Ժողովրդավարություն

Ժողովրդավարություն

Վ. Ռայկերը քննադատում էր այն ինչը նա անվանում էր «ժողովրդավարության պոպուլիստական տեսությաուն», որի ակունքններն ըստ նրա դեռ Ժ. Ժ. Ռուսսոի ժամանակաշրջանում էին նկատելի դառնում, վերջինս հիմնված էր այն գաղափարի վրա, որ առկա է ժողովրդի կամք, որը հիմնված է ժողովրդի որոշակի վերացական երևույթի վրա և ժողովրդավարությունն այդ կամքի որոշման լավագույն գործիքն է: Վերջինիս կարծիքով ընտրական բոլոր համակարգերը կրում են շահադրդական բնույթ և դրդում են մարդկանց լինել ոչ ազնիվ: Քանի որ հնարավոր չէ բացահայտել ընտրողների ոչ ազնիվ լինելը և այն թե ինչ մակարդակներում է դրսևորվել այդ վարքագիծն ընտրությունների ժամանակ, ապա հնարավոր չէ ստեղծել այնպիսի ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք կկարողանային արտացոլել բոլոր քաղաքացիների նախասիրությունները:


Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական իշխանության  միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական բազմակարծության վրա: Պատմության մեջ ժողովրդավարության առաջին օրինակը մ. թ. ա. V դարի պերիկլեսյան Աթենքն էր՝ ժողովրդավար ղեկավար Պերիկլեսի օրոք:

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Անմիջական է այն ժողովրդաիշխանությունը, երբ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով(իջին ես դեմ եմ, թե ինչու՝ ներքևում): Քանի որ հասարակական բոլոր գործերն ու հարցերը հնարավոր չէ լուծել անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, ուստի առաջանում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության անհրաժեշտությունը: Այս դեպքում հասարակական գործերը կառավարում, որոշումներն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք:

Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական. առաջինի դեպքում պետության ու կառավարության գլուխը  նախագահն է, երկրորդի դեպքում՝ խորհրդարանը:Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–20 թթ.) կառավարման ձևով խորհրդարանական հանրապետություն էր: Սակայն այն չկայացավ, որովհետև Հայաստանում 1920 թ-ին հաստատվեցին խորհրդային կարգեր, որտեղ գերիշխող կոմունիստական գաղափարախոսությունը մերժում էր ժողովրդավարությունը և նրա իրականացման ընդունված ձևերն ու ինստիտուտները:

 Ժողովրդավարության վերահաստատման հնարավորություն ստեղծվեց միայն 1980-ական թվականների կեսերի գորբաչովյան բարեփոխումների շնորհիվ.  1988 թ-ին Հայաստանում սկիզբ առավ ժողովրդավարական շարժումը: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախ պետականության հաստատման գործնթացի սկիզբը: 1991 թ-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: ՀՀ Սահմանադրության (ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով) առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է խառը կամ նախագահական-խորհրդարանական կառավարման ձևը: Այն նախագահական է, որովհետև ՀՀ նախագահն է նշանակում վարչապետին, իսկ վերջինիս առաջարկով՝ կառավարության անդամներին, և խորհրդարանական է, որովհետև նախագահի ձևավորած կառավարությունը հաշվետու և պատասխանատու է նաև Ազգային ժողովի առջև:

Ժողովրդավարության արժեքաբանությունը

Ժողովրդավարությունը որպես ինքնուրույն արեքաբանություն եղել է այլ արժեքների վրա ազդելու վերլուծության առարկա, սակայն պարզ է, որ ստորև կետերից շատերը ընդամենը գրված են թղթի վրա և ի կատար չեն անցնում, ի վերջո Ռուսաստանը(միապետություն), ԱՄՆ-ն(երկկուսակցություն), Թուրքիան(միապետութուն) և այլ շատ ու շատ երկրներ նույնպես իրենց անվանում են ժողովրդավար, սակայն իրականությունն այլ է։

  • այն օգնում է կանխարգելել դեսպոտիզմը (բռնատիրությունը),
  • օգնում է մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները,
  • երաշխավորում է մարդու իրավունքների և անձնական ազատությունների լայն մտահորիզոնը,
  • մարդկանց իրենց քաղաքական որոշումների համար ընձեռում է բարոյական պատասխանատվություն,
  • հնարավորություն է տալիս բոլոր իրավահավասար քաղաքացիներին, անկախ ռասայից, հենդերային հատկանիշներից, ծագումից, հասարակության մեջ առկա դիրքից և համոզմունքներից մասնակից լինել քաղաքական որոշումների կայացման գործընթացին,
  • այն նպաստում է հնարավորությունների հավասարությանը, սոցիալական շարժունակությանը, ինչպես նաև սոցիալական անհավասարության նվազմանը,
  • միայն նա կարող է ապահովել քաղաքական հավասարություն, երբ բոլոր քաղաքացիներն քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա ունեն հավասար հնարավորություններ,
  • Ժողովրդավարական քաղաքներն ունեն ավելիւ հարուստ լինելու միտում և ի տարբերություն ոչ ժողովրդավարական պետությունների ունեն մարդկային զարգացման առավել բարձր մակարդակ,
  • Ժողովրդավարական պետությունները համամատաբար ավելի քիչ են պատերազմում միմյանց հետ:

Սա պաշտոնապես, սակայն իմ կարծիքով ժողովրդավարությունն նաև՝

  • որոշակի խմբերին հնարավորություն է ընձեռում առաջ քաշել իրենց շահերը՝ օգտահործելով մյուսներին, ինչը նպաստում է փոխվստահության վատթարացմանը,
  • նպաստում է մեծամասնության կողմից փոքրամասնության վրա դիկտատուրա հաստատելու հնարավորությանը,
  • ընտրություններ(առավել ևս Հայաստանում) անցկացնելուց առաջ պետք է հասկանալ որ ժողովրդի մեծ մասը կամ գոնե կեսը կիսագրագետ կամ անգրագետ են
  • որոշումներ կայացողները դառնում են այն խմբերը, որոնք չեն տիրապետում բավարար տեղեկատվությանը,
  • այն արդյունավեր չէ տնտեսության առումով։

Վերջի 2 կետը կարելի է ուսումնասիրել նաև Արցախյան 2-րդ պատերազմի շրջանակում, երբ իշխանության գլուխ էր կանգնած մեկը, ով չուներ բավական տեղեկատվություն, գիտելիք, փորձ և այլն։ Ի վերջո եկեք անկեղծ լինենք, սադիստ, արնախում, որոշ առումով նաև բռնապետ Էրդողանն է Թուրքիայի ու թուրքերի համար ավելի լավ ղեկավար, թե արդար ու ժողովրդավար Փաշինյանը՝ մեր։

Leave a comment