Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է

Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է

Վիլյամ Սարոյանն ասել է. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:

Ըստ իս սա ազատ լինելու մասին երբեմնի ամենաճշգրիտ սահմանումն է :

Ազատություն ասվածը շատերը սխալ կերպ են ընկալում: Ցավոք, մեր հասարակությունում, շատերը ազատությունը ընկալում են որպես` լպիրշություն, անտակտություն և անպատասխանատվություն:

Սարոյանական այս տողերը ասում են , որ ազատ լինելն առավել բարդ է և պատասխանատու և միևնույն ժամանակ առավել հաճելի: Ասվում է, որ բոլորս պարտավոր ենք դառնալ ազատ: Խոսքը միայն ազատ երկրում ապրելու մասին չէ, գաղափարն առավել վեհ է, քանի որ խոսքը գնում է ` հոգու և մտքի ազատության մասին:

Ըստ իս, ազատությունը ճշգրիտ կիրառելու դեպքում այն կհանգեցնի կարգապահության: Ազատությունը նաև ստեղծում է քաոսային իրավիճակներ, քանի որ շատերը կարծում են , որ ազատ է այն մարդը` ով կարող է անել այն ինչ որ կցանկանա: Կարծում եմ, սա չափազանց սխալ մոտեցում է , քանի որ միշտ պետք է հիշել, որ մեր ազատությունը վերջանում է այտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը:

Որքան էլ մարդու մեջ արմատավորված լինեն մակաբույծ սովորությունները, միևնույնն է մարդը պետք է ձեռբազատվի դրանցից: Միայն այդժամ, մարդը իրեն կարող է ազատ համարել, թեկուզ` անազատ երկրում:

Leave a comment