Իրավաբանական և Ֆիզիկական անձ

Իրավաբանական և Ֆիզիկական անձ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ.

1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

2. Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ՝ նրա հիմնադիրները այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

3. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:

4. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ .

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԵՂԾՈՒՄԸ.

1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ.

Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին: Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ.

Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ .

1. Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

2. Իրավաբանական անձի հիմնադիրը պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը՝ իր հիմնադրի պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ.

1. Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է նրա հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ.

1. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձի՝ փոխանցման ակտին համապատասխան:

2. Իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները անցնում են վերջինիս:

3. Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ.

1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝

1) Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:

3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

Ֆիզիկական անձ

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ։

Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրված են ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում։

Իրավաբանական և ֆիզիկական անձ

-Նրանց նշանակությունը

Իրավաբանական և ֆիզիկական անձ ասելով առաջին հերթին հասկանում ենք անձ, ով ունի ինքնություն, իրավունք և պատասխանատվություն: Իրավաբանական և ֆիզիկական անձանց տարբերությունը այն է, որ իրավաբական անձը ՝ ֆիզիկական անձին օգնում է ճիշտ կողմնորոշվել: Իսկ ֆիզիկական անձը իր հերթին կարողանում է ճիշտ կողմնորոշվել:

-Իրավաբանական անձի տեսակները

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

-Իրավաբանական անձի գրանցման և լուծարման գործընթացը

 Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:  Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝

  • Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:
  • դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:
  • Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

-Իրավաբանական և Ֆիզիկական անձանց տարբերությունը

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ: Մինչ դեռ ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։

Leave a comment