Բայի լրացումներ

Բայի լրացումներ

Գտնե՛լ խնդիրները և որոշե՛լ տեսակը։
Մի բարձրուղեշ ծառի մոտով անցնելիս ինձ թվաց, թե լսում եմ մարդկային
բազմաթիվ ձայներ և երաժշտության նման ինչ-որ ելևէջներ: Նայեցի աջ ու ձախ,
բայց ոչինչ չտեսա: Ձայները դադարեցին և մի քանի վայրկյանից նորից կրկնվեցին: Պարզվեց, որ դրանք գալիս են տասնինը-քսան մետր բարձրություն ունեցող
այդ ծառից: Երբ մի թեթև սյուք է անցնում ճյուղերի միջով, ծառի ասեղնաձև
տերևները, իրար շփվելով, մի տեսակ նվագահանդեսի պատրանք են ստեղծում:
Հիշեցի, որ մի գրքում վաղուց կարդացել էի այդ ծառի մասին:

բազմաթիվ մարդկային ձայներ և երաժշտության նման ինչ-որ ելևէջներ-ուղիղ խնդիր

ոչինչ-ուղիղ խնդիր

մի տեսակ նվագահանդեսի պատրանք-ուղիղ խնդիր

Գտնե՛լ պարագաները և որոշե՛լ տեսակը։
Ամեն առավոտ՝ ժամը վեցին, ես բարձրանում էի կանաչազարդ բլրի գագաթը՝ ոսկեվառ արևածագը տեսնելու: Բարձրաբերձ լեռներից փչում էր վաղորդյան
սարսռեցնող զովությունը, և դրանից կնճռոտվում էր լճի վիթխարի կապույտ հայելին: Արևի դեղնազօծ սկավառակը ելնում էր Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից, և այդ պահին լիճն առկայծում էր երփնավառ ծփանքով: Լսվում էր աղավնիների կանչը մոտակա քարափից, և երամը փռփռոցով օդ էր բարձրանում՝ լողալու
արևի առաջին ոսկեզօծ շողերում:

Ամեն առավոտ՝ժամը վեցին-ժամանակի պարագա

կանաչազարդ բլրի գագաթը-տեղի պարագա

ոսկեվառ արևածագը տեսնելու-նպատակի պարագա

բարձրաբերձ լեռներից-տեղի պարագա

Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից-տեղի պարագա

այդ պահին-ժամանակի պարագա

մոտակա քարափից-տեղի պարագա

լողալու արևի առաջին ոսկեզօծ շողերում-նպատակի պարագա:

Leave a comment