Անկախություն ասվածը կարելի է հասկանալ երկու կերպ` ազգի անկախություն և անհատի ազատություն:
Պետական անկախությունը` ես համարում եմ ժողովրդի մղիչ ուժ: Անկախության համար պետք է պայքարել: Դեռևս շատ քիչ պետությունների է հաջողվել հասնել անկախության առանց կռիվների։ Պետությունները ձգտում են անկախանալ, որպեսզի վարեն ինքնուրույն քաղաքականություն և բարելավվեն երկրում տիրող պայմանները:
Յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության։ Ինձ համար անկախությունն ու ազատությունը ամենակարևորն են հասարակական կյանքում։

Հարկ է նշել , որ պետական անկախությունից առավել կարևոր է ` հոգու և մտքի անկախությունը: Մսրդը պետք է գիտակցի , որ առաջին հերթին հարկավոր է անկախեցնել իր միտքը և հոգին: Այդ անկախությանը կարող ենք հասնել այնժամ, երբ դուրս գանք հասարակության կողմից ստեղծված երբմնի անհիմն կարծրատիպերից և իհարկե մաքրենք մեր կյանքը վատ սովորություններից:
Պետք է խոստովանել, որ առանձ անկախության մեր կյանքը թերի կլիներ: Ուստի անկախությունը մարդու մեծագույն պարգևներից է:
Մենք ենք մեր անկախության տերը: