Դիմանկար թե՞ պաստառ

Դիմանկար թե՞ պաստառ

Կարանտինյան օրերին կարծում եմ լավագույն լիցաքաթափվելու ձևերից մեկը՝ նկարելն է: Ես ցանկանում էի որևէ դիմանկար նկարել , բայց փոքր ինչ յուրահատուկ կերպով:

Նկարի ընտրությունը հեշտ էր, ընտրեցի իմ ամենասիրելի նկարներից մեկը՝ <<Մարգարտե ականջօղով աղջիկը>> դիմանկարը:

Մարգարտե ականջօղով աղջիկը

Շարունակ մտածում էի, թե ինչպես կարող եմ ինչ-որ իմպրովիզացիա անել: Փորձեցի ուսումնասիրել նկարչության ոլորտը գիտական կողմից, որպեսզի հասկանամ թե ինչ խնդիրներ կան: Արդյունքում հասկացա , որ ամենից շատ հանդիպող երևույթը դա այն է ՝ երբ տեսնում ենք որևէ հայտնի նկար, սակայն ոչ մի կերպ չենք կարողանում մտաբերել նկարի անվանումը: Արդյունքում հասկացա , թե ինչպես պետք է վարվեմ:

Նկարի իմ տարբերակը

Նկարի վրայի տառերը կարդալիս ստացվում է՝ Girl with a Parel Earring, սա նկարի անգլերեն անվանումն է: Նկարը նկարելու ողջ ընթացքում մտածում էի այն մասին, որ սա առավել արդյունավետ ուսուցման միջոց կարող է հանդիսանալ:

Ահա կարանտինյան օրերից մեկը առավել հետաքրքիր դարձնելու իմ միջոցը:

Առողջ ե՛ղեք: