Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

Հայ ժողովրդի համար նույնիսկ ամենածանր պահին, Կոմիտասը հանդիսանում էր հույսի և փրկության աղբյուր` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ և ուժեղ կամքով: Սա էլ պատճառ հանդիսացավ գալիք դավադրության համար:

 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան: Այդ ժամ, նա նոր էր վերադարձել Թուրքիայի աքսորից և գտնվում էր ծանր հոգեբանական վիճակում: Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ: Ակնհայտ է, որ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ…

Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք Կոմիտասի հիվանդության պատմությունը, ապա կնկատենք, որ այդ ամենի մեջ` անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է տեղափոխվել դեռեևս 1898 թվականին: Ակներև է , որ սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում:
Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երեւույթին, թյուր ախտորոշումը հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը…

Ֆրանիսայում գործում է օրենք առ այն, որ  հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանըմշ, Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որը հնարավոր էր բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով: Հենց այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն: Մահվան պատճառ է հանդիսացել` ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդները հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ավաղ Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն…

Leave a comment