Պատերազմենք թշնամու դեմ տեղեկատվական ոլորտում

Պատերազմենք թշնամու դեմ տեղեկատվական ոլորտում

Հարկ է գիտակցել, որ նման գերլարված ռազմական իրավիճակում թշնամու համար ցանկացած տեղեկատվություն կարող է օգտակար համարվել:

Իսկ դու տեղյակ ես , որ դու նույնպես ինֆորմացիայի աղբյուր ես համարվում հակառակորդի համար: Իսկ թե ինչպես է դա հնարավոր և ինչպես զերծ մնալ դրանից ծանոթացեք ստորև:

Քչերին է հայտնի, որ մեր հեռախոսները սերտիֆիկացված են մի շարք երկրների կողմից: Android համակարգում այդ երկրներին է պատկանում նաև ` Թուրքիան:

Քանի որ Թուրքական իշխանությունները հովանավորում են պատերազմական գործողությունները Հայաստանի ողջ տարածում, բացառված չէ, որ Թուրքիան կդիմի նաև կիբեռհանցագործության և հակառակորդի կիբեռուժերին կտրամադրի Թուրքական CA Certificate֊ների կողմից հավատարմագրված Certificate-ներ հայտնի կայքերի համար ինչպիսիք են facebook.com, twitter.com, google.com, կայքերի աշխատանքը խաթարելու համար։

Այս ամենը ունի մեկ լուծում: Մենք կարող ենք հրաժարվել Թուրքական սերտիֆիկատներից, ինչպիսիք են`

Քայլերի հերթականությունը ստորև`

1

2

3

4

5

Ահա և վերջ այսպիսով կիբեռանվտանգության ոլորտում կկատարենք մեր քայլը:

Շնորհակալություն:)

Փոքրիկ հուշագրություն Կոմիտասի մահվանից

Փոքրիկ հուշագրություն Կոմիտասի մահվանից

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը զանգ է ստանում: Նրան հայտնում են Կոմիտասի մահվան լուրը: Նրան զանգել էին Կոմիտասի խնամակալները և խնդրում էին , որ նա ընդունի դին և Երևանում կազմակերպի թաղման արարողությունը։ Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։

Աղասիին զանգում է Բերիան և ասում, որ մենք այդքան գումար չունենք ինչ-որ անկապ հոգևորականի դի ընդունելու և հուղարկավորելու համար: Բերիան հրամայում է , որ Աղասին համաձայնություն չտա: Աղասին անհարմար զգալով, խնդրում է Ալազանին կապվել խնամակալների հետ:

Անցնում է ժամանակ և ի ուրախություն Աղասիի մի հեռագիր է գալիս , որում գրված է լինում այն մասին, որ դին հասել է Միջերկրական ծով և ետ վերադարձնել չեն կարող:

Իմանալով այս ամենի մասին , Չարենցը ասել է. «Ինչ-որ տերտեր։ Մի՞թե Կոմիտասը հայ ժողովրդի համար «ինչ-որ տերտեր» է։ Ողորմելիներ, տգետներ, թո՛ւ ձեր երեսին, անամոթներ։ Վա՛յ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են։ »

Թեև Չարենցը Կոմիտասի հաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նույն խռովահույզը։ Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ-որ տերտեր»։
Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։ Կազմվեց նրան ընդունող և թաղող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին՝ Գրողների միության կողմից՝ Ալազան, Լուսավորության մինիստրության կողմից՝ Արտո Եղիազարյան, Ներքին գործոց մինիստրության կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը, և այլ մինիստրությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կուլտուրայի տան բեմի վրա դրված էր Կոմիտասի` գեղեցիկ, խնամքով պատրաստված դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երևում էր Կոմիտասի պայծառ դեմքը։ Բոլորը լուռ, տխուր և գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև։ Այդ ժամանակ Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանում է լոմիկ ու կացին, բացում դագաղի կափարիչը և սկսում շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ 

Այս արարքը բոլորին սաստիկ հուզում ու զայրացնում է։ Չարենցը հուզմունքից իրեն զսպել չի կարողանում և ուղղակի գոռալով ասում է. «Մի բան գտա՞ք, անամոթներ, խայտառակներ, մեռելին անգամ հանգիստ չեք թողնում, թո՛ւ ձեր նամուսին»։ Ապա իրեն կորցրած, օրորվելով, ինքն իր հետ խոսելով դուրս է եկել դահլիճից։ Նրան հետևել են նաև հանձնաժողովի անդամները:

Աղասին լսելով այս խայտառակության մասին, Ալազանին հրամայել է մեծ շուքով թաղել Կոմիտասին:

Այժմ, Կոմիտասի դին հանգչում է` Կոմիտասի անվան պանթեոնում:

Կոմիտասի արխիվից

Կոմիտասի արխիվից

This image has an empty alt attribute; its file name is komitas_1902.jpg


Կոմիտասը մահացել է 1935 թվականի, հոկտեմբերի 21-ին: Նա մահացել է`Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում: Մահվան պատճառը հանդիսացել է` ոսկրաբորբը: «Ոսկրաբորբ» կոչվող հիվանդությունը նրա մոտ առաջացել է պոստտրավմատիկ խանգարման միջոցով, ինչն էլ առաջացել է հոգեբուժարանի կոպիտ ոտնամաններից: Հետևություն` Կոմիտասի մահվան ենթապատճառը հանդիսացել է հոգեբուժարանը:

Ֆրանիսայում գործում է օրենք առ այն, որ  հոգեկան հիվանդի ծննդյան տարեթվից պետք է անցնի 150 տարի, որպեսզի նրա հիվանդության թղթածրարը հնարավոր լինի ուսումնասիրել: Շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

Արխիվները ուսումնասիրել են  Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը և Միշել Քերը: Նրանց ուսումնասիրությունները հստակ ապացույցը դարձան այն փաստի, որ Կոմիտասի հոգեբուժարանում գտնվելը եղել է` դավադրություն:

Ըստ պրոֆեսորների ` Կոմիտասը գտնվել է հոգեբանական լուրջ ճնշման ներքո, մինչ դեռ նրա մոտ ախտորոշվել էր մի հիանդություն `շիզոֆրենիա, որը փաստացիորեն չէր կարող առաջանալ նման վաղ տարիքում:

Այս ամենին ես կտամ մեկ անվանում ` «Դավադրություն»:

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմը երկրների միջև տեղի ունեցող զինված ընդհարումն է:

Խաղաղություն ասելով հասկանում ենք, որ հարևան երկրների միջև ընդհարումներ չկան:

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը դիմացինի մեջ քեզ վերագտնելն է:

  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Սովորաբար ժողովուրդների միջև թշնամանքը առաջանում է պատերազմի ժամանակ: Այդ թշնամանքը փոխանցվում է սերնդեսերունդ:

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Նրանք հասակնում էին , որ տեղի ունեցող պատերազմում ժողովուրդը մեղավոր չէ, քանին որ դա քաղաքականություն է:

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Վերջին նախադասությունից կարելի է հասկանալ, որ Գրիգորը կողմ էր խաղաղությանը , որվհետև նա ասում էր , որ չի ատում գերմանացիներին այլ ատում է նրանց արարքը:

Պատերազմը երկրների միջև տեղի ունեցող զինված ընդհարումն է:

Խաղաղություն ասելով հասկանում ենք, որ հարևան երկրների միջև ընդհարումներ չկան:

Հնչյունաբանություն

Հնչյունաբանություն

21. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.

  • ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ
  • հարցուփորձ, բարձիթողի, երկնաբերձ, խոտհունձ
  • պախուրց, վերամբարձ, դերձակ, դեղձանիկ
  • արվարձան, արծնապատ, առեղծված, անցուդարձ

22. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

  • ցնծալ, կցկտուր, կտրվածք, ծածկոց
  • անեծք, հանդիպակաց, փայծաղ, մածուցիկ
  • սերուցք, ձվածեղ, վեհապանծ, թերմածք
  • թրծակավե, կոծկել, լացուկոծ, տխեղծ

23. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց.

  • բռունցք, ընչացք, լվացք, սերուցք
  • ընթացք, խեցգետին, կացարան, տրցակ
  • ապաթարց, հունցել, լիցք, հիացք
  • հոգեցունծ, պախուրց, հանդիպատաց, ցնծալ

24. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ջ.

  • թրջել, զղջալ, գոճի, որջ
  • գաղջ, աճպարար, աջհամբույր, արջուկ
  • միջև, քուրջ, հորջորջել, շիճուկ
  • քաջք, զիջել, աջլիկ, ոջիլ

25. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ճ.

  • Տաջկաստան, բվեճ, կառչել, պարկուճ
  • գոճի, պաճուճանք, կոճկել, մարմաջ
  • գաճաճ, հարճ, վաջկատուն, քմահաճ
  • բաճկոն,խոճկոր,ճանճ,ճոճք

26. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.

  • փղձկալ,տաղտկալի,դժոխք,փայծաղ
  • դժխեմ,թուխս,ուխտատեղի,թուղթ
  • գաղտնիք,գաղթօջախ,մաղթանք,աղճատել
  • սանդուղք,հախճապակի,ցնցուղ,ողբ

27. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

  • դժխեմ,խախտել,հախճաղյուս,ապուխտ
  • հիմնակմախք,բողկ,բախտակ,նախշավոր
  • բաբախյուն,թուխս,ուխտադրուժ,թուղթ
  • ճղփալ,դժոխք,զմրուխտ,գաղտնիք

28. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.

  • թորշոմել,խարույկ,իրարամերժ,բուրվառ
  • գանգուր,խռչակ,գրաբար,կերոն
  • ճռվողյուն,որմնախորշ,պայտար,կարկառել
  • գոլորշի,մատռվակ,խորշակ,խարտոց

29. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ռ.

  • պառկել,տոպրակ,վառվռուն,տառեխ
  • ուռճանալ,քառասնական,կոխկռտել,ճմռթել
  • փռթկալ,քրջոտ,պառակտել,կռճոն
  • փնտրտուք,փարթամ,ճառասաց,եռամսյակ

30. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ.

  • ըմբռնել,ամպամած,թումբ,գամփռ
  • անփոփել,համբավ,անբարտավան,անբավ
  • ամբիոն,ամբոխ,բամբիռ,անբասիր
  • ճամփա,թմբլիկ,զամբիկ,անբարբառ
Exercises

Exercises

  • Complete the sentences.Use the present simple or present continuous of the verbs in brackets.
  1. My sister is waiting patiently for her exam results.
  2. We don’t travel by train very often.
  3. am considering accepting that job offer in Cambridge.
  4. The film ends with a dramatic car chase.
  5. I’m sorry , I feel too tired to go out this evening.
  6. We are having a great time here in London.
  7. Do you see much of your brother these days?
  8. We are relying on you to bring the keys with you.
  9. I’m really sorry, I wish I could help you.
  10. Who do you think you are, speaking to me like that!
  • Complete the sentences with the verbs in brackets in the Present Simple or Present Countinious.
  1. People are getting more and more interested in animal communication.
  2. Listen! The birds are singing.
  3. I am doing a project on animal communication at the moment.
  4. Dolphins communicate by sending sound waves trough water.
  5. Scientists understand a lot about animal communication.
  6. Our falcon always squawks when there is someone at the door.
  • Choose the correct words.
  1. Animals give signals to communicate the danger.
  2. The dog barked to give the police a warning.
  3. What does a frogs call mean.
  4. Loud sounds in towns is interfering with birdsong.
  5. Bats can receive sounds that people cant.
  6. What is the dog trying to tell us?
  7. Animals can idnetify each other by smell.
  8. Why is your dog wagging its tail.
Իրավաբանական և Ֆիզիկական անձ

Իրավաբանական և Ֆիզիկական անձ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ.

1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

2. Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ՝ նրա հիմնադիրները այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

3. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:

4. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ .

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԵՂԾՈՒՄԸ.

1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ.

Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին: Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ.

Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ .

1. Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

2. Իրավաբանական անձի հիմնադիրը պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը՝ իր հիմնադրի պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ.

1. Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է նրա հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ.

1. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձի՝ փոխանցման ակտին համապատասխան:

2. Իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները անցնում են վերջինիս:

3. Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ.

1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝

1) Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:

3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

Ֆիզիկական անձ

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ։

Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրված են ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում։

Իրավաբանական և ֆիզիկական անձ

-Նրանց նշանակությունը

Իրավաբանական և ֆիզիկական անձ ասելով առաջին հերթին հասկանում ենք անձ, ով ունի ինքնություն, իրավունք և պատասխանատվություն: Իրավաբանական և ֆիզիկական անձանց տարբերությունը այն է, որ իրավաբական անձը ՝ ֆիզիկական անձին օգնում է ճիշտ կողմնորոշվել: Իսկ ֆիզիկական անձը իր հերթին կարողանում է ճիշտ կողմնորոշվել:

-Իրավաբանական անձի տեսակները

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

-Իրավաբանական անձի գրանցման և լուծարման գործընթացը

 Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:  Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝

  • Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:
  • դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:
  • Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

-Իրավաբանական և Ֆիզիկական անձանց տարբերությունը

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ: Մինչ դեռ ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։

Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է

Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է

Վիլյամ Սարոյանն ասել է. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:

Ըստ իս սա ազատ լինելու մասին երբեմնի ամենաճշգրիտ սահմանումն է :

Ազատություն ասվածը շատերը սխալ կերպ են ընկալում: Ցավոք, մեր հասարակությունում, շատերը ազատությունը ընկալում են որպես` լպիրշություն, անտակտություն և անպատասխանատվություն:

Սարոյանական այս տողերը ասում են , որ ազատ լինելն առավել բարդ է և պատասխանատու և միևնույն ժամանակ առավել հաճելի: Ասվում է, որ բոլորս պարտավոր ենք դառնալ ազատ: Խոսքը միայն ազատ երկրում ապրելու մասին չէ, գաղափարն առավել վեհ է, քանի որ խոսքը գնում է ` հոգու և մտքի ազատության մասին:

Ըստ իս, ազատությունը ճշգրիտ կիրառելու դեպքում այն կհանգեցնի կարգապահության: Ազատությունը նաև ստեղծում է քաոսային իրավիճակներ, քանի որ շատերը կարծում են , որ ազատ է այն մարդը` ով կարող է անել այն ինչ որ կցանկանա: Կարծում եմ, սա չափազանց սխալ մոտեցում է , քանի որ միշտ պետք է հիշել, որ մեր ազատությունը վերջանում է այտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը:

Որքան էլ մարդու մեջ արմատավորված լինեն մակաբույծ սովորությունները, միևնույնն է մարդը պետք է ձեռբազատվի դրանցից: Միայն այդժամ, մարդը իրեն կարող է ազատ համարել, թեկուզ` անազատ երկրում:

Մարդու առողջությունն և շրջակա միջավայրը

Մարդու առողջությունն և շրջակա միջավայրը

1)Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը: 

Իմ բնակավայրը Երևանն է: Ըստ իս ես ապրում եմ ոչ այնքան առողջ միջավայում: Երևանը խիտ բնակեցված քաղաք է, հետևաբար օդը ավելի աղտոտված է: Կարծում եմ շրջակա միջավայրի աղմուկը, շինարարական թափոնները, ավտոմեքենաների և գործարանների արտանետումները և մի շարք այլ գործոններ, բացասաբար են ազդում իմ և ինձ շրջապատողների առողջության վրա: Ամբողջացնելով ստեղծված պատկերը` կարող եմ ասել, որ ես ապրում եմ անառողջ միջավայրում:

2)Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ ախտածին հիվանդություններ և վատթարացնելով մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը:

Շրջակա միջավայրի աղտոտվածությունից առավել հաճախ առաջանում են `շնչառական և մաշկային հիվանդություններ:

Աղտոտված օդը սարսափելի վտանգավոր է շնչառական համակարգի համար: Առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, աղտոտված օդի պատճառով լինում է հիվանդության սրացում:

Մաքուր օդը առողջ լինելու կարևորագույն նախապայմաններից է:

3)Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդությունները, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ:

Հատկապես վերջին տարիներին Հ.Հ.-ում աճել են սիրտ-անոթային և շնչառական հիվանդությունների թիվը: Երկուսի զարգացումն էլ ուղիղ կապ ունեն աղտոտված միջավայրի, առավել կոնկրետ` աղտոտված օդի հետ:

Հարկ է նշել, որ աղտոտված օդը վնասում է նաև մի շարք օրգան համակարգեր, խաթարելով դրանց բնականոն գործունեությունը:

4)Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դեր ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Հենց այդ կազմակերպություններն էլ վերահսկում են ստեղծված իրավիճակը:

 Այդ վերահսկողությունը արդյունավետ իրականացնելու համար հարկավոր են համակարգված և լիարժեք օրենքներ: Ըստ իս հարցի լավագույն լուծումներից մեկը այն է , որ խստացվեն բնապահպանությանը վերաբերվող օրենքները և սահմանվեն տուգանքներ:

Այս ամենից բացի, շատ կարևոր է նաև դաստիարակչական գործոնը: Մարդը հասնելով գիտակցության այն մակարդակին, որ բնության աղտոտումը վնասում է իր առողջությանը, կդադարի աղտոտել միջավայրը:

Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը:

Հնչյունաբանություն

Հնչյունաբանություն

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է.

  • ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ
  • հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
  • եղերերգ, ափեափ, չենք, լայնէկրան
  • դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե.

  • անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
  • նրբերշիկ, լայնեզր, լուսերես,անէացում
  • բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
  • ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.

  • անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
  • մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
  • առօրեական, աշխարհազօր, հօգուտ, հօդս ցնդել
  • ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.

  • հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
  • նախօրոք, աշխարհազօր, ազգօգուտ, գիշերօթիկ
  • հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
  • հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

5.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո.

  • արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
  • քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
  • հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
  • հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը.

  • խոչենդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
  • կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
  • օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
  • ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

7.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.

  • թեթևոտն, հոգևորդի, գոտևորել, եղրևանի
  • սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
  • որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել
  • բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

8.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.

  • արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտևորել
  • ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
  • եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
  • կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև

9.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ.

  • հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
  • կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
  • արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
  • ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

10.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ.

  • տույժ, հեռակաել, էական, արքայորդի
  • ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
  • Նաիրի, սկեսրայր, երեխայի, աղյուսակ
  • խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ

11. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ.

  • այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածույում
  • բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն
  • պատանյակ, սերմացույի, միլիոն, մարմարյա
  • ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալյա

12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ.

  • ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
  • նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
  • երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
  • արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել

13. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ.

  • հափշտակել, թփրտալ, ճամպրուկ, ընդհուպ
  • Ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
  • հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
  • դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ

14. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ.

  • խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
  • հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմփոց
  • շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
  • կոփերիզ, երպնաթույր, հղփանալ, արփի

15. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.

  • շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
  • ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
  • ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք,
  • ճրագալույց, ճգնակյաց, օձիք, գոգավոր

16. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ.

  • վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
  • մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
  • հարկահավաք, աքցան, փեղկ, անհարկի
  • դիցուք, մակույկ, նախկին, նախքան

17. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք.

  • հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
  • Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
  • կառք, չոքել, մարագ, շքերթ
  • բազրիք, ընդրեք, բերանքսիվայր, տաքդեղ

18. Ո՞ր շաքի բոլոր բառերում է գրվում դ.

  • երթիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
  • կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորդություն
  • ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
  • դդում, վաղորդյան, Տրդատ, բաղդատել

19. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ.

  • բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
  • խրտվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
  • կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
  • փտախտ, փութկոտ, քողտիկ, խոտարք

20. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ.

  • վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
  • արթմնի, կարթ, արթուկ, զվարթություն
  • զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայթալ
  • ակութ, անթացուպ, երթուղի, ընտանալ