Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վարժություն 305

Մի մարդ իրեն անհաջողակ էր համարում եւ մտածում էր, որ ինքը ինչ էլ անի ամբողջ կյանքում նույնն էր մնալու։ Ամեն ինչ փորձում էր անել ու հասցնել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Նա անընդհատ շտապում էր, այդ իսկ պատճառով նա միշտ կոնֆլիկտի մեջ էր լինում իր կնոջ ու երեխաների հետ։ Մի օրը հերթական վեճից հետո տղամարդը դուրս եկավ տնից։ Նա նյարդայնացած էր շատ ու կրկին շտապում էր։ Հանկարծ ճանապարհին նա տեսավ մի լավ ու կոկիկ հագնված մի ծերունու։ Ծերունին տղամարդուն առաջարկեց լավ աշխատանք, տուն։ Մի պահ տղամարդու շտապողականությունը անցավ եւ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ծերունին խորհուրդ տվեց տղամարդուն, վերացնել իր մեջ շտապողականությունը։ Անցան տարիներ, ծերունին արդեն մահացել էր, իսկ տղամարդը հարստացել էր ու վայելում էր իր ծերությունը։ Տղամարդը խորհում էր այն մասին, թե ինչու էր այդ ժամանակ այդպես շտապում։ Հիմա նա հասկացել է, ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Վարժություն 306

Վաղուց ի վեր դելֆիներից, հեքիաթներ և զարմանահրաշ պատմություններ են պատմում: Հունական լեգենդի մի դելֆին է,որն ամեն օր մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում ծովածոց: Նոր Զելանդիայի Ծովակալության ծովածոցում՝ անունը Պրուս Ջեկ, մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պատպանությունը հատուկ օրենքով էր մշակված:

Վարժություն 307

Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում:Այդ դամբարանից գիտության հայտնի ամենահին գործիքները գտան: Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա էր: Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում:Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:

Վարժություն 308

Հեռվից երևում էին քաղաքի տները: Բանսաստեղծության տները շատ երկար էին:

Վարժություն 309

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Որսս իմ ոտքով եկավ: Այսինքն՝ծովափի բնակիչներս,ծովից ենք հանում մեր սնունդմ ու հարստությունը Ամենաուժեղ մարզիկդ հաղթանակով պիտի գաս: Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել: Շնորհալի տղաներդխոսքներս դեռ չեք ասել: Սիրտդ քար է, քար: Ձեռքներդ ինկնողին պրծում չկա:

Վարժություն 310

Թանգարանի սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա: Դպրոցի ամեն մի դասարանում տասվեց սեղան է դրված: Յուրաքանչյուր մի երամում տասնհինգական կռունկ է: Այստեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

Վարժություն 311

Աշխատանքի նպատակ ունենալ: Խաղի հնարավորություն ընձռել: Ուսման նպատակ ունենալ: Հանգստի հնարավորություն ունենալ: Գործելու հնարավորություն ունենալ: Խաղալու հնարավորություն ընձռել: Սովորելու հնարավությունը ընձռել: Հանգստանալու հնարավորություն ունենալ:

Վարժություն 312

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի յուրօրինակ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի սքանչելի պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք կառուցել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին  նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Վարժություն 313

Սիրտը գերեց աղջկա մի ժպիտից: Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը: Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաքցրել Քարը մաշվել,հարթվել էր անձրևից ու քամուց:Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էր: Արտերը խանձվել էին բարկ արևից:Բարկ անձրը խանձել էր արտերը: Քարտը լրվվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:Քարտը լրացնումէին միայն չափահաս քաղաքացիները: Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից: Իտալական դատարանի կողմից նրան ազատազրկաման են դագապարտել և տուգանել են: Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասր աշխատեց:Ընկերները նրան տղամար համարաեցին և նրա հետ հավասար աշխատեցին: Դյութվել էր ալիքների ու քամու երգով:Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան: Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:Ալիքների ու քամու երգը դյութել էր աղջկան: Ընկերս համերգի է հրավիրված:Ընկերոջ համերգի էին հրավիրել: Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին: Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Վարժություն 314

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։ Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։ բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ: Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։ գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։ Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է։

Վարժություն 315

Հեռագիրը՝ ուղված էր ծնողներին, բերել էին գիշերը: Ծաղիկը՝ գեղեցիկ ու բուրումնավետ, դաշտում կարծես միակն էր: Աշունը շուկան լցրել է մրգերով՝ գունագեղ և քաղցրահամ։ Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։ Մի ժպիտ՝ տխուր ու անմեղ, թառել էր դեմքին:

Հայոց լեզուն՝ համաշխարհային գրականությանը ծանոթանալու բանալի

Հայոց լեզուն՝ համաշխարհային գրականությանը ծանոթանալու բանալի

Այսօր տոնում են Հայոց լեզվի տոնը։ Կարծում եմ բոլորս էլ գիտակցում ենք լեզվի առկայության դերը ժողովրդի կյանքում։ Ինձ համար Հայոց լեզուն ոչ միայն մայր լեզու է այլեւ ՝ բանալի։ Այո՛ մի բանալի, որի շնորհիվ կարողանում եմ ծանոթանալ համաշխարհային գրականությանը:

Համաշխարհային գրականությունից իմ ընթերցած ստեղծագործությունների մի մասի մասին՝

https://lilitsaribekyan11.travel.blog/2020/01/15/դենիել-քիզ-ծաղիկներ-էլջերնոնի-համար/

https://lilitsaribekyan11.travel.blog/2019/12/07/պաուլո-կոելյո%2F

https://lilitsaribekyan11.travel.blog/2019/11/04/ռաքել-պալասիո-հրաշք-նախագծային-աշխ/

https://lilitsaribekyan11.travel.blog/2019/09/24/նախագծային-աշխատանք-գրականությունից/

Այստեղից կարելի է հետեւել, որ մեր լեզուն ոչ միայն օգնում է զարգանալ իր շրջանակներում , այլ նաեւ իր շրջանակներից դուրս եւ մուտք գործել մի նոր աշխարհ , որը մեզ անածանոթ է։

Մեր լեզուն ունի հազարամյակների պատմություն։ Հայ ազգի համար Հայոց լեզուն սրբազան մի բան է, քանի որ այն մեզ փրկեց այլ ազգերի հետ միաձուլումից։Մեր գրերի պատմությունը սկսել է 405 թվականից եւ շարունակվելու է միշտ։

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վարժություն 295

ա) Բարդ բառեր ա հոդակապով:

Վարժություն 296

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը մարտչում էր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է , որ նա դա պլանավորեց միյն նրա համար , որ ուզում էր թզի քաղցրությունը զգալ, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությանը կասեցրել էին: Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն դաժանորեն ճեղքելով, քաղաքներ գրավելով, շուրջբոլորը հրկիզելով և ավիրելով պարսիկները հասան ԵՎրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծինՀելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար, Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ փայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Քսերքսեսեը գլուխը կորցրեց, հրամայեց նեղուցին պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրին պատժողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. <<Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց , քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել>>: ԵՎ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովն ու մարդիկ հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհի դեմ չկանգնել:Հետո շինարարները մասնակցեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա արդեն պատրաստ էր և Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապրհը , տիրակալը տատանվում էր անցնի, թե չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր, ծովի վրեժխնդրությունից : Փոխանակ իսկույն ճանապարհ դուրս գար, նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունը և ողորածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին նվիրաբերեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ չր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում ցանկացավ և անցավ:

Վարժություն 257

Ատամնաբույժն ատամն անցավ հեռացրեց:

Այդ աղջիկը տեսիլքի նման անցավ:

Ամեն մարդ կարող է անել այն, ինչ իսկապես ցանկանում է:

Հագուստի կարողը այլևս ազատ ժամ չուներ գրանցումների համար:

Արամ այդ նախադասությունը ճիշտ գրիր:

Հայոց գրերը հազարամյակների պատմություն ունեն:

Նրա անսահման բարի արարք գործեց:

Հայկական բարերի համն ու հոտը ուրիշ է:

Գրաբար ընթերցումեր

Գրաբար ընթերցումեր

Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:

Խորհուրդ մեծ եւ սքանչելի

Որ այս օրերին հայտնվեց

Երգում էին հրեշտակները եւ հովիվները

Տալիս են աշխարհին ավետիս

Ծնվեց նոր արքան Բեթխեհեմ քաղաքում

Մարդկանց որդիներ օրհնեք

Քանի որ նա մարմնացավ

Անբավելին երկնի եւ երկրի

Խանձարուրի մեջ տեղավորվեց

Չլինելով իր հորից

Սուրբ գահին բազմեց:

Ներսես Շնորհալի «Բազմութիւնք հրեշտակացն»

Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց
իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:
Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ:
Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք,
եւ ցնծասցեն հիմունք աշխարհի.
զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ
եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:

Բազմություն հրեշտակների եւ զորավոր զորքերի

Իջած երկնքից միածին թագավորի մոտ

Որ երգում եւ ասում էին. Սա որդի Սուրբ Աստծո

Ամենքն ասում էին` ուրախ եղիր երկինք և ցնծացին աշխարհի կողմերը

Քանզի հավիտենական Աստվածը երկրի վրա երեւաց

Եվ մարդկանց մեջ երեւաց եւ մեր անձերը ապրեցրեց:

Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց»

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Իմ մեղքերի բազմությունից վտանգվում եմ,

Խաղաղության Աստված, օգնիր ինձ

Իմ անօրէությունից ալեկոծվում եմ,

Խաղաղության թագավոր ,օգնիր ինձ

Իմ մեղքերի խոր ծովում տարուբերվում եմ

Նավապետ բարի , փրկիր ինձ:

Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

(Վերլուծական աշխատանք)

Կերպարներ`

Չարլի`գլխավոր հերոս

Շտրաուս` Չարլիի բժիշկը

Կինիան`Չարլիի ուսուցչուհին

Նեմուր`Չարլիի երկրորդ բժիշկը

Էլջերնոն` մկնիկ ,որը հանդիսանում էր փորձագիտական նմուշ

Ջո Կարպ, Ֆրենկ Ռեֆլին, Ջորջ` Չարլիին ծաղրողները (նրանց Չարլին ընկեր էր համարում)

Գիրքը երեսունյոթ ամյա Չարլի Գորդոնի օրագիրն է: Նա մտավոր հետամնաց էր և բուժումներ էր ստանում: Չարլին ամեն օր գրառումներ էր կատարում իր կատարած թեստերի և փորձերի մասին: Նա իրեն վատ էր զգում , երբ թեստը չէր կարողանում անցնել:

Նրա թեստերից մեկը մկնիկի` Էլջերնոնի հետ էր: Սկզբում մկնիկը նրան մշտապես հաղթում էր, սա Չարլիին շատ էր բարկացնում:

Մկնիկի և Չարլիի այ քյուները նույնն էին , այդ իսկ պատճառով փորձագետները մկնիկի վրա փրրձեր էին կատարում և եթե դրանք արդյունք էին ունենում, ապա նույն փորձությունների միջով անցնում էր նաև Չարլին:

Չարլին չափազանց բարի էր, իրեն ծաղրողներին իր ընկերներն էր համարում: Նա շատ փորձությունների միջով անցավ և դրանից հետո կարողացավ հաղթել մկնիկին : Նրա ուրախությունը անչափելի էր: Օրեցօր նա ավելի բանիմաց էր դառնում և շատ բան հասկանում: Չարլին ի վերջո հասկացավ, որ այդ մարդիկ իրեն ծաղրում են և դադարեց շփվել նրանց հետ:

Օրագրի վերջում, կարծես թե նա արդեն բանիմաց մի գիտնական էր: Չարլին տարբեր հայտնագործություններ էր կատարում և գիտական աշխատանքներ գրում:

Մկնիկը սատկեց… Չարլին հասկացավ, դա լավ նշան չէր իր համար: Օրեցօր նա սկսում էր մոռանալ իր իմացածը : Սկզբում կետադրությունն ու ուղագրությունն էր մոռանում, իսկ հետո տան հասցեն , իր իմացած լեզուները և այսպես անվերջ նրա հիշողությունը նվազում էր: Գրքի վերջում նա դարձավ հին Չարլին:

Իմ կարծիքը`

Գիրքը ինձ համար եզակիներից է իր տեսակով: Սա մի գիրք է`որում հատվում են մարդկային բարությունն ու չարությունը, սակայն բարին չարին բարությամբ է պատասխանում: Գիրքը առանձնանում է իր հուզական բնույթով: Երբ նոր ես ընթերցում մի շարք սխալներ ես նկատում գրքի մեջ և մտածում թե անփութության արդյունք է , անգամ զարմանում միթե հնարավոր է գիրքը այսքան անուշադրությամբ հրատարակել: Ընթերցելով հասկանում ես , որ ոչ թե դրանք անփութության արդյունք են այլ Չարլին է այդպես գրել, քանի որ ուղղագրությանը և կետադրությանը ծանոթ չէր:

Գրքում արտացոլվում է շրջապատի անձանց «կենդանավայել» պահվածքը: Նրանք նվաստացնում և շարունակ ծաղրում էին Չարլիին: Անգամ այն գործարանում , որտեղ Չարլին աշխատում էր ,բոլորը ատում էին նրան: Այս պատճառով էլ աշխատակիցների 99%-ը ստորագրահավաքին էին մասնակցել , որ Չարլիին ազատեն աշխատանքից:

Չնայած ճակատագրի հեգնանքին Չարլին ԵՐԲԵՔ չչարացավ…

Մեջբերումներ`

Բոլորն էլ կարող են իրականում իրենց չտեսած բաների մասին ստեր հորինել:

Նկատում եմ, որ այլևս գրեթե չեմ կարողանում հաղորդակցվել մարդկանց հետ: Փառք Աստծու, որ գոնե կան գրքերը, երաժշտությունն ու այն խնդիրները, որոնց մասին կարղ եմ մտածել:

Չպետք է թույլ տամ, որ զգացմունքներս մթագնեն գիտակցությունս:

Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել:

Խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա:

Հեշտ է ընկերներ ունենալ, երբ թողնում ես , որ մարդիկ ծիծաղեն քեզ վրա:

Խնդրումեմ եթե հարմար լինի մեկ-մեկ մի քիչ ծաղիկներ դրեք պարտեզում Էլջերնոնի գերեզմանին…

Ձմեռային ընթերցումներ

Ձմեռային ընթերցումներ

Լուցկիներով աղջիկը

(վերլուծություն)

Մի ցուրտ երեկո , աղջիկը շրջում էր փողոցներով, որպեսզի իր լուցկիները վաճառի: Նա մրսում էր , քանի որ հագել էր իր մոր հնամաշ կոշիկները, որոնք առանձ այն էլ մեծ էին և անհարմարավետ: Քիչ անց աղջկանից ողանում են իր կոշիկները, որպեսզի երեխայի համար օրորոց պատրաստեն: Աղջիկը մնում է ոտաբոբիկ: Նա շատ էր մրսում , սակայն տուն վերդառնալ չէր կարող, քանի որ ձեռնունայն տուն վերդառանալու պատճառով նրա ֆաժան հայրը կճպատժի աղջկան: Այս ամենից բացի տուն վերդառանալը անիմաստ էր քանի եր տանը նույնպես ցուրտ էր:

Աղջիկը շատ էր մրսել և իր տաքանալու միակ միջոցը լուցկին էր: Նա գնում է մի պատի տակ նստում և սկսում լուցկիները վառել: Առաջին լուցկին վառելիս նա տեսիլք է տեսնում, թե իբրև տաք կրակը նրան ձերմացնում է , սակայն լուցկին հանգչում է: Նա վառում է երկրորդը, այս անգամ նա մի սենյակում էր գտնվում և իր դիմաց դրված էր ճոխ սեղան: Երրորդ լուցիկն վառելով նա տեսնում է շքեղ զարդարված և տաք տուն : Հենց այս ժամանակ նա նկատում է , որ ինչ-որ մեկը մահացավ, քանի որ երկնքից աստղ էր գլորվել իր ետևից հետք թողնելով: Նա տեսիլք է տեսնում , որտեղ իր մահացած տատիկն էր: Աղջիկը այնքան էր կարոտել տատիկին, որ ամբողջ լուցկիները վառում է : Տատիկը պարզում է ձեռքը և նրանք միասին գնում են դիմավորելու Ամանորը:

Առավոտյան պատի մոտ գտնում են աղջկա դին: Նա տաքանալ էր ուզում…

Պատմվածքը մյուսներից առանձնանում է իր եզակի հուզական դաշտով; Այս պատմվածքը անապահով և խեղճ կյանքով ապրող աղջկա մասին է: Աղջիկը իրեն անապահով էր զգում , քանի որ նրա հայրը իրեն պաշտպանելու փոխարեն մշտապես սպառնում էր: Աղջիկը այնքնա էր երազել տաք տան, ճոխ սեղանի, գեղեցիկ եղևնու մասին ,որ այդ ամենը իր համար երազանք էր դարձել և նա դա միայն տեսիլքում էր տեսնում: Նայելով աղջկան հասկանում ենք , որ այդ ամենը մեզ համար սովորական մի բան է: Եվ ուշ ենք հասկանում , որ կան հազարավոր մարդիկ , որոնք չունեն մեր հնարավորությունները և անգամ երազում են դրանց մասին , մինչ դեռ մենք շարունակ բողոքում ենք կյանքից և մշտապես մեղադրում ճակատագրին:

Ամանորյա հեքիաթ

(վերլուծություն)

Կարծում եմ ,պատմությունը մարդկանց կյանքն ու երազանքներն է բնութագրում: Սկզբում պատմում է այն մասին թե ինչերի միջով անցան մայրիները: Ապա պատմում է նրանց երազանքների և ցանկությունների մասին:

Ցավոք նրանց երզանքները կարծես անկատար մնացին քանի որ նրանք կտրվեցին և դեռ մի բան էլ ոչ այնքան լավ պայմաններում հայտվեցին: Իսկ վերջում , բոլորն էլ հասան իրենց երազանքների : Մի մասը ուրախացավ, քանին որ իրենց երազանքը հենց այպես էր կատարվել ինչպես որ իրենք էին ուզում: Երրորդ մայրին շարունակ անիծեց իրեն և իր բախտը , չհասկանալով որ իր երազանք էլ է կատարվել, պարզապես ոչ այնպես ինչպես որ նա էր կամենում:

Եվ իսկապես , պետք է զգույշ երազել, քանի որ երազանքները կատարվելու հատկություն ունեն:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

(վերլուծություն)

Մի աղջիկ շարունակ սրինգ էր նվագում: Նա իր երգերում պատմում էր աշխարհի գեղեցկության մասին: Նաև նվագում էր հրաշքների և կախարդանքների մասին: Մի օր անցորդներից մեկը նիան ասում է , որ իրականում աշխարհը այդպես գեղեցիկ և խորհրդավոր չէ ինչպես որ նա է պատկերացնում: Անցորդը նրան հորդորեց գրել այնպիսի երգեր, որոնցում ամեն բան իրական կլինի: Աղջիկը տխրեց , իսկ երբ փորձեց նվագել այնպես ինչպես որ անցորդը ասաց, նկատեց որ սրինգը չի նվագում:

Աղջիկը սրինգին հարցրեց թե որն է պատճառը, որ այն այլևս չի նվագում: Ի պատասխան սրիգը ասաց, որ կնվագի այն ժամանակ երբ աղջիկը կնվագի այն ինչին որ ինքն է հավատում, այլ ոչ թե այն ինչին որ բոլորն են հավատում: Այդ պահից սրինգը սկսեց կրկին նվագել և աղջկա ստեղծագործական աշխատանքները անտարբեր չէին թողնում ոչ ոքին:

Միշտ պետք է հիշել, որ այս աշխարհում կա մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր մարդ պետք է հավատա իր մտքին, քանզի միայն այդպիսով կարելի է դառնալ հանճար: Այո այդպիսով կլինենք հանճար , թեկուզ և հնարավոր է ոչ աշխարահռչակ , սակայն մեր հոգում այն ամենահայտնի հանճարը կլինի երբևէ:

Իմ աշունը

Իմ աշունը

Կարծում եմ աշնան մասին անվերջ կարելի է խոսել
: Անվերջ կարելի է հիանալ այդ եղեցկությամբ: Անվերջ կարելի է քայլել չորացած տերևների միջով և լսել անձրևի ձայնը: Եվ վերջապես, անվերջ կարելի է տխրել աշնանը: Այո՛, ինձ համար աշուն և տխրություն բառերը ասես հոմանիշներ լինեն: Աշունը ՝ թեև տխուր է , բայց ամենագեղեցիկն է:

Եթե ուշադիր լինենք , ապա աշնանային փողոցներով քայլելիս շատ բաներ կնկատենք: Աշնանային փողոցներում այնքան թափոններ կան: Ամեն կանգառում այնքան արցունք ու կարոտ կա, որ հաշվելով չեմ վերջացնում: Մեր մայթերին անհասցե նամակներ կային, որ չուղարկվեցին: Ամառվա արևից ջերմացաց ասֆալտին այքան արցունքներ են մնացել: Մեր ամեն խաչմերուկի վրա հայացքներ են խաչվել իրար, հետո ձևացրել թե չեն հիշում իրար: Աշնանային փողոցներում ծիծաղ կա, որ լաց է իրականում: Եթե ուշադիր լինենք ապա այնքան մոռացված, ջարդված, թափված, լքված, մաշված կարոտներ կտեսնենք:

Գիտե՞ս ուզում եմ փողողից բոլոր կարոտները հավաքել , բայց ձեռքերումս չի տեղավորվում:

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Հ. Սահյան

<<Աշնանամուտի ջրերը բարակ>> բանաստեղծությունը աշնան պատկեր է և տխուր սիրո մի պատմություն:

Աշնանամուտի ջրերը կրկին մասուր են բերում սարերից , սակայն հերոսի կյանքում այդ ամենը կորցրել է իր հմայքը, քանի որ իր սերը <<քրքրվել և մնացել է այդ փշերի վրա>>: ԵՎ այդ փշերը նրան իր սիրո սասուռն են հիշեցնում, կրկին բորբոքելով նրա վերքը:

Մի բուռ աշուն

Մի բուռ աշուն

Աշուն է։ Դրսում եղանակը հոգուս պես մռայլ է։

Քամի է, մեղմ քամի, որը փչում է մարդկանց հոգու մեջ ու նրանց վերքերը նորից ցավեցնում: Աշնանային այդ մելանխոլիկ եղանակը մարդկանց մեջ անցյալի հուշեր է արթնացնում: Հուշեր՝ որոնք հիշելիս ժպտում ես , բայց սիրտդ ու հոգիդ ճմլվում են: Այդ հուշերը միշտ մեզ հետ են լինում:

Աշնանային անձրևի կաթիլները՝ չասված խոսքեր են: Ամեն մի որոտը՝ անավարտ պատմություն : Իսկ աշնանային եղյամը մեր վերքերն են , որ ամեն մի մանրուքից կարող են բացվել և կրկին մեզ ցավ պատճառել:

Թող այս աշունն էլ ավարտվի, տանելով իր հետ չասված խոսքեր, չլսված բառեր, լքված մարդկանց, անավարտ պատմություններ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը

Մեր սիրելի կրթահամալիրի ստեղծման պատմությունը երկար է: Աշոտ Բլեյանը աշխատում էր Ե.Պ.Հ.- ի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն:  Նրա օգնականներն էին՝  Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը :

1989-ին Հայաստանի կառավարությանը նրանք կարողանում են համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:

Նրանք ցանկանում էին ,որ կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով :

Կրթահամալիրի տոնը նշվում է ՝ նոյեմբեր ամսին: