ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (անգլ.՝ United Nations Children’s Fund; հպվ.։ պաշտ. հայերեն՝ ՅՈՒՆԻՍԵՖ; անգլ.՝ UNICEF), միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։
ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children’s Emergency Fund) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար: Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին: Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարգևատրվել է 1965 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակով, 1989 թվականին Ինդիրա Գանդիի մրցանակով և 2006 թվականին Աստուրիայի արքայադստեր մրցանակով:
1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը օգնություն չի բաժանում մորն ու մանկանը։ Մինչ 2010 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նպատակներն էին՝
- մինչև 5 տարեկան երեխաների մահացության նվազեցում 1/3-ով,
- մայրերի մահացության կրճատում 50 %-ով,
- սկզբնական կրթություն ապահովել երեխաների 80 %-ի համար։
Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին: Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են: Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները: Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին: Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները։
ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։
Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։
Անցյալում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակասությունների կենտրոնում էր գտնվում, մասնավորապես ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և նախկինում գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում։ 1970-ական և 1980-ական թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը «Նոր Աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգին» և Մակբրայդի զեկույցը, որը կոչ էր անում ժողովրդավարացնել մեդիան և տեղեկատվության առավել հավասարակշռված հասանելիություն ապահովել, այս երկրներում դատապարտվում էր որպես մամուլի ազատության սահմանափակման փորձ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոմունիստենրի և երրորդ աշխարհի բռնապետերի կողմից ընկալվում էր որպես հարթակ Արևմուտքի վրա հարձակվելու համար, ի հակադրություն ԽՍՀՄ կողմից արված մեղադրանքների 1940-ական թվականների վերջին և 1950-ականների սկզբին։ 1984 թվականին ԱՄՆ-ն դադարեցրեց իր կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը և դուրս եկավ կազմակերպությունից՝ ի նշան բողոքի․ դրան հաջորդեց Միացյալ Թագավորության դուրս գալը 1985 թվականին։ 1985 թվականի վերջին կազմակերպությունը լքեց Սինգապուրը՝ պատճառաբանելով անդամավճարների բարձրացումը։ 1997 թվականին՝ կառավարության փոփոխությունից հետո, Միացյալ Թագավորությունը վերականգնեց իր անդամակցությունը կազմակերպությանը։ Միացյալ Նահանգները կրկին անդամակցեց 2003 թվականին, իսկ Սինգապուրը՝ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին։