Շտեմարանային հարցեր

Շտեմարանային հարցեր

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը նախադաս:

  1. Ի լրումն այն ամենի, ինչ գրել էր նախորդ նամակում, ուզում եմ մի խոստովանություն անել:
  2. Որքան անհրաժեշտ եք համարում, այնքան էլ կմնամ:
  3. Զգաց, որ փախչելու տեղ չկա, և սեղմվեց մի անկյունում:
  4. Կինը, որ ամբողջ ժամանակ մտասույզ իր կարն էր անում, բարձրացրեց գլուխը:

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

  1. Խմբին մոտեցավ մի աղջիկ, որ հագել էր երկար շրջազգեստ:
  2. Ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչ էր սպասվում ընտանիքիս:
  3. Պարզ չէ, թե ինչ ճանապարհով է երեխան հասել այստեղ:
  4. Չեմ զղջում, որ ընկերոջս արտահայտվելու հնարավորություն չտվեցի:

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

  1. Տիկին Սաթենիկը, որ Մխիթար սպարապետի կինն էր, կանգնած էր ամրոցի՝ անդունդի վրա կախված միակ քարե պատշգամբում:
  2. Զգում էր, որ յուրայինների վիճակը ժամ առ ժամ վատանում էր:
  3. Պարզվեց, որ պարսկական զորքերը ծուղակն են ընկել նեղ կիրճը մտնելուց հետո:
  4. Նրան նայեցի ու ապշեց, որ իմ խոսքերից բնավ չէր այլայլվել:

Leave a comment