Մեր սիրելի կրթահամալիրի ստեղծման պատմությունը երկար է: Աշոտ Բլեյանը աշխատում էր Ե.Պ.Հ.- ի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Նրա օգնականներն էին՝ Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը :

1989-ին Հայաստանի կառավարությանը նրանք կարողանում են համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:
Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:
Նրանք ցանկանում էին ,որ կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով :
Կրթահամալիրի տոնը նշվում է ՝ նոյեմբեր ամսին: