Առևտուրը արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։
Սովորաբար տարբերում ենք մեծածախ և մանրածախ գնումներ:
Յուրաքանչուր պետության համար շատ կարևոր դեր է խաղում՝ արտաքին առևտուրը:
Արտաքին առևտուր ասելով՝ հասկանում ենք այլ երկրների հետ համագործակցություն, առք ու վաճառք։ Եթե երկրում չկա որևէ ռեսուրս, ապրանք և այլն, ապա երկիրը այն ներմուծում է այլ հարևան երկրներից։ Եվ հակառակը, եթե որևէ ռեսուրս շատ է երկրում, ապա տվյալ ռեսուրսը արտահանվում է։

Հայաստանի այսպես ասված առևտական թոփ երեք երկրներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը և Շվեյցարիան: Հնգյակում են նաև Գերմանիան ու Բուլղարիան։ Հայաստանի TOP 10 առևտրային գործընկերների ցանկը շարունակում են Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԱՄԷ-ը։
Աշխատանքի միջազգային բաժանումը (ԱՄԲ) տարբեր երկրների մասնագիտացումն է որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։