Պետության տնտեսական դերակատարությունը

Պետության տնտեսական դերակատարությունը

Ընթերցելով պետության տնտեսական դերակատարության վերաբերյալ դասը, այժմ կառանձնացնեմ դասի հիմական մասերը, բնույթը և համառոտ կնկարագրեմ իմ տեսակետը։

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝

  • հասարակական բարիքների արտադրությունը
  • արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը
  • տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը
  • եկամուտների վերաբաշխումը
  • հիմնարար հետազոտությունների իրականացումը

Այս գործառույթների կարևորությունը շատ մեծ է: Սրանցից յուրաքանչյուրը երկրի զարգացման մեջ մեծ դեր ունի: Եթե անգամ մեկն ու մեկը չիրականացվի , ապա երկիրը կունենա տնտեսական անկում:

Բյուջեի բովանդակությունը

ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։

Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են պետական բյուջեի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Պետական բյուջեի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ 

Պետական բյուջեի ծախսերը և դրանց ուղղությունները

  • ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.
  • պաշտպանություն.
  • հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.
  • կրթություն և գիտություն.
  • առողջապահություն.
  • սոցիալական ապահովություն.
  • բնակարանային կոմունալ տնտեսություն.
  • մշակույթ, սպորտ և կրոն.
  • վառելիքաէներգետիկ համալիր.
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
  • լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
  • տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
  • կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

Leave a comment