
1)Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:
Իմ բնակավայրը Երևանն է: Ըստ իս ես ապրում եմ ոչ այնքան առողջ միջավայում: Երևանը խիտ բնակեցված քաղաք է, հետևաբար օդը ավելի աղտոտված է: Կարծում եմ շրջակա միջավայրի աղմուկը, շինարարական թափոնները, ավտոմեքենաների և գործարանների արտանետումները և մի շարք այլ գործոններ, բացասաբար են ազդում իմ և ինձ շրջապատողների առողջության վրա: Ամբողջացնելով ստեղծված պատկերը` կարող եմ ասել, որ ես ապրում եմ անառողջ միջավայրում:
2)Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:
Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ ախտածին հիվանդություններ և վատթարացնելով մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը:
Շրջակա միջավայրի աղտոտվածությունից առավել հաճախ առաջանում են `շնչառական և մաշկային հիվանդություններ:
Աղտոտված օդը սարսափելի վտանգավոր է շնչառական համակարգի համար: Առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, աղտոտված օդի պատճառով լինում է հիվանդության սրացում:
Մաքուր օդը առողջ լինելու կարևորագույն նախապայմաններից է:
3)Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդությունները, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ:
Հատկապես վերջին տարիներին Հ.Հ.-ում աճել են սիրտ-անոթային և շնչառական հիվանդությունների թիվը: Երկուսի զարգացումն էլ ուղիղ կապ ունեն աղտոտված միջավայրի, առավել կոնկրետ` աղտոտված օդի հետ:
Հարկ է նշել, որ աղտոտված օդը վնասում է նաև մի շարք օրգան համակարգեր, խաթարելով դրանց բնականոն գործունեությունը:
4)Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դեր ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Հենց այդ կազմակերպություններն էլ վերահսկում են ստեղծված իրավիճակը:
Այդ վերահսկողությունը արդյունավետ իրականացնելու համար հարկավոր են համակարգված և լիարժեք օրենքներ: Ըստ իս հարցի լավագույն լուծումներից մեկը այն է , որ խստացվեն բնապահպանությանը վերաբերվող օրենքները և սահմանվեն տուգանքներ:
Այս ամենից բացի, շատ կարևոր է նաև դաստիարակչական գործոնը: Մարդը հասնելով գիտակցության այն մակարդակին, որ բնության աղտոտումը վնասում է իր առողջությանը, կդադարի աղտոտել միջավայրը:
Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը: