Ուսուցում ողորմության մասին
Մատթեոս 6.1-4
6 1- Զգո՛ւյշ եղեք, Աստծու հանդեպ ձեր պարտավորությունները մարդկանց ներկայությամբ մի՛ կատարեք ի ցույց նրանց, որովհետև այդ դեպքում վարձատրություն չեք ստանա ձեր երկնավոր Հորից։
2Երբ ցանկանաս ողորմություն անել, փող ու թմբուկով մի՛ արա դա՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում՝ մարդկանցից փառավորվելու ակնկալությամբ։ Վստա՛հ եղեք. դա՛ է միայն նրանց վարձատրությունը։ 3Ընդհակառակը, երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը։ 4Այսպիսով քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես։
Առակը ասում է, որ երբ մի լավ արարք ենք գործում , պետք չէ որ դա հայտնենք բոլորին: Երբ ցանկանում ենք ողորմություն տալ, ապա դա չպետք է անենք հանրայնորեն, այլ ամեն բան պետք է ծածուկ կերպով անենք: Եթե մարդը մշտապես բարձրաձայնում է իր լավ արարքները , ապա նա դա անկեղծ կերպով չի արել , այլ արել է իր փառքի համար: Նման պահվածը Աստծո կողմից անընդունելի է: Հիշեք` երբ ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը։
Ուսուցում աղոթքի մասին
(Ղկ 11.2-4)
5- Նմանապես, երբ դու աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդիկ տեսնեն իրենց աղոթելը։ Վստա՛հ եղեք. դա՛ է միայն նրանց վարձատրությունը։ 6Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռը և ծածո՛ւկ աղոթիր քո երկնավոր Հորը։ Եվ քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կհատուցի հայտնապես։
7Աղոթք անելիս մի՛ շատախոսեք հեթանոսների նման, որոնք կարծում են, որ եթե երկար աղոթեն, լսելի կլինեն։ 8Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նույնիսկ երբ դեռ բան չեք խնդրել նրանից։ 9Ուրեմն այսպե՛ս աղոթեցեք.
Հա՛յր մեր երկնավոր,
թող սրբաբանվի քո անունը։
10Թող գա՛ քո արքայությունը,
թող կատարվի՛ քո կամքը,
ինչպես որ երկնքում,
այնպես էլ երկրի վրա։
11Ամենօրյա մեր հացը
այսօր և՛ս տուր մեզ։
12Ների՛ր մեր հանցանքները,
ինչպես որ մենք ենք ներում
նրանց, ովքեր
հանցանք են գործել մեր դեմ։
13Եվ թույլ մի՛ տուր,
որ ընկնենք փորձության մեջ,
այլ ազատի՛ր մեզ չարից.
քանզի քո՛նն են միշտ
արքայությունը, զորությունը և փառքը. ամեն։
14Այո՛, եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ 15Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները։
Մատթեոս 6.5-15
Առակը ասում է, որ աղոթք անելիս չպետք է դիտավորյալ գտնվել հանրային վայրերում և բեմականություններ ցուցադրել: Այլ եթե ցանկանում ես աղոթք կատարել, կարող ես աղոթել անգամ քո իսկ սենյակից: Ասվում է , որ աղոթքի ժամանակ պետք չէ շատախոսել ինչպես հրեաները: Պարզապես պետք է մրմնջալ աղոթքը , անգամ առանձ ինչ-որ խնդրանքների, քանի որ Տերը լավ գիտի թե մեզ ինչ է անհրաժեշտ: Նաև նշվում է , որ մենք մշտապես պետք է ներենք մեր մերձավորին, որպեսզի Աստված էլ մեզ ների:
Ուսուցում սիրո մասին
Հովհաննես 13.34-35
34Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց։ Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ 35Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։
Ասվում է , որ միշտ պետք է սիրենք ամենքին, ինչպես Աստված է մեզ սիրում:
Աստծու սերը մարդկանց հանդեպ
16Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա. 17որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը։ 18Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար։
Հովհաննես 3.16-18
9Ինչպես որ իմ Հայրն ինձ սիրեց, նույնպես էլ ես ձեզ սիրեցի։ Մնացե՛ք իմ սիրո մեջ։ 10Եթե իմ պատվիրանները գործադրեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես, իմ Հոր պատվիրանները գործադրելով, մնում եմ նրա սիրո մեջ։ 11Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ 12Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ։ 13Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար։
Հովհաննես 15.9-13
Առակը ցուցանում է սեր: Ասվում է , որ Աստված այնքան սիրեց այս աշխարը, որ անգամ իր միածին Որդուն տվեց, որ ով հավատում է նրան չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Ասվում է , որ ով հավատում է Հիսուսին և կատարում է նրա պատվիրանները, նա արդեն իսկ փրկված է , իսկ ով չի հավտում` դատապարտված:
Հիսուսն ասում է, որ պետք է մնանք իր սիրո մեջ, որպեսզի արժանանանք հավիտենական կյանքին, իսկ նրա սիրո մեջ մնալ կարող ենք միայն պատվիրանները կատարելով: Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար։
Սիրել թշնամիներին
(Ղկ 6.27-28, 32-36)
43- Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։ 44 Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ 45Այդպես դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։ 48Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։
Իմաստը նրանում է, որ ոչ մի դեպքում պետք չէ չարանալ: Մենք պետք է սիրենք մեր թշնամիներն, օրհնենք մեզ անիծողներին, բարություն անենք մեզ ատողներին և աղոթենք մեզ չարչարողների համար: Այսպիսով ` կլինենք կատարյալ Աստծո առաջնորդ:
Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ:
Հավատի լույսը
(Մտ 5.15,6.22-23, Մր 4.21, Ղկ 8.16)
33- Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ 35Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ քո մեջ եղած լույսը չխավարի։ 36Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։
Ղուկաս 11.33-36
Ասում է, որ մեր մարմնի ճրագը մեր աչքն է: Ըստ իս սա նշանակում է, որ մենք միայն պետք է ճշմարտացի համարենք այն ինչը , որ մեր աչքն է տեսնում: Այսպիսով մեր հոգին մաքրության մեջ կպահենք: ԵՎ անաղարտ կմնանք: Սակյան եթե մեր մեջ անգամ մի փոքր կեղծիք եղավ, ապա մեր ներսի ողջ լույսը կխավարի: Պետք է , զգույշ լինեք , որպեսզի մշտապես լուսավոր հոգի ունենանք: