանա լիարժեք կրթություն: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում , մենք ինքներս ենք ընտրում մեր դասավանդողներին: Դպրոցում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն ընկերական են: Այստեղ մենք հնարավորություն ունենք սովորելու  այն առարկաները, որոնք որ ցանկանում ենք:

 Կարծում եմ ուսուցիչների համար ամենալավ հաջողությունը այն է ՝ երբ նրանք տեսնում են ,որ կարողանում են  կրթել իրենց աշակերտներին և հասցնել նրանց մեծ բարձունքների : Այսօր այն բարձունքները որոնց որ հասել ենք, դա մեր ուսուցիչների շնորհիվ է, դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք  մեր ուսուցիչներին: Աշակերտի երախտագիտությունը ուսուցչի համար ամենամեծ վարձն է:

Մահմեդականությունը որպես կրոն

Մահմեդականությունը որպես կրոն

Մահմեդականության սկիզբը դրվել է 7-րդ դարի երկրորդ կեսին ՝ Հիջազ (Արևմտյան Արաբիա) քաղաքում: Կրոնի հիմնադիրը Մահմեդն է: Տվյալ կրոնի հետևորդները հնազանդվում են Ալլահին:  « Իսլամ » բառի արմատը կազմում են Ս,Լ,Մ տառերը : Արաբերենից թարգմանաբար նշանակում է՝ հնազանդություն: Կրոնի անվանումն արդեն հուշում է , որ կրոնի հետևորդները պետք է լինեն հնազանդ և հանդուրժող ինչպես Ալլահի , այնպես էլ միմյանց հանդեպ: Նրանք ովքեր հնազանդվում են Ալլահին ստանում են մուսլիմ, կամ մուսուլման անվանումը: Մուսուլմանները մշտապես պետք է գտնվեն խաղաղության մեջ, քանի որ դա համարվում է իրենց կրոնի կարևոր օրենքներից մեկը:

Նրանց սուրբ գիրքը Ղուրանն է: Ըստ ավանդության Ղուրանը Մուհամեդին է փոխանցել Գաբրիել հրեշտակապետը: Ղուրանում կարելի է առանձնացնել այնպիսի թեմատիկ խմբեր, ինչպիսիք են՝ մարգարեական սյուժեները, իսլամական իրավունքի նորմերը, պատմական իրադարձությունների մեկնաբանություններն և այլն: Մուսուլմանությունը բաժանվում է երկու խմբերի ՝ սուննիներ և շիաներ:

Սուննի իսլամը իր հերթին բաժանվում է այլ մանր հոսքերի: Այդ հոսքերը իրարից տարբերվում են աղոթքի կատարման ձևով, տոներով, այլակրոն մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքով և մի շարք այլ պատճառներով:Թվաքանակով սուննիները կազմում են մեկ միլիարդ մարդ, ամբողջ մուսուլմանների 90% -ը:

Շիա իսլամը հիմնված է Մուհամեդի թողած հաղորդությունների վրա: Նրանք կարծում են , որ Ալին Մուհամադի իրավահաջորդն է: Շիաները պնդում են ,որ Ալին ընտրվել է աստվածային կամքով: Շիա իսլամը բաժանվում է երեք ճյուղերի՝ տասներկուականներ, իսմայիլականներ և զեյդիականներ: Այս խմբերից գերիշխողը տասներկուականներն են:

 Իսլամը աշխարհի ամենաարագ տարածվող կրոնն է :Մի շարք երկրներում ճանաչվել է պետական կրոն:

Եռօրյա ճամբար Սեւանի Ժայռում

Եռօրյա ճամբար Սեւանի Ժայռում

Հուլիսի 8-ին Սուրբ Երորդություն եկեղեցու բակից ուղեւորվեցինք դեպի Սեւան։ Ճանապարհին կանգ առանք Գյումուշի հիդրոէլեկտրակայանի մոտ։ Ծանոթանալով ՀԷԿ -ի գործունեությանը շարունակեցինք ճանապարհը։ Հասնելով ճամբար հիացանք տեղանքի գեղեցկությամբ, սակայն տեսնելով Սեւանի աղտոտվածությունը տխրեցինք։Մեր քաղցրահամ ջրի միակ պաշարը կանգնած էր ճահճացման եզրին: Այնուհետեւ տեղավորվելով վրանում, գնացինք ճաշելու։Ճաշից հետո մեզ հանձնարարվեցին թեմաներ,որոնց շուրջ պետք է փոքրիկ նախագիծ ներկայացնեինք:Մեր խումբը ներկայացրեց հետեւյալ թեմայով՝ «Սեւանի հիմնախնդիրները եւ դրանց լուծումները»:Այս ամենից հետո խաղեր խաղացինք եւ գնացինք քնելու։

Առավոտյան արթնանալով գնացինք նախավարժանքի։ Ճաշից հետո կատարեցինք անձրեւաբեր ծես, որը անարդյունք չեղավ։ Ծեսից հետո գնացինք լողափ։ Լողափից վերադառնալով տեղեկացանք, որ ունենք բաց դաս, որը վարելու էին ԱԻՆ -ի աշխատակիցները:Բաց դասի ընթացքում իմացանք թե ինչպես պետք է վարվել երկրաժարժի ժամանակ եւ ինչ օգնություն պետք է ցուցաբերել ջրում խեղդվողին։ Փոքրիկ ընդմիջումից հետո կազմակերպեցինք աղբահավաք։ Երեկոյան ընթրիքից հետո կիթառի հնչյունների ներքո վայելում էինք գիշերը։Այսքանից հետո գնացինք քնելու։

Վաղ արթնանալով հավաքեցինք մեր իրերը,քանի որ պետք է վերադառնայինք Երեւան։Ճաշից հետո ճանապարհ ընկանք։ Ետ վերադարձի ժամանակ զրուցում էինք մեր նոր ընկերների հետ եւ չզգացինք թե ժամանակն ինչպես անցավ։Հրաժեշտ տվեցինք մեր ուսուցիչներին եւ ընկերներին , սեպտեմբերին հանդիպելու մեծ ցանկությամբ:

Իմ մասին

Իմ մասին

Բարև ձեզ: Ես Լիլիթ Սարիբեկյանն եմ, ծնվել եմ 2004 թվականի փետրվարի 18-ին: Կրթություն եմ ստանում Մխիթար-Սեբաստացի կրթահամալիրում: Սովորում եմ ծրագրավորում ԹՈՒՄՈ կենտրոնում, նվագում եմ կիթառ, մասնակցում եմ ոկալի դասնթացների:Պատանի երկրապահ եմ, հաճախել եմ` պարի , լողի և թեննիսի:Սիրում եմ կարդալ գրքեր, նկարել և ստեղծագործել երաժշտության բնագավառում նաև ուսումնասիրում եմ հոգեբանություն: Հանդիսանում եմ ՄԱԿ-ի Հայաստանյան ասոցիացիայի պատանեկան թևի անդամ: