
Ժայռի վրա կառուցել տունը
Ով որ ինձ մոտ է գալիս և իմ խոսքերը լսելով՝ գործադրում է դրանք, ձեզ ասեմ, թե նա ում է նման։ Նման է այն մարդուն, որ տուն կառուցելու համար հողը խորն է փորում և հիմքը հաստատում ժայռի վրա։ Երբ գետը, հեղեղներից հորդելով, զարկի այդ տանը, չի կարողանա խախտել այն. որովհետև տան հիմքը ժայռի վրա է հաստատված։ Իսկ ով լսում է իմ խոսքերը, բայց չի գործադրում դրանք, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է կառուցում. երբ գետը զարկում է դրան, այն իսկույն քանդվում է։ Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը։
Առակը ուսուցանում է մարդկանց, որ նրանք պետք է հետևեն Հիսուսի խոսքերին: Առակում ասվում է, որ նա ում լսելի է եղել Հիսուսի խոսքը, պարտավոր է ենթարկվել այդ խոսքերին: Այդժամ նրա ճամփան հարթ կլինի և նա Հիսուսին մոտ կլինի:
Ի տարբերություն հնազանդների, անհնազնդների կյանքը նման կլինի առանց հիմքի տան, որը թեթև երերումից կքանդվի, քանզի այն` հավատի վրա չէ կառուցված: Այդպիսի մարդկանց կործանումը շատ ահավոր է լինում: