Սերնդսերունդ

Սերնդսերունդ

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։

Իմ ընտանիքը կազմված է երեք սերնդից՝ տատիկիս սերունդը, ծնողներիս սերունդը , իմ և քրոջս սերունդը: Այս երեք սերունդների հասարակակարգերում տարբերությունները ակնհայտ են:

Ամբողջատիրական վարչակարգ

Ամբողջատիրական համակարգին բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։

Վարչակարգին հատկանշական էին հետևյալ կետերը՝

  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Մենաշնորհ զինված պայքարի բոլոր միջոցների վրա:
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։
  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից:

Տոտալիտարիզմը որակապես այլ երևույթ է ի տարբերություն ցանկացած տիպի այլ իշխանության, որքան դաժան էլ որ այն լինի:

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

1926 թ. սկզբներից Խորհրդային Հայաստանում կրթական կյանքն աննախադեպ կերպով զարգացում է ապրում: Զարգացման հիմնական ուղղություններն էին՝

  • Անգրագիտության վերացում
  • Պարտադիր տարրական կրթություն և ապա անցում յոթնամյա կրթության
  • Տեխնիկական կրթության կազմակերպում
  • Բարձրագույն կրթության կատարելագործում

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր: Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ 

1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Հերթական անգամ անրդրադարձ կատարելով սովետական կյանքին , հասկացա որ մեր սերնդի կյանքը աննախադեպ առաջընթաց է ապրել: Մեր սերնդին տրված է ազատ խոսքի իրավունք, լայն հնարավորություններ տարբեր բնագավառներում, ինչը ըստ իս ամենակարևորն է զարգացման համար: Ժամանակները փոխվում են, նոր սերունդը դառնում է հին, իսկ հինը… Մենք նույնպես բացառություն չենք լինի, մենք էլ կդառնանք հին սերունդ և կհիանանք նոր և մեզ գերազանցած սերնդով:

Leave a comment