Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Ինձ համար մեր կրթահամալիրը ունի մի շարք խորհրդանիշներ, հենց այդ խորհրդանիշների պատճառով էլ դարձա`սեբաստացի:

Առաջինը, որ կարող եմ նշել դա` ազատ և լայնատարած ուսուցման համակարգն է: Կրթահամլիրում աշխատում ենք օնլայն հարթակում, ինչը գիտելիքների լրացման անսպառ պաշար է: Հաջորդը` ուսուցիչներն են և ճամփորդությունները: Ուսուցիչների հետ տիրում է ընկերական, ջերմ միջավայր: Ես ինքս շատ եմ սիրում ճամփորդել, իսկ մեր կրթահամալիրը կարող եմ ասել, որ ամենա ճամփորդասերն է: Կրթահամալիրը ունի նաև ներառական զարգացած կրթական համակարգ, ինչը թերևս արժևորում եմ ամենիչ շատ: Չեմ կարող չանրադառնալ իմ շատ սիրելի ակումբներին և իհարկե մեծ գրադարանին: Ակումբները մեզ օգնում են հասկանալ մեր հետաքրքրությունների ոլորտը և ներգրավվել դրանցում: Եթե դպրոցում փնտրեք ինձ, ապա եկեք գրադարան: Ազատ ժամանակ մշտապես գրադարանում եմ, այստեղ գտնում եմ այն բոլոր գրքերը որոնք ցանկանում եմ ընթերցել: Ինձ համար կյանքում առաջնայիններից մեկը`ազատությունն է: Կարծում եմ այս մասին անիմաստ է խոսել, քանզի կրթահամալիրը ազատություն է շնչում , սակայն միևնույն ժամանակ պարտադրում պատասխանատվություն:

Կարծում եմ , այս տարների ընթացքում ինձ դրսևորել եմ ճիշտ սեբաստացու նման:

Leave a comment