Խառնվածքի տեսակները

Խառնվածքի տեսակները

Մարդիկ բավականին վաղ են սկսում ծանոթանալ «խառնվածք» հասկացության հետ: Դեռևս մանկության  տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի  ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի  պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս  առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնվածքը:

Խառնվածքը մարդու անհատական  առանձնահատկություններն են,  որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու  վարքի դինամիկան:

Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց  խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ  աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության,  կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր  սթրեսներից խուսափելու համար:  Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք:  Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք է գործադրել  ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ  ձևով օգտագործելու համար:

Սանգվինիկ

Բարձր ռեակտիվություն ունեցող մարդ, որի մոտ ակտիվությունն ու ռեակտիվությունը հավասարակշռված են: Նակենսուրախ է, արագ արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը, ունի արտահայտիչշարժումներ ու դեմքի արտահայտություններ: Աննշան առիթով նա բարձրաձայն ծիծաղում է, իսկ որևէ աննշան բանկարող է նրան շատ բարկացնել: Սանգվինիկի դեմքից կարելի է հեշտությամբ կռահել նրա տրամադրությունը,վերաբերմունքը տվյալ երևույթի կամ մարդու նկատմամբ: Ունենալով բարձր ակտիվություն, եռանդություն ևաշխատունակություն` նա ակտիվորեն գործի է անցնում և կարող է երկար ժամանակ զբաղվել այդ գործով`չձանձրանալով դրանից: Ունակ է արագ կենտրոնանալու, կարգապահ է, անհրաժեշտության դեպքում կարող էզսպել իր զգացմունքները: Նրան հատուկ են արագ շարժումները, մտքի, խոսքի արագությունը, նոր աշխատանքի մեջարագ ներգրավվելը: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին:Նրա մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ,սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպեսկանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը:

Այս խառնվածքի տեր մարդկանց թերությունն այն է, որ նրանք հեշտորեն շեղվում են գործերից կամ էմոցիաներից,եթե արտաքին ազդակները երկար ժամանակ անփոփոխ են մնում: Երբ զգացողությունները չեն թարմանում,սանգվնիկները դառնում են անտարբեր և դանդաղաշարժ:

 Ֆլեգմատիկ

Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը: Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ: Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են: Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել: Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն: Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ: Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն: Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է: Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները: Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն: Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ: Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար:

Խոլերիկ

Սանգվինիկի պես խոլերիկը նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ: Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով: Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում: Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:

Խոլերիկների առաձնահատկություններն են արագ, ընդհատվող խոսքը, վառ և արտահայտիչ դիմախաղը:Խոլերիկները դժվարությամբ են նույն տեղում մնում, հաճախ վեր են թռնում, փոխում են դիրքերը, առատ և կտրուկժեստիկուլյացիա ունեն: Իրենց քայլվածում ինչ-որ վանող բան կա:

Մելանխոլիկ

 Մարդ, ով ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն: Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ: Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային: Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ` ոչ արտահայտիչ:Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել, իսկ անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:

Թեստ-  Ինչպիսի՞ խառնվածք ունեք դուք. (հոգեբանական թեստ)

http://life.mediamall.am/?id=51397

Leave a comment