Արշակունյաց արքայատոհմ (անհատական նախագծային աշխատանք)

Արշակունյաց արքայատոհմ (անհատական նախագծային աշխատանք)

Նախաբան

   Մեր թվարկության արշալույսը դարձավ Արտաշիսյան թագավորության մայրմուտը: Դրան հաջորդող հինգ տասնամյակների ընթացքում հարևան տերությունները՝ Հռոմն ու Պարթևստանն աշխատում էին վերացնել և ոչնչացնել Հայկական թագավորության երբեմնի փառքն ու հզորությունը՝ գահին հաստատելով իրենց դրածո թագավորներին:Հռոմը շարունակում էր վարել հայատյաց քաղաքականություն, այդ իսկ պատճառով էլ սկսեց մերձեցումը Պարթևստանի հետ: Եվ Հայաստանը սկսեց կառուցել Հռոմի դեմ իր պարիսպը, որը հետագայում դարձավ մի շարք խռովությունների պատճառ:

***

   Հայոց նոր թագավորությունը սկզբնավորեց Տրդատ արքան՝  Պարթև արքա Վաղարշակի կրտսեր եղբայրը: Նա փաստացի գահակալ դարձավ մ. թ. 66 թվականին: Նրա գահակալության մասին մեզ բազում  տեղեկություններ են տալիս Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը և իհարկե լատինացի պատմիչ Կոռնելիոս Տակտիոսը՝ իր <<Տարեգրությունում>>: Դեպքերը շատ լավ շարադրված են նաև Դիոն Կասսիոսի <<Հռոմեական Պատմությունում>>:

   Վաղարշակը պարթևների գահին բազմում է մ. թ. 51 թվականին: Այնուհետև՝ մեկ տարի անց, նա իր բանակով շարժվում է Հայաստան, որպեսզի գահին բազմեցնի իր եղբայր Տրդատին: Տակտիոսն այս առիթով նշում է Վաղարշակի խոսքերը. <<Տրդատը՝ ծնված այն հորից, որից և ինքս, լինելով ինձնից կրտսեր, առաջնությունը զիջեց ինձ, և ես էլ նրան տվի Հայաստանի թագավորությունը, որը մեր գահատոհմի տիրակալության երրորդ աստիճանն է համարվում, քանի որ դրանից առաջ մարաստանցիներին իր տիրապետության տակ էր առել Պակորը (Բակուր)>>:

  Հավանաբար տակտիոսն ինչ որ բան շփոթում էր, քանի որՄարաստանը տվյալ ժմանակաշրջանում գոյություն չուներ որպես առանձին վարչական միավոր՝ այն պարզապես մարզ էր, իսկ բակուրին նա հավանաբար հանձնել է բուն Աղվանքի թագավորությունը: Այսպիսով  իրատես թագավոր և քաղքական գործիր Վաղարշակը ոչ միայն իր եղբայրների գլուխները զարդարեց թագերով՝ այլև խուսափեց հետագա գլխացավանքներից և արքունական գզվռտոցներից:

  Սակայն այս ամենից ետ չմնաց նաև Հռոմը: Հռոմի կայսր Ներոնը  54 թվականին թագավոր հռչակվելով սկսեց մշակել ծրագրեր այս դաշնությունը վերացնելու ուղղությամբ: Եվ նրա ծրագրերն անավարտ չմնացին, նա  իր զորավարն Կորբուլոնին ուղարկեց Հայաստանն ավիրելու, և հենց նա էլ անընդմեջ հաղթանակներ տարավ հայերի և պարթևների նկատմամբ: Այդուհանդերձ Տրդատը բազմում է գահին և թագ է ստանում Ներոնի կողմից: Եվ սկիզբ է դրվում մի նոր Արշակունիների արքայատոհմին, որը կառավարելու երկիրը դեռ չորս հարյուրամյակ:

  Չնայած, որ Տրդատ արքայի գահակալության մասին շատ տեղեկություններ չեն հասել, այնուամենայնիվ հստակ կարող ենք ասել, որ նա կարողացավ երկիրը ետ պահել կործանումից, դուրս հանեց այն դժվար իրավիճակից և իր հետնորդներին ժառանգեց հարուստ ու կայացած երկիր: Նա հաղթեց ալանական ցեղերին, որոնց հաջողվել էր ավիրել Տրդատի եղբայր Բակուրի տիրապետության տակ գտնվող Աղվանքը: Ժամանակը ցույց տվեց, որ Տրդատն այնպիսի դաս տվեց ալաններին, որ ալաններն այլևս չեն անահանգստացրել այսկովկասըյան երկրներին:

   Բազում տեղեկություններ են պահպանվել նաև նրա շինարարական աշխատանքների մասին: Ըստ վկայությունների Վաղարշակը Տրդատին տվել էր նաև հիսուն միլիոն դինար Արտաշատը վերաշինելու համար: Տրդատը այնպես վերաշինեց Արտաշատը, որ տեսնողները հիանում էին կատարված այդ ահռելի աշխատանքով: Վերակառուցողական աշխատանքներ կատարվեցին նաև մյուս նահանքներում: Օրինակ՝  Գառնիում կառուցվեց ամրոց հովանոց՝ արձաններով, և բազում զարդարանքներով՝իր քույր Խոսրովիդուխտի համար: Այս մասին հայտնի են Քերթողահոր արձանագրությունները:

   Քերթողահայրը տեսել է այս ամենը վկայող հունարեն արձանագրությունը դեռ այն ժամանակ, երբ կանգուն է եղել ամրոցի շինությունը: Բայց Քերթողահայրը այս ամենը վերագրել է մեկ այլ Տրդատի, որի մասին ավելի շատ ավանդություններ կան: Սակայն 19-րդ դարում հերքվում է այս ամենը: Իսկ ժամանակն ամեն ինչ ջրի երես հանեց այն ժամանակ, երբ պեղումների արդյունքում գտնվեց այդ արձանագրությունը, որոշ չափով  անընթերնելի, բայց գտնվեց: Այս ամենից հետևեց նաև, որ հեթանոսական տաճարը ևս Տրդատն էր  կառուցել:

   Շինարարական գործունեություն իհարկե ծավալվեց, բայց երկրի զարգացման համար անդորր էր անհրաժեշտ: Եվ Հայաստանը աստիճանաբար մեծ քայլեր կատարում դեպի առաջխաղացում: Սակայն նրա ճանպրհին կանգնել էր մի այնպիսի հզոր տերություն ինչպիսին էր Հռոմը, հետագայում նաև Պարթևստանը, քանի որ Տրդատը չիրականացրեց իր եղբոր ցանկությունները և Հայաստանը չհպատակեցրեց Պարթևստանին: Տրդատն ունենալով Պարթևական ծագում հետագայում այնքան կապվեց Հայաստանի հետ, որ կարծես սերած լիներ հայկական տոհմից:

   Ըստ Խորենացու Տրդատ Ա-ն թագավորել է մինչև 88 թվականը: Նրան հաջորդել է Սանատրուկը: Սանատրուկի գահակալության վերաբերյալ լավ է արտահայտվել անգամ անբարեհաճ Սվիդասը: Նա նշում է, որ թեև Սանատրուկը միջահասակ էր, սակայն հակում ուներ ամեն տեսակ մեծագործությունների: Սանատրուկը կառուցեց նաև Մծուրն քաղաքը, ընդարձակեց երկրի սահմանները՝ հարևան Օսրոենե երկրի վրա: Սանատրուկը գահակալեց շուրջ երկու տասնամյակ 88-109 թվականներին, իսկ դրանից հետո շուրջ 7 տարի գահակալական կռիվներ էին ընթանում:

   115 թվականին հռոմեական Տրայանոս կայսրը գրավեց Հայաստանը, ոտքի տակ տվեց Պարթևստանը, և հասավ մինչև Բաբելոն: Սակայն 117 թվականին Տրայանոսը մահացավ, և հայոց գահին բազմեց Սանատրուկի որդի Վաղարշը:

   Վաղարշ Ա-ն իր նախորդների օրինակով քայլեր ձեռնարկեց երկրի բարգավաճման և շենացման ուղղությամբ: Նրա օրոք զարգացավ առևտուրը: Նա վերակառուցեց Վարդգեսավանը, այն դարձրեց երկրի մայրաքաղաքը և վերանվանեց Վաղարշապատ:

   Վաղարշի վարած քաղաքականությունից դժգոհ էին և՛ պարթևները և՛ հռոմեացիները: Այդ իսկ պատճառով կայսր Անտոնիոս Պիոսը 144 թվականին արշավում է Հայստան, գահընկեց անում հայոց արքային և գահին է բազմեցնում Սոհեմոսին: Սոհեմոսը գահակալեց մինչև 190-ական թվականները: Նրան հաջորդեց Վաղարշ Բ-ն: Վաղարշից հետո գահը դարձավ ժառանգական, սակայն դա չխանգարեց երկու խոշոր հարևաններին հրաժարվելու իրենց հայատյաց քաղաքականությանից:

    Որոշ ժամանակ անց հայ-պարսկական փոխհարաբերությունները սրվեցին, երբ կառավարելու եկան Սասանյանները: Հայերը հավատրիմ էին մնացել պարսիկ Արշակունիներին, այդ իսկ պատճառով արշավանքներ ձեռնարկեցին Պարսկաստան՝ Սասանյանների դեմ: Դա էլ բերեց Սասանյանների ոչ բարեհաճ վերաբեմունքին:

    Սասանյան Արտաշիր Ա-ն 224 թվականին գահընկեց արեց Արշակունիներին և հաստատվեց պարսից գահին: Նա կառավարեց մինչև 239 թվականը: Նա մոլեռանդ ձևով դրոշի վրա բարձրացրեց մազդեզանդ կրոնը: Նա հուսով էր, որ կրոնի միջոցով կարող է ետ բերել Պարսկաստանի նախկին հզորությունը, և այդ ամենը նա կտակեց նաև իր հետնորդներին:

    Հաջորդ արքան Շապուհ Ա-ն էր: Նրա օրոք մետաղադրմաների վրա դրոշմվում էր ատրուշանը, և գրավված համարվում էին այն երկրները, որոնց բնակչությունն անվերապահորեն ընդունում էր զրադաշտականությունը: Շապուհը և նրա հաջորդները իրենց անվերապահ թշնամիներն էին համարում, ոչ միայն պարսիկ Արշակունիներին, այլև հայ Արշակունիներին: Սակայն հայ Արշակունիները պահպանեցին իրենց ինքնությունը դիմագրավելով քան՜ի- քան՜ի արշավանքների: Այդ առիթով կարող ենք հիշել Տրդատ Բ-ի (217-357) և նրա որդի Խոսրովի Բ-ի (279-287) մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագներ:

  Հայոց երկիրը Սասնյանների դեմ անառիկ դարձավ հատկապես Տրսատ Գ-ի օրոք (298-330): Նա դեռևս գահին պետք է բազմեր իր հոր մահվան տարին, սակայն այդ ժամանակ գահին էին բազմել պարսիկ դրածոները: Տրդատը Հռոմում շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Նա հախթանակներ է տանում գոթերի դեմ: Նշանավոր էր նրա 295 թվականին տարած հաղթանակը Ներսեհ  արքայի նկատմամբ: Կայսրության զորքերի գլխավոր հրամանատարն էր Գալերիոս Մաքսիմիանոսը:  Ներսեհի զորքերը գլխովին ջախջախվեցին 297 թվականին, հենց այդ ժամանակ էլ  գերի ընկավ Ներսեհը: Եվ կնքվեց Մծբինի հաշտության պայմանագիրը՝ ըստ որի Պարսկաստանը պետք է հրաժարվեր Հայաստանից, և այն պետք է համարվեր անկախ պետություն՝ Հռոմի հովանավորությամբ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Տրդատը կարողացավ ապահովել իր երկրի ինքնուրույնությունը և հետագա տարիների ընփացքում երկիրը բռնեց բարգավաճման ու ծաղկման ուղին: Այդ շրջանում Հայաստանւ բարի-դրացիական հաչաբերությունների մեջ էր Իրանի, Հռոմի, ինչպես նաև Աղվանքի Վիրքի հետ: Իսկ ինչ վերաբերվում է ալաններին, ապա Տրդատը խուսափեց ալանների հարձակումներից՝ ամուսնանալով նրա աղջկա՝ Աշխենի հետ:

    Տրդատ Գ Մեծի օրոք լայն թափ ստացավ ավատատիրությունը: Նահանգների և գավառների կառավարիչները ձեռք բերելով որոշակի հողատարածքներ առաջ էին բերում ազատագրական միտումներ: Ասվածն ավելի լրջանում, երբ ի նկատի էնք ունենում ծայրամասային բնակավայրերը: Այդ-իսկ պատճառով պետք էր միջոցներ հանձ առնել: Եվ Տրդատը կառչեց հենց առաջին միջոցից՝ քրիստոնեությունից, ոչ միայն ընդունելով այն՝ այլև այն դարձնելով պետական կրոն աշխարհում առաջինը:

    Քրիստոնեությունը  այդ ժամանակաշրջանում համարվում էր անարդարության ու անհավասարության ընդվզումը: Այն շատ շուտով դարձավ ավատների դեմ հզոր զենք՝ միավորելով ողջ ազգին: Ըստ կրոնի անմահության արժանանալու էր նա, ով պետք է իր ողջ կյանքն ապրեր համեստ և մեղքեր չգործեր: Հայերի քրիստոնեւթյունն ընդունելու մասին մենք տեղեկություններ ենէ ստանում Ագաթանգեղոսի <<Հայոց Պատմությունից>>: Այնտեղ նկարագրվում են ոչ միայն առասպելական տեսարաններ՝ այլև հեղափոխական շարժումների և դրանց ղեկավարների մասին: Տրդատ Գ-ն սկզբից մեծ պայքար էր մղում քրիստոնեութան դեմ, սակայն հետո ինքը հարթեց քրիստոնեության ճանապարհը՝ Գչիգոր Պարթևի հետ: Նա հետագայում դարձավ հայոց եկեղեցու առաջին նվիրապետը:

   Ագանթանգեղոսի տված տեղեկությունների համաձայն Տրդատը Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա ձեռնադրվելու և նրա հետ նաև տասնվեց իշխանների. օրինակ՝ Անգեղ և Աղձնեաց տան իշխաններին:

   Ուշադրություն դարձնենք մի փաստի ևս. Հռոմեական կայսրությունը Հայաստանում քրիստոնեության ձևավորման նախնական շրջանում, երբ դեռ այն տարածված էր ցածր խավի մեջ, փորձում էր վերացնեկ այն , քանի որ գիտակցում էր, որ այն կմիավորի հայերին՝ ի տարբերություն հեթանոսության, որն արդեն հացրել պառակտվել:

    4-5 դարերը անվանվել են <<երկու հավատների բախման դարեր>>, պառակտումներ և զինված ելույթներ լինում էին ոչ միայն գավառներում՝ այլև արքունիքում: Այս ամենը շատ բնական էր, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ նոր կրոնները միշտ էլ <<լավ>> չէն ընդունվել:  Սակայն կարևորն այն է, որ հետագայում հենց նուն քրիստոնեությունը միավորեց հայերին հետագա ազտագրական պայքարներում մինչև- իսկ Վարդանանց պատերազմ:շ

  330 թվականին վախճանվեց Տրդատ մեծը: Նրան փոխարինելու եկաբ Խոսրով Բ Կոտակը:  Նրան Կոտակ էին անվանում իր կարճահասակության պատճառով: Նրա գահակալության տարիները թերևս կարճ էին (8 տարի), բայց և առանձնացող հայրենաշինության և նախարարական տների միավորման հարցում: Նա կառուցե Դվին քաղաքը, որի փոխարեն առաջ մի լքված և ամայի վայր էր:

   Սակայն  335 թվականին խախտվում է երկրի անդորրը: Հարևան Աղվանքից ներխուժում և ասպատակում է Հայաստանը Սանեսանը՝ պատճառաբանելով իր երկրում քրիստոնեոիթյան տարածումը Գրիգորիս եպիսկոպոսի կողմից: Նա նվաճում է Վաղարշապատը: խոսրով արքան սպասում է Վաչե Մամիկոնյան սպարապետին, որը իր զորքի հետ վարջնական ճակատամարտում տանում է հաղթանակ, երկրից դուրս գցում մազքութներին և սպանում Սանեսանին:

Վերջաբան

  338 թվականի վախճանվում է Խոսրովը և նրան փոխարինելու է գալիս նրա որդի Տիրանը: Նրա գահակալության առաջին տարում խախտելով Մծբինի հաշտության պայմանագիրը Հայաստան է ներխուժում Պարսից Շապուհ Բ արքան: Այդ ընթավքում պարբերական դարձան հայ- բյուզանդական ընդհարումները պարսիկների հետ: Երկիրը այդ իրավիճակից ետ բերելու համար Տիրանը դիմեց մի շարք ծայրահեղ միջոցների: Տիրանը մատնվեց պարսիկներին և կուրացավ: Այդ ժամանակ առանց որևէ խոսքի գահ բարձրացավ նրա որդի Արշակ Բ-ն, որն էլ դարձավ Արշակունիների տոհմի շարունակությունը:

Իմ կարծիքը

   Այսպիսով մեր թվարկությունից սկսած մինչև մոտավորապես 4-րդ դարի առաջին կեսը Հայոց աշխարհը ունեցավ և՛ վերելքներ և՛ վայրէջքներ: Նա և՛  եղավ  մի շարք երկրների տիրապետության տակ և՛ իր մեջ ընդգրկեց մի շարք երկրներ՝ թատերաբեմ դառնալով  Իրանի և Հռոմի համար: Սակայն այնուամենայնիվ կարողացավ դուրս գալ պատվով  բոլոր փորձություններից և իր հաջորդներին տալ միասնական կրոնով և տնտեսությամբ երկրիր:

Աղբյուր՝ <<Զրուցարան>> Բագրատ Ուլուբաբյան Մաս Ա:

Leave a comment