Փոքրիկ հուշագրություն Կոմիտասի մահվանից

Փոքրիկ հուշագրություն Կոմիտասի մահվանից

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը զանգ է ստանում: Նրան հայտնում են Կոմիտասի մահվան լուրը: Նրան զանգել էին Կոմիտասի խնամակալները և խնդրում էին , որ նա ընդունի դին և Երևանում կազմակերպի թաղման արարողությունը։ Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։

Աղասիին զանգում է Բերիան և ասում, որ մենք այդքան գումար չունենք ինչ-որ անկապ հոգևորականի դի ընդունելու և հուղարկավորելու համար: Բերիան հրամայում է , որ Աղասին համաձայնություն չտա: Աղասին անհարմար զգալով, խնդրում է Ալազանին կապվել խնամակալների հետ:

Անցնում է ժամանակ և ի ուրախություն Աղասիի մի հեռագիր է գալիս , որում գրված է լինում այն մասին, որ դին հասել է Միջերկրական ծով և ետ վերադարձնել չեն կարող:

Իմանալով այս ամենի մասին , Չարենցը ասել է. «Ինչ-որ տերտեր։ Մի՞թե Կոմիտասը հայ ժողովրդի համար «ինչ-որ տերտեր» է։ Ողորմելիներ, տգետներ, թո՛ւ ձեր երեսին, անամոթներ։ Վա՛յ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են։ »

Թեև Չարենցը Կոմիտասի հաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նույն խռովահույզը։ Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ-որ տերտեր»։
Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։ Կազմվեց նրան ընդունող և թաղող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին՝ Գրողների միության կողմից՝ Ալազան, Լուսավորության մինիստրության կողմից՝ Արտո Եղիազարյան, Ներքին գործոց մինիստրության կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը, և այլ մինիստրությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կուլտուրայի տան բեմի վրա դրված էր Կոմիտասի` գեղեցիկ, խնամքով պատրաստված դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երևում էր Կոմիտասի պայծառ դեմքը։ Բոլորը լուռ, տխուր և գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև։ Այդ ժամանակ Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանում է լոմիկ ու կացին, բացում դագաղի կափարիչը և սկսում շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ 

Այս արարքը բոլորին սաստիկ հուզում ու զայրացնում է։ Չարենցը հուզմունքից իրեն զսպել չի կարողանում և ուղղակի գոռալով ասում է. «Մի բան գտա՞ք, անամոթներ, խայտառակներ, մեռելին անգամ հանգիստ չեք թողնում, թո՛ւ ձեր նամուսին»։ Ապա իրեն կորցրած, օրորվելով, ինքն իր հետ խոսելով դուրս է եկել դահլիճից։ Նրան հետևել են նաև հանձնաժողովի անդամները:

Աղասին լսելով այս խայտառակության մասին, Ալազանին հրամայել է մեծ շուքով թաղել Կոմիտասին:

Այժմ, Կոմիտասի դին հանգչում է` Կոմիտասի անվան պանթեոնում:

Leave a comment