Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանի Հանրապետությունը ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ։ Պետության հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։
Իրավական պետության սկզբունքը ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է: Իրավական պետությունում բարձրագուն սոցիալական արժեք է համարվում մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները: Համապատասխանաբար, պետությունը ծառայում է ոչ թե որևէ կրոնի կամ Աստծուն, այլ մարդկանց, որոնք անձամբ հանդիսանում են պետական իշխանության աղբյուրը:
Իրավական պետությունը հիմնվում և իր գործունեությունն իրականացնում է պատշաճ կարգով ընդունված օրենքի հիման վրա, ինչն անվանում են նաև օրենքի գերակայության սկզբունք: Դա նշանակում է, որ պահպանված պետք է լինեն ոչ միայն օրենքի ընդունման ընթացակարգն ու հրապարակայնությունը, այլ նաև ընդունված օրենքները պետք է լինեն բանական և բովանդակային տեսանկյունից համապատասխանեն երկրի հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը: Իրավական պետության սկզբունքը երաշխիքն էնրա, որ պետական իշխանությունը կաշկանդված կլինի գործող օրենքներով ու մարդու իրավունքներով և այդպիսով չի ունենա ինքնակամության, մարդու իրավունքներին անարդար կերպով միջամտելու հնարավորություն:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3․ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից և դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության, կրթության, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ազատության և գաղտնիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության, ամուսնանալու և ընտանիք կազմելու, աշխատանքի ազատ ընտրության, օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն տնօրինելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:
Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
Հոդված 14. Զինված ուժերը եւ պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են:
3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Սահմանադրական կարգի հիմունքների մեջ սահմանվում են նաև ՀՀ պետական լեզուն, խորհրդանշանները, մայրաքաղաքը։ Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ պետական կրոն, սահմանադրության այս բաժնում կա կրոնի վերաբերյալ 2 հոդված, դրանք են՝
Հոդված 17. Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները
Հայաստանի Հանրապետությունը ապահովվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած կրոնական կազմակերպություն(այդ թվում և առաքելական եկեղեցին) անջատ ու անկախ է պետությունի և ազատ կարող է իրականացնել իր գործունեությունը։ Կրոնական կազմակերպությունները իրավունք չունեն իրենց գործունեությունը(այդ թվում քարոզը) իրականացնել դպրոցներում։
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Հոդված 20․ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Այն Հայաստանի Հանրապետության սահմանադրության լեզուն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մարմնի կողմից օգտագործվող լեզուն, ինչպես նաև կառավարական փաստաթղթերի թողարկման լեզուն։
Քաղաքացիության իրավունքը
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության: Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև այն երեխան, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը։
