Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

էկոհամակարգը՝կենդանի օրգանիզմների համալիրի, այն շրջապատող անկենդան միջավայի և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունն է

էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել, օրինակ, ակվարիումը: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է։ Էկոհամակարգերի բնութագրող հատկանիշների կարևորությունը դրանց իրականացրած ֆունկցիաների հետևանքով էկոհամակարգերի արդյունավետության մեծացման մեջ է:

Օրինակ` ջրավազաններ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները:

Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:

Ֆոսֆոր, Ազոտ- Ֆոսֆորի և ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերն են հանդիսանում, բացի այդ շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում:Ջրում ապարների լվացման և լուծման արդյունքում անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը հողի ջրային լուծույթից կլանվում է բույսերի կողմից: Սննդային շղթային միջոցով ֆոսֆորը փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Բացի այդ ֆոսֆորը, ինչպես և ազոտը, հանդիսանում են ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը:
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:
Ածխածին-Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի հաճած հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ: Ֆոտոսինթեզի գործընթացում բույսերի կողմից ածխաթթու գազը կլանվում է ցերեկվա ժամերին: Գիշերը դրա որոշ քանակություն նորից արտազատվում է մթնոլորտ: Ածխածնի շրջանառության կատարվում է նաև ծովային ավազաններում: Այս դեպքում արդեն ածխածաթթու գազը միանալով այլ նյութերի կրաքարերի տեսքով կուտակվում է ջրային ավազանների հատակին: Ծովային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար:
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

Leave a comment