Սերնդսերունդ

Սերնդսերունդ

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։

Իմ ընտանիքը կազմված է երեք սերնդից՝ տատիկիս սերունդը, ծնողներիս սերունդը , իմ և քրոջս սերունդը: Այս երեք սերունդների հասարակակարգերում տարբերությունները ակնհայտ են:

Ամբողջատիրական վարչակարգ

Ամբողջատիրական համակարգին բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։

Վարչակարգին հատկանշական էին հետևյալ կետերը՝

  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Մենաշնորհ զինված պայքարի բոլոր միջոցների վրա:
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։
  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից:

Տոտալիտարիզմը որակապես այլ երևույթ է ի տարբերություն ցանկացած տիպի այլ իշխանության, որքան դաժան էլ որ այն լինի:

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

1926 թ. սկզբներից Խորհրդային Հայաստանում կրթական կյանքն աննախադեպ կերպով զարգացում է ապրում: Զարգացման հիմնական ուղղություններն էին՝

  • Անգրագիտության վերացում
  • Պարտադիր տարրական կրթություն և ապա անցում յոթնամյա կրթության
  • Տեխնիկական կրթության կազմակերպում
  • Բարձրագույն կրթության կատարելագործում

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր: Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ 

1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Հերթական անգամ անրդրադարձ կատարելով սովետական կյանքին , հասկացա որ մեր սերնդի կյանքը աննախադեպ առաջընթաց է ապրել: Մեր սերնդին տրված է ազատ խոսքի իրավունք, լայն հնարավորություններ տարբեր բնագավառներում, ինչը ըստ իս ամենակարևորն է զարգացման համար: Ժամանակները փոխվում են, նոր սերունդը դառնում է հին, իսկ հինը… Մենք նույնպես բացառություն չենք լինի, մենք էլ կդառնանք հին սերունդ և կհիանանք նոր և մեզ գերազանցած սերնդով:

Կապիտալի արտահանումը․ Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանումը․ Աշխատանքի միջազգային միգրացիա

Միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր ուղղություներից է կապիտալի արտահանումը:

Կապիտալի արտահանման ձևերն են՝ ձեռնարկատիրական և փոխատվական:

Ձեռնարկատիրականն իր հերթին իրականացվում է ՝ուղղակի և պորտֆելային ձևերով: Ուղղակի դեպքում արտահանվող կապիտալը ներմուծող երկրում անմիջապես օգտագործվում է որևէ արտադրության մեջ:

Պորտֆելային ներդրման դեպքում արտասահմանյան երկրում ձեռք են բերվում որևէ ձեռնարկության բաժնետոմսեր:

Փոխատվական, երբ կապիտալը տրվում է փոխառության ձևով , և օտարերկրյա ներկրողը պահանջում է դրա դիմաց տոկոս վճարել:

Կապիտալի արտահանման միջոցով, կապիտալ ներմուծող երկրները բարելավում են իրենց արտադրության ռեխնոլոգիական մակարդակը:

Աշխատանքի միջազգային միգրացիա

Միգրացիան մարդկանց տեղաշարժն է մի երկրից մյուսը: Աշխատանքային ռեսուրսների միջազագային պատճառներն են.

Առաջին՝ երկրների միջև առկա տնտեսական զարգացման աստիճանների տարբերությունը:

Երկրորդ՝ ոչ տնտեսական գործոնները ,մասնավորապես՝ քաղաքական, կրոնական, ազգային, ռասսայական և այլն:

Միգրացիայի պատճառներն են՝

  • մշտական բնակություն
  • աշխատանք
  • ընտանիքի վերամիավորում
  • կրթություն

Այս պատճառներից ամենատարածվածը և ավելի շատ հադիպողը աշխատանքն է։ Մարդիկ մեկնում են երկրից ավելի լավ, արդյունավետ աշխատանք փնտրելու և գտնելու համար։

Արտաքին առևտուր

Արտաքին առևտուր

Առևտուրը արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։

Սովորաբար տարբերում ենք մեծածախ և մանրածախ գնումներ:

Յուրաքանչուր պետության համար շատ կարևոր դեր է խաղում՝ արտաքին առևտուրը:

Արտաքին առևտուր ասելով՝ հասկանում ենք այլ երկրների հետ համագործակցություն, առք ու վաճառք։ Եթե երկրում չկա որևէ ռեսուրս, ապրանք և այլն, ապա երկիրը այն ներմուծում է այլ հարևան երկրներից։ Եվ հակառակը, եթե որևէ ռեսուրս շատ է երկրում, ապա տվյալ ռեսուրսը արտահանվում է։

Հայաստանի այսպես ասված առևտական թոփ երեք երկրներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը և Շվեյցարիան: Հնգյակում են նաև Գերմանիան ու Բուլղարիան։ Հայաստանի TOP 10 առևտրային գործընկերների ցանկը շարունակում են Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԱՄԷ-ը։

Աշխատանքի միջազգային բաժանումը (ԱՄԲ)  տարբեր երկրների մասնագիտացումն է որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ 

Պետության տնտեսական դերակատարությունը

Պետության տնտեսական դերակատարությունը

Ընթերցելով պետության տնտեսական դերակատարության վերաբերյալ դասը, այժմ կառանձնացնեմ դասի հիմական մասերը, բնույթը և համառոտ կնկարագրեմ իմ տեսակետը։

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝

  • հասարակական բարիքների արտադրությունը
  • արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը
  • տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը
  • եկամուտների վերաբաշխումը
  • հիմնարար հետազոտությունների իրականացումը

Այս գործառույթների կարևորությունը շատ մեծ է: Սրանցից յուրաքանչյուրը երկրի զարգացման մեջ մեծ դեր ունի: Եթե անգամ մեկն ու մեկը չիրականացվի , ապա երկիրը կունենա տնտեսական անկում:

Բյուջեի բովանդակությունը

ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։

Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են պետական բյուջեի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Պետական բյուջեի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ 

Պետական բյուջեի ծախսերը և դրանց ուղղությունները

  • ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.
  • պաշտպանություն.
  • հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.
  • կրթություն և գիտություն.
  • առողջապահություն.
  • սոցիալական ապահովություն.
  • բնակարանային կոմունալ տնտեսություն.
  • մշակույթ, սպորտ և կրոն.
  • վառելիքաէներգետիկ համալիր.
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
  • լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
  • տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
  • կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:
Պահանջարկ

Պահանջարկ

Պահանջարկը դա ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ 

Բարիքի գնի նվազման արդյունքում պահանջարկը մեծանում է, և հակառակը:

Ստորև կներկայացնեմ պահանջարկի մի քանի օրենքներ

1. Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։

2.Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

3.Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։

4.Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։

Շուկայական ասպարեզում մշտապես եղել է մրցակցություն: Մրցակցությունը հիմնականում գնի հետ է կապված: Վաճառողները փորձում են մատչելի գներովվաճառել ապրանքը, որպեսզի ավելի շատսպառող ունենան և հետևաբաչ առավել շատ բյուջե:

Իմ բնավորությունն ու ընդունակությունները

Իմ բնավորությունն ու ընդունակությունները

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, որը ունի յուրահատուկ և բոլորից տարբերվող բնավորության գծեր, կարծիք, ընդունակություններ։

Բնույթով՝ հանգիստ եմ , ուրախ, հնարամիտ երբեմն էլ բռնկուն: Ես պատկանում եմ մարդկանց այն խմբին, որ կարղանում է շփվել ցանկացած բնույթի մարդու հետ: Մարդկանց հետ շփման մեջ ունեմ տարբեր դասակարգեր: Դրանք երեքն են՝ նոր ծանոթության միջավայր, ծանոթների շրջապատ, մտերիմներ: Ոչ այնքան մտերիմ մարդկանցից հաճախ կարելի է լսել , որ ես սառը մարդ եմ, մշտապես ծանրաբեռնված եմ և այլն: Իրականում պատկերը հակառակն է: Ընկերական շրջապատում ես անճանաչելիորեն փոխվում եմ: Դառնում եմ առավել ազատ, անկաշկանդ , առավել հումորասեր և ավելի քիչ նեղացկոտ: Կա մի սահման, որ կա ինձ ոչ այդքան լավ ճանաչողների և իմ միջև, սակայն այդ սահմանը ընկերների հետ բացակայում է , քանզի նրանք ինձ գիտեն գրեթե ամբողջությամբ:

Հաճախ ինձ ասում են , որ ինձ ճանաչելը շատ հեշտ է: Ես ինքնս այս մտքի հետ համամիտ չեմ: Ես ներքուստ ունեմ շատ բնավորության գծեր , որոնք ցույց չեմ տալիս: Ծայրահեղությունից ծայրահեղություն եմ, երբեմն պատահում է նեղանում եմ և իսկույն բարձրաձայնում պատճառը, երբեմն էլ պատահում է , որ նեղանում եմ բայց անգամ ցույց չեմ տալիս: Տանել չեմ կարողանում՝ երկերեսանիությունը, սուտը , կեղծավորությունը և շողոքորթությունները:

Ըստ իս իմ նախասիրությունների շրջանակը լայն է: Զբաղվում եմ՝ պարով, լողով, նկարչությամբ, երգեցողությամբ, նվագում եմ կիթառ և դաշնամուր, սովորում եմ ծրագրավորում, ստեղծագործում եմ գրականության ժանրում և այս ամենին զուգահեռ մի շարք կազմակերպություններում կատարում եմ կամավորական աշխատանքներ:

Իմ բնույթի և նախասիրությունների մասին կարծում եմ այսքանը բավարար է:

Փող, Փողի պատմությունը

Փող, Փողի պատմությունը

Փողը այն դրամական միավորն է , որի միջոցով տեղի է ունենում առևտուրը և մի շարք այլ գործարքներ: Փողը եղել է դեռ շատ վաղ ժամանակներից: Հնում փողի փոխարեն մարդիկ օգտագործում էին ՝ մթերքներ, տարատեսակ իրեր և այլն:

Միջին դարերում այս ամենին փոխարինելու են գալիս թանկարժեք՝ մետաղներ ,քարեր և այլն:

Նոր ժամանակաշրջաններում արդեն հորինում են <<Փող>> հասկացությունը, որը գործում է մինչ օրս:

Փողի ծագման և էվոլյուցիայի տրամաբանական ընթացքից պարզ է դառնում, որ դա հաշվարկային միավոր է, կամ չափման նմուշ , որի միջոցով իրականացվում են դրա տարբեր գործառույթները:

Բարիքների առքն ու վաճառքը իրականացնելու համար անհրաժեշտ է փողի որոշակի քանակություն :

Փողն ունի գնողականություն : Սա այն երևույթն է, երբ ժամանակի ընթացքում տեղի է ունենում դրամական միավորի (դոլար, եվրո, ռուբլի, դրամ և այլն) գնողունակության նվազում կամ բարձրացում:

Դրամական միավորի գնողունակությունը , դրա միջոցով ձեռք բերված բարիքների քանակությունն է:

Փողը նաև ունի ՝ շրջանառություն: Կա շրջանառության երկու ձև՝ կանխիկ և անկանխիկ: Փողի շրջանառության կանխիկ ձևն այն է, երբ այն փոխանցվում է առձեռն: Անկանխիկ ձևն այն է, երբ գումարը փոխանցվում է հաշվեմարից հաշվեհամար:

Բանկերը և դրանց գործունեությունը

Բանկերը և դրանց գործունեությունը

Բանկը մի կառույց է, որի միջոցով որոշակի տոկոսով հավաքագրվում են տնային տնտեսության, ձեռնարկությունների ազատ դրամական միջոցները կամ խնայողությունները և ավելի բարձր տոկոսով տրամադրվում տարբեր տնտեսվարող սուբյեկտների:

Բանկի կողմից որոշակի ժամանակով տրվող պարտքը, կոչվում է ՝վարկ:

Այն բանկերը որոնք զաբղված են , ազատ դրամական միջոցների կամ խնայողությունների հավաքագրմամբ և տարբեր տեսակի տնտեսական գործունեության վարկավորմամբ, կոչվում են առևտրային բանկեր:

Առևտրային բանկերը հիմնականում զբաղվում են փողի առք ու վաճառքով:

Բարդ է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը առանձ բանկերի գոյության:

Հաշմանդամների իրավունքները

Հաշմանդամների իրավունքները

Հաշմանադամն այն անձն է, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի հասարակական պաշտպանության անհրաժեշտություն։

Ըստ օրենքի հաշմանդամության հանդեպ որևէ խտրականություն ցուցաբերելը արգելվում է : Այս առումով պետության հիմնական խնդրիներին են՝ հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր իրականացնելը, հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին խթանելը:

Հաշմանդամությունը երբեք չի կարող կրճատել մարդու մտավոր կարողությունները: Կան շատ հաշմանդամներ, ովքեր առավել լավ են աշխատում քան հաշմանդամություն չունեցողները:

Հաշմանդամները ունեն՝ կրթության իրավունք: Պետությունը պարտավոր է հոգ տանել նրանց կրթության համար, այդ իսկ պատճառով պատրաստվում են հատուկ մասնագետներ: Նրանց համար հաճախ կիրառվում են փոքր-ինչ արտասովոր մեթոդներ, օրինակ՝ տեսողական խանգարումներ ունեցողների համար գործում է՝ Բրայլի համակրգը:

Սրանք Բրայլի համակարգի տառերն են, որոնք կարդում են շոշափման միջոցով:

Հաշմանդամները նաև ունեն աշխատանքի իրավունք: Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով մարդուն աշխատանքի ընդունման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը: Անհրաժեշտություն է նրանց համար լավ պայմանների ստեղծումը: Պաետէ է նշել, որ լավ պայմաններ բավար չեն նաևը լավ վերաբերմունք է անհրաժեշտ:

Հաշմանդամները մեր հասարակության մի մասն են կազմում և նրանց որևէ կերպ առանձնացնելը պարզապես անկարելի է:

Երեխայի իրավունքները

Երեխայի իրավունքները

Հոդված 5.Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6.Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7.Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 8.Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9.Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10.Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11.Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12.Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13.Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14.Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15.Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16.Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17.Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18.Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

Հոդված 19.Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20.Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21.Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22.Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23.Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: