Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Այսպես է անցկացնում իր ժամանակը բուն փարիսեցիների մեծ մասը:
- Եվրոպայում թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն դպրոցները ուսանողներից պահանջում են աշխատասիրություն:
- Հարևանների կյանքը, նրանց առօրյա անցուդարձը ինձ շատ է հետաքրքրում: (ճիշտ)
- Այստեղ ուսում են տալիս, գիտություն են սովորեցնում, իսկ այնտեղ միայն քաղաքացիներ են պատրաստում:
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Որպես կարգազանցների՝ աշակերտներից մի քանիսին պատժեցին:
- Աշակերտը և նրա ուսուցիչը պարգևատրվեցին պատվոգրերով:
- Ոտքերը ցավում էր, և չշարունակեց վերելքը: (ճիշտ)
- Մի քանիսը ցատկեցին և սկսեցին մագլցել դեպի վեր:
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Քնելուց առաջ տան դուռը փակում էր կա՛մ պապս, կա՛մ մեծ հորեղբայրս:
- Թմբուկ, զուռնա, աղաղակ, հռհռոց խառնվեց իրար, սկսվեց իրարանցում: (ճիշտ)
- Նիդեռլանդները Եվրոպայի լավագույն երկրներից է:
- Նրա ուշք ու միտքը դրսում էր:
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Լիլիթի երեսպաշտությունը, կեղծավորությունը պատմվածքում անձնավորված են:
- Ես ու Լևոնը մտածում էինք գալիք օրերի մասին:
- Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում տիրում էր խաղաղություն:
- Նրան չէր անհանգստացում ո՛չ ցուրտը, ո՛չ մենակությունը: (ճիշտ)
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Թե ինչ սոսկալի դեպքեր էին կատարվել նրանց տանը, ամեն մարդ գիտեր:
- Քեզ՝ իբրև հաղթողի, հանձնելու են պատվոգիր:
- Ե՛վ Զանգու գետի ափին հանգստացողների ուրախ աղմուկը, և՛ ծաղկած ծառերի բույրը հոգիդ լցնում է քաղցր զգացողությամբ: (ճիշտ)
- Ոչ մի առարկություն չկա այդ հարցում:
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Հրավիրյալների մեծամասնությունը այդպես էլ չկարողացավ որևէ նախաձեռնությամբ հանդես գալ:
- Դու հեռացար, ու քեզանից հուշեր, անմոռաց հույզեր մնաց: (ճիշտ)
- Մայրը երեխայի հետ գնաց զբոսանքի:
- Ուսանողներից յուրաքանչյուրը սպասում էր իր արդյունքների ամփոփմանը:
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
- Իջնում էր ձյունը հանդարտ՝ ճերմակ անուրջներով պարուրելով աշխարհը:
- Մագաղաթյա մատյանները դարերի գանձերն են ամփոփում իրենց մեջ:
- Վերջին օրերի դեպքերը, նախարարների՝ երկրի տարբեր կողմերից ժամանակը խառնաշփոթ էր ստեղծել մայրաքաղաքում: (ճիշտ)
- Մենք ամենքս հյուր ենք կյանքում Մեր ծննդյան փուչ օրից…