
Առաջին տեսանյութում ներկայացվում է Կոմիտասի թանգարանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:
Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը: Ցուցադրության հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:

- Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն»
- Երկրորդ սրահ` «Կոմիտասը և իր ժամանակակիցները»
- Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը»
- Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը»
- Հինգերորդ սրահ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը»
- Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը»
- Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները»
- Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո»
Երկրորդ տեսանյութում պատմվում է` Կոմիտասի կյանքի, գործունեության, ստեղծագործությունների և դրանց գրման մանրամասների մասին: