Հանդիպում-վեբինար նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոնում

Հանդիպում-վեբինար նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոնում


ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը նախաձեռնել և կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում, որը բաղկացած էր 2 մասից: Հանդիպմանը ներկա էր նաև գրադարանի ղեկավար՝ Լևոն Ղարիբյանը: Առաջին մասում մեզ ներկայացվեց ՆՁԱԿ-ի գիտնական քարտուղար Լիլիթ Վարդանյանի զեկույցը  «ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի իրականացրած հեռավար աշխատանքները «COVID-19» համավարակի պայմաններում» թեմայով:

Մեզ հայտնի դարձավ, որ գրադարանը այս ժամանակահատվածում հավաքել է դասախոսություններ տեսադասերի տեսքով:Այս հարցով նրանց իր օգնությունն էր ցուցաբերել Դորկ Սահակյանը (միակ Նոբելյան մրցանակակիրը Հ.Հ.-ում): Գրադարանին իր աջակցությունն էր ցուցաբերել նաև `Դմիտրի Խաչատրյանը, նա նույնպես ներկա էր հանդիպմանը: Տեասդասերին կարող եք ծանոթանալ գրադարանի կայքէջում: Այնուհետև Տիգրան Հայրապետյան գրադարանի ղեկավար` Լուսինե Ալեքսանյանի գլխավորությամբ, ներկայացրեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գործունեությունը համաճարակի օրերին:

Քիչ անց ունեցանք մասնակցություն EBSCO ընկերության կողմից անցկացվող վեբինարին: Հայտնի է, որ EBSCO ընկերությունը աշխարհի առաջատար գիտական ​​պաշարների խոշոր մատակարարներից է, որը առաջարկում է տեղեկատվական պաշարներ գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում :

Վեբինարի թեման` «Որտեղ և ինչպես որոնել տեղեկատվություն: Որոնում EBSCOhost հարթակում և համացանցում»:

Մասնակիցներին տրամադրվելու են հավաստագրեր որոնք երաշխավորված են EBSCO-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային ներկայացուցչի կողմից։

Վեբինարից հետո ունեցանք հագեցած քննարկում և փորձի փոխանակում մասնագետների հետ: