
Զատիկ բառացիորեն նշանակում է՝ զատում, բաժանում, անցում, հեռացում: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոփոխվում է։ Զատկին նախորդում է ՝ Ավագ շաբաթը: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։
Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Այս տոնը իմ և իմ ընտանիքի համար ունի առանձնահատուկ նշանակություն: Տոնին պատրաստվում ենք մեծ սիրով:
Նախքան Զատիկը , տատիկս պահք է պահում: Հաջորդ պատրաստությունը լինում է խոտի աճեցնելը: Զատկին նախորդող շաբաթ օրը , մայրիկիս հետ միասին ներկում ենք տոնի խորհրդանիշը՝ ձուն: Ձուն ներկում ենք կարմիր գույնով , ի նշան Քրիստոսի թափված արյունի:
Շաբաթ երեկոյան ընտանիքով գնում ենք եկեղեցի և մասնակցում ճրագալույծի պատարագին: Պատարագից հետո փոքրիկ կանթեղներով մարդիկ վառվող մոմ են տանում իրենց տուն, որպես խաղաղության և հաջողության խորհրդանիշ: Պատարագից վերադառնալով , պատրաստում ենք Զատկի սեղանը և ընթրում: Հաջորդ օրը մեզ միանում են մեր մտերիմները: Ահա այսպես է տոնվում Սուրբ Զատիկը իմ ընտանիքում: