Գրերի գյուտը

Գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին ,Տարոն գավառի՝ Հացեկաց գյուղում : Կորյունը վկայում էր, որ Մաշտոցը փայլուն կրթություն է ստացել: Տիրապետել է ՝ հունարենի, ասորերենի, պարսկերենի և այլն: Նա զբաղվել է ուսուցչությամբ:

Հայաստանը հինգերորդ դարում բաժանված էր երկու մասի: Միաձուլման վտանգը մեծ էր: Մաշտողը այս ժամ գալիս է այն մտքին, որ պետք է ստեղծի այբուբեն: Նա Սահակ Պարթևի հետ դիմում է Վռամշապուհ արքային : Արքայի կողմից համաձայնություն ստանալուց հետո, Մաշտոցը լինում է շատ երկրներում ծանոթանում մի շարք նոր լեզուների:

Օրերից մի օր, աղոթքի ժամանակ Մաշտոցը ոչ արթուն , ոչ քնած քարի վրա տեսնում է հրվող նշանագրեր , դրանք մտապահելով նա ստեղծեց այբուբենը: Այս ամենից հետո առաջին բանը որ արվեց, դա Աստվածաշնչի թարգմանությունն էր, որը այնքան կատարյալ էր, որ կոչվեց «Թարգմանությունների թագուհի»:

Այնուհետև Մաշտոցը և իր աշակերտները զբաղվեցին ուսուցչությամբ: Մաշտոցը և իր աշակերտները սրբադասվեցին:

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Բնութագրելով Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի գործունեությունը՝ Լեոն գրում է. «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Հետագայում նրանց գործը շարունակեցին իրենց աշակերտները:

Ըստ Խորենացու Մաշտոցը մշտապես գերազանցել է բոլոր առաքինի մարդկանց, քանի որ նրա բնավորության մեջ երբեք տեղ չեն գտել ՝ մարդահաճությունը, ամբարտավանությունը: Փոխարենը ՝ կարեկցող էր, մարդասեր, ուներ պայառ միտք, հանճարեղ խոսք և այլ բարձրագույն արժեքներով էր օժտված:

Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ Նա նաև ստեղծել է այբուբեն գարգարացիների համար, այդ ժամանակ նա գտնվում էր ՝ Աղվանքում:

Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց:  Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկան հասակում՝  իր ծնննդյան օրը:

Սբ. թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն

Սբ. թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է:

1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որը նվիրված է Մ. Մաշտոցին: Տոնը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների:

Խորենացին վկայում է, որ Աստված ոչ թե տեսիլքի տեսքով է Մաշտոցին ցույց տվել տռերը, այլ արթուն աչքով: Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը:

 Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը:  Նրանց աշակերտները ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»: Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։

Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։  Այդ օրը թարգմանչական միություններ միջոցառումներ են կազմակերպում, շնորհավորելով միմյանց:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է»

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է»

Մարդիկ շքեղություն ասելով հասկանում են այն ամենը ինչը կապված է ֆինանսի հետ: Այսպիսով մարդկությունը կորցնում է ամենակարևոր շքեղ արժեքները, որոնք ֆինանսի հետ կապված չեն: Նման շքեղություններից մեկը, ըստ Էքզյուպերիի՝ մարդկային շփումն է: Իսկապես , մեզ բաժին հասած շքեղություններից մեկը հենց շփումն է:

Եկեք պատկերացնենք թե ինչպիսին կլիներ մեր կյանքը առանձ մարդկային շփման: Եթե մենք չշփվեինք մարդկանց հետ, ապա չէինք ունենա ՝ ընտանիք, ընկերներ, բարեկամներ և այլն: Պարզ է դառնում, որ առանձ մարդկային շփման մենք կվերածվեինք ինչ-որ ռոբոտային համակարգերի, որոնք ունակ են անել մի քանի գործողություն: Պարզվում է առանձ մարդկային շփման կյանքը կարժեզրկվեր: Կյանքը կդառնար անիմաստ: Մեր կյանքում չէին լինի մեզ ուրախեցնող, տխրեցնող, մոտիվացնող, սիրող և ատող մարդիկ:

Դժվար է պատկերացնել մեզ անջատ հասարակությունից, չէ՞ որ հենց մենք ենք ստեղծում այդ հասարակությունը:

Իմ անձրևը

Իմ անձրևը

Մարդկության համար անձրևը պարզապես բնության բնական երևույթներից մեկն է: Առաջին հայացքից իսկապես այդպես է : Նախքան անձրևը երկինքը ամպամում է, դրան հաջորում են տանիքների վրա կաթկթացող անձրևի կաթիլները: Այս ամենը գուցե և սովորական երևույթ է , սակայն ինձ համար անձրևը այլ նշանակություն ունի: Ես կարծում եմ, որ անձրևը բնութագրում է մարդու կյանքը: Ինձ թվում է արևոտ օրերը դրանք այն ուրախ օրերն են, որոնք մարդիկ ապրում են առանձ գիտակցելու, որ դա իրենց կյանքի լավագույն շրջաններից է : Այս ամենից ես անում եմ մի հետևություն, ինչպես բնության մեջ ՝ այնպես էլ կյանքում, անձրևոտ օրերին հաջորդում են արևոտ օրերը: Այնպես որ եթե ձեր հոգին հիմա անձրևում է, ապա հի՛շեք, որ շուտով արևի հերթն էլ է գալու:

Սիրում եմ իմ անձրևը իր բոլոր եղանակներով:

Verbos

Verbos

presente-de-indicativo-verbos-regulares
alquilar-վարձել
to rent

amar-սիրել
to love

ayudar-օգնել
to help

buscar-փնտրել
to look for

cocinar-պատրաստել ուտելիք
to cook

discutir -քննարկել
to discuss

caminar-քայլել
to walk

cantar-երգել
to sing

comprar-գնել
to buy


enviar-ուղարկել
to send

esperar-սպասել
to hope, to wait for

olvidar-մոռանալ
to forget

ganar-հաղթել
to win, to earn

gastar-ծախսել
to spend money

pagar-վճարել
to pay

preguntar-հարցնել
to ask

regresar-վերադառնալ
to return

tocar-կպնել, նվագել 
to play an instrument, to touch

creer-հավատալ
to believe


romper-կոտրել
to break

vender-վաճառել
to sell

temer-վախենալ
to fear

abrir-բացել
to open

asistir-ներկա լինել
to attend

subir-բարձրանալ
to climb, to go up
Miembros de la familia

Miembros de la familia

La familia   ընտանիք
los padresծնողներ
el parienteբարեկամ
el abueloպապիկ
la abuelaտատիկ
el padreհայրիկ
la madreմայրիկ
el tíoհորեղբայր, մորեղբայր
la tíaմորաքույր,հորաքույր
el hermanoեղբայր
la hermanaքույր
el primoզարմիկ
la primaզարմուհի
el maridoամուսին
la esposaկին
el hijoորդի
la hijaդուստր
el nietoթոռ
la nietaթոռնուհի
el sobrinoզարմիկ
la sobrinaզարմիկ
el bebéնորածին
el niñoերեխա
el jubiladoթոշակառու
el matrimonioամուսնություն
casadoամուսնացած
Երաժշտությունը ՝ մեր մշակույթի մի մասն է

Երաժշտությունը ՝ մեր մշակույթի մի մասն է

Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի  հիման վրա:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին:

Հայաստանում երաժշտությունն սկզբնավորվել է մ. թ. ա. XX–XVIII դարերում : Մեր մեծերը զարգացրել են հայկական երաժշտական մշակույթը: «Ով որ երաժշտությամբ զբաղվում է, նա ավելի բարի է, նրա մեջ դեպի գեղեցկությունը վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ավելացնում,- «երբ լսում ես լավ երգ, վատ արարքներ չես գործում։ Երաժշտությունը ոչ միայն մեծ դեր ունի մշակութային կյանքում, այլև մեր կյանքում: Երաժշտությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հանգստացնում է, ուրախ տրամադրություն պարգևում, իր հետ բերում հիշողություններ, մոտիվացնում աշխատանքը։

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը անգլերենից թարգմանաբար նշանակում է ՝ ինչ-որ բանի անօրինական վաճառք: Տվյալ դեպքում՝ դա մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է: Թրաֆիքինգը ծանր հանցագործություն է և նույնքան շահութաբեր է , որքան զենքերի և թմրանյութերի անօրինական վաճառքը: Կան թրաֆիքինգի մի շարք տեսակներ՝ ստրկություն կամ ստրկության նմանվող իրավիճակ, հարկադիր աշխատանք, սեռական շահագործում , երեխաների վաճառք, օրգանների փոխպատվաստում և այլն , այս ամեն ցավք այսօր մեծ տարածում ունի:

Ինտերպոլի տվյալներով, թրաֆիքինգը ամենաարագ զարգացող հանցագործություններից է: Ամեն տարի մոտավորապես 4.000.000 մարդ դառնում է թրագիքինգի զոհ: Հանցագործներին այն բերում է տարեկան 8-10 միլիարդ դոլարի եկամուտ: Մարդկանց վաճառքով և վերջիններիս շահագործմամբ զբաղվողները կոչվում են՝ թրաֆիքյորներ, սակայն կան նաև միջնորնդեր ՝ գործողություններն իրականացնելու համար:

Թրաֆիքյորները զոհին ձեռք են բերում տարբեր միջոցներով ՝ խաբեությամբ, բռնի ուժի կիրառմամբ կամ առևանգմամբ: Մեր օրերում տարածված է խաբեությամբ հավատ ներշնչելը: Նրանց հիմնական թիրախն են ՝ գործազուրկները կամ սոցիալապես անապահով վիճակում գտնվողները:

Երևույթից խուսափելու համար հարկավոր է զգուշացնել ողջ ժողովրդին և իհարկե զերծ մնալ կասկածելի առաջարկներից, քանզի անվճար պանիրը միայն թակարդում է լինում:

Կոմիտաս

Կոմիտաս

Մեծ հայրենասեր, բարի, տաղանդավոր, աշխատասեր, ընկերասեր, երաժշտական հանճար այլ կերպ՝ Կոմիտաս: Կոմիտասը մեր երաժշտական հանճարն է : Նա մուտք գործելով հայ երգի ասպարեզ, մաքրեց հայոց երաժշտությունը և նոր ոգի դրեց երաժշտական մշակույթի մեջ: Նա մեզ մեծ երաժշտական գանձարան է թողել: Կոմիտասի դերը անգնահատելի է եղել հայ ժողովրդի կյանքում, նա ոչ միայն հրաշալի կերպով տիրապետում էր իր գործին , այլև մշտապես ժողովրդի կողքին էր դժվարին պահերին: Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմք է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Խոսելով նրա տաղանդներից , առաջինը որ կարող ենք նշել՝ դա նրա փայլուն լսողությունն է: Այո , այնպիսի լսողություն ինչպիսին Կոմիտասինն էր, մեր օրերում դժվար է գտնել: Նա զրուցելով մարդու հետ հասկանում էր ձայնի տեսակը և հզորությունը: Հենց այսպես էլ նա ընտրել էր իր երգչախմբի երեխաներին: Կոմիտասը մեծ հայրենասեր էր, այդ մասին իր աշխատություններում գրել է Ավետիք Իսահակյանը: Իսահակյանը, մշտապես հիանում էր Կոմիտասի տաղանդով, նա կարծում էր , որ առանձ Կոմիտասի հայկական երաժշտության զարգացման ուղին թերի կլիներ: Իսկապես , դժվար է պատկերացնել մեր երաժշտական մշակույթը առանձ  Վարդապետի:

Այս տարի մեր հանճարը դարձավ 150 տարեկան, այո դարձավ այլ ոչ թե կդառնար, քանի որ ինչպես ինքն էր ասում նա միշտ ապրելու է հայ ժողովրդի հոգում: