Իմ բնավորությունն ու ընդունակությունները

Իմ բնավորությունն ու ընդունակությունները

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, որը ունի յուրահատուկ և բոլորից տարբերվող բնավորության գծեր, կարծիք, ընդունակություններ։

Բնույթով՝ հանգիստ եմ , ուրախ, հնարամիտ երբեմն էլ բռնկուն: Ես պատկանում եմ մարդկանց այն խմբին, որ կարղանում է շփվել ցանկացած բնույթի մարդու հետ: Մարդկանց հետ շփման մեջ ունեմ տարբեր դասակարգեր: Դրանք երեքն են՝ նոր ծանոթության միջավայր, ծանոթների շրջապատ, մտերիմներ: Ոչ այնքան մտերիմ մարդկանցից հաճախ կարելի է լսել , որ ես սառը մարդ եմ, մշտապես ծանրաբեռնված եմ և այլն: Իրականում պատկերը հակառակն է: Ընկերական շրջապատում ես անճանաչելիորեն փոխվում եմ: Դառնում եմ առավել ազատ, անկաշկանդ , առավել հումորասեր և ավելի քիչ նեղացկոտ: Կա մի սահման, որ կա ինձ ոչ այդքան լավ ճանաչողների և իմ միջև, սակայն այդ սահմանը ընկերների հետ բացակայում է , քանզի նրանք ինձ գիտեն գրեթե ամբողջությամբ:

Հաճախ ինձ ասում են , որ ինձ ճանաչելը շատ հեշտ է: Ես ինքնս այս մտքի հետ համամիտ չեմ: Ես ներքուստ ունեմ շատ բնավորության գծեր , որոնք ցույց չեմ տալիս: Ծայրահեղությունից ծայրահեղություն եմ, երբեմն պատահում է նեղանում եմ և իսկույն բարձրաձայնում պատճառը, երբեմն էլ պատահում է , որ նեղանում եմ բայց անգամ ցույց չեմ տալիս: Տանել չեմ կարողանում՝ երկերեսանիությունը, սուտը , կեղծավորությունը և շողոքորթությունները:

Ըստ իս իմ նախասիրությունների շրջանակը լայն է: Զբաղվում եմ՝ պարով, լողով, նկարչությամբ, երգեցողությամբ, նվագում եմ կիթառ և դաշնամուր, սովորում եմ ծրագրավորում, ստեղծագործում եմ գրականության ժանրում և այս ամենին զուգահեռ մի շարք կազմակերպություններում կատարում եմ կամավորական աշխատանքներ:

Իմ բնույթի և նախասիրությունների մասին կարծում եմ այսքանը բավարար է:

Leave a comment