Արդեն ավելի քան մեկ ամիս մենք ականատես ենք լինում միջազգային տարբեր կառույցների, անհատների, քաղաքական կուսակցությունների տարբեր «կոչերին», «անհանգստություններին», «մտահոգություններին» և նման միանման գեղեցիկ դիվանագիտական բառերին, որոնցով նրանք միայն հաստատում են, որ տենում են, թե ինչ է կատարվում, սակայն որևէ էական միջամտություն չեն իրականացնում, այսպիսով «փրկում են» սեփական կաշին, չթշնամանալով հակառակորդ երկրներից ոչ մեկը հետ։ Սակայն ես կարծում եմ, որ ՄԱԿ-ը ու միջազգային որոշ կառույցներ ոչ միայն չեն լռել, այլ նաև օգնել են մեզ։ Բացատրեմ․ Լեռնային Ղարաբաղը, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ միշտ հայերը մեծամասնություն են կազմել ու կա դրա մասին ապացուցող հարյուրավոր պատմամշակութային կոթողներ(եկեք չմոռանանք, որ առաջին հայկական դպրոցը հենց այնտեղ է կառուցվել), միջազգայնորեն բոլոր փաստաթղթերով (այդ թվում և ՄԱԿ-ի) ճանաչված է, որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Այս պարագայում Հայաստանը օկուպանտի ստատուս է ստանում, ու ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցները բոլոր իրավական իրավունքները ունեին Հայաստանի դեմ սանկցիա կիրառելու(թեկուզ և պատերազմի սկզբում, երբ Ադրբեջանը դեռ չէր կիրառել արգելված զինտեխնիկա), սակայն չարեցին, որովհետև հասկանում էին, թե ինչ է կատարվում և ով է իրականում ագրեսորը։ Այսինքն այս պարագայում նրանց չխառնվելն արդեն իսկ օգնություն էր։ Ինչ վերաբերվում է պատերազմի(կամ ճակատամարտի, եթե խորանանք պատմագիտական տերմինների մեջ) հաջորդ կեսին, երբ Ադրբեջանը արգելված զինտեխնիկա էր կիրառում, այդ թվում և խաղաղ բնակչության նկատմամբ, շատերը սպասում էին ինչ-որ սանկցիաների, սակայն պետք է հասկանանք, որ սանկցիա կիրառելով Ադրբեջանի վրա ա․ ՄԱԿ-ը իր գլխին նոր «պռոբլեմ» կստեղծեր Էրդողանի տեսքով բ․ Ադրբեջանի(որին իհարկե կաջակցեին թուրք, իսրաելցի) դիվանագետները կբերեին Հայասանի դեմ նույնպես պատժամիջոցներ կիրառելու հարցը, որը չէր կարող անպատասխան մնալ։ Թե ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ մեզ համար, կարծում եմ ինքներդ էլ եք հասկանում։
Դիվանագիտական առումով, ՄԱԿ-ը այս փուլում ճիշտ դուրս եկավ, սակայն ՄԱԿ-ի դերը արդարությունն հաստատելն է, ոչ թե իր շահի մասին մտածելը ու եթե համեմատենք ՄԱԿ-ի ներկայիս քաղաքականությունն ու Ազգերի լիգայի 35-ականների քաղաքականությունն, շատ ընդհանուր գծեր կգտնենք, թեկուզ և այն, որ ՄԱԿ-ը թույլ տվեց հանձնել «Չեխոսլովակիան», կարծելով թե այդպես կազատվի խնդրից, սակայն պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ իրական խնդիրը դեռ նոր է սկսելու։